00:00 16.06.2021
Մենք վճռական ենք Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության, կայունության հասնելու հարցում, այս մասին նշված է Եվրամիություն-ԱՄՆ-ի գագաթնաժողովից հետո հրապարակված համատեղ հայտարարության մեջ։
28-րդ կետում ասվում է. «Մենք վճռական ենք` շարունակելու աջակցել ԵՄ Արևելյան գործընկերների ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը և պաշտպանելու ենք Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի Հանրապետության բարեփոխումների ուղին։ Մենք վճռական ենք Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության, կայունության հասնելու հարցում:
Մենք կանգնած ենք Բելառուսի ժողովրդի և մարդու իրավունքների և ժողովրդավարության նկատմամբ նրանց պահանջների կողքին:Մենք հաստատակամ ենք պատասխանատվություն ենթարկել Լուկաշենկայի ռեժիմին` մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների դեմ սրվող հարձակումների համար և կեղծ պատրվակների ներքո ԵՄ ուղևորատար ինքնաթիռի աննախադեպ և անընդունելի հարկադիր շեղման միջոցով ավիացիոն անվտանգությունը վտանգելու և հետագայում լրագրողի ձերբակալման մասով»,- ասված է Եվրամիություն-ԱՄՆ գագաթնաժողովից հետո տարածված հայտարարության մեջ:
Յոթնամյա դադարից հետո, այսօր Բրյուսելում տեղի ունեցավ Եվրամիություն-ԱՄՆ գագաթնաժողովը: Կողմերը պայմանավորվել են ընդունել տրանսատլանտյան հարաբերությունները սահմանող դաշնագիր:
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության10:48 10.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 453․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.94 դրամ: ...
10:35 10.07.2025
Թիկնիզյանի գոլային փոխանցումը «Ցրվենա Զվեզդայի» կազմում«Ցրվենա Զվեզդան» ընկերական խաղում ոչ-ոքի է գրանցել ավստրիական «Բլաու Վայս Լինցի» հետ` 2-2։ Սերբիայի չեմպիոնի մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, ով 29-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Միլսոնին։ Թիկնիզյանը փոխարինվել է 64-րդ րոպեին։ «Ցրվենա Զվեզդան» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 10-ին ու կմրցի ավստրիական «Հարթբերգի» հետ։ ...
10:25 10.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 10-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 10-ի 08։00 դրությամբ կազմել է 17.6°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:22 10.07.2025
Առաջիկայում կմեկնարկի Երևանի փողոցների ասֆալտբետոնե ծածկի ճաքալցման գործընթացըԱռաջիկայում կմեկնարկի Երևանի փողոցների ասֆալտբետոնե ծածկի ճաքալցման գործընթացը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Պայմանագրով նախատեսված է իրականացնել 527 000 գծամետր ճաքալցում: ...
10:11 10.07.2025
«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Պատրիս Էվրան Հայաստանում էՖրանսիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Պատրիս Էվրան Հայաստանում է։ Այս մասին հայտնում է YoHealth-ը: 44-ամյա ֆրանսիացին, որը YoHealth-ի դեսպանն է, հուլիսի 11-ին «Փյունիկի» մարզաբազայում կհանդիպի երևանյան ակումբի սաների, ինչպես նաև ֆուտբոլային երկրպագուների հետ: Հանդիպման ընթացքում Էվրան վարպետության դաս կանցկացնի «Փյունիկի» սաների հետ: Պատրիս Էվրան Չեմպիոնների լիգայի հաղթող է, Անգլիայի հնգակի, Իտալիայի […] ...
10:00 10.07.2025
Փրկարարները մարել են Արզնու ձորում բռնկված հրդեհըՀուլիսի 9-ին, ժամը 18:04-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզնու ձորի մոտակայքում այրվում է անասնագոմի տանիք։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արզնու ձորում և 12-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի […] ...