15:53 16.06.2021
2021թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է 2016-2020թթ. ընթացքում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը:
Ընտրանքային ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մի շարք դեպքերում պետական գույքի օտարման գործընթացն իրականացնելիս ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պատասխանատու պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ խախտելով «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, առանց իրավական հիմքի և պայմանագիր կնքելու, 2016-2017թթ. «Ֆ…» ՍՊ ընկերությանն առաջարկել են իրականացնել անշարժ գույքերի գնահատման աշխատանքներ: ՍՊ ընկերության մասնագետները նշված ժամանակահատվածում կազմել են 15 կեղծ եզրակացություններ՝ վավերացված նշված ՍՊԸ-ի տնօրենի կողմից, որով ընդհանուր 378.700.000 ՀՀ դրամ իրական արժեքով գույքերը գնահատվել են ընդհանուր 135.016.137 ՀՀ դրամ, կամ շուրջ 3 անգամ պակաս իրական գնահատված արժեքից, որն էլ մրցութային հանձնաժողովի կողմից հիմք է ընդունվել նշված անշարժ գույքի օտարման մրցույթի համար: Արդյունքում, նշված գույքերն օտարվել են 79.144.580 ՀՀ դրամ ընդհանուր գումարով կամ շուրջ 5 անգամ պակաս իրական արժեքից՝ պետությանը պատճառելով շուրջ 299.555.420 ՀՀ դրամի վնաս:
Հայտնաբերված փաստերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով հարուցվել է 15 քրեական գործ:
Հարուցված քրեական գործերի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
ՀՀ դատախազությունը իր ողջ գործիքակազմով հետևողականորեն շարունակելու է պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման գործընթացում տեղ գտած չարաշահումների և խախտումների դեպքերը, սիստեմատիկ բնույթ կրող հանցավոր սխեմաները պարզելու, ինչպես նաև մեղավոր անձանց օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու ուղեգիծը:
20:19 13.07.2025
Մարսից Երկրի վրա հայտնված ամենամեծ քարը կվաճառվի աճուրդում19:45 13.07.2025
Իսրայելի բանակը 24 ժամվա ընթացքում Գազայում 150 թիրախ է խոցելԻսրայելի ռազմաօդային ուժերը շարունակել են հարվածներ հասցնել Գազայի հատվածում ամբողջ օրվա ընթացքում: Բանակի մամուլի ծառայության տվյալներով՝ ընդհանուր առմամբ խոցվել են պաղեստինյան արմատական ռազմական կազմավորումների հետ կապված ավելի քան 150 թիրախներ: Թիրախների թվում էին ականապատված կառույցներ, զենքի պահեստներ, հակատանկային և դիպուկահարային կրակի դիրքեր, այլ ռազմական ենթակառուցվածքային օբյեկտներ, ինչպես նաև առանձին զինված արմատականներ։ Ցամաքային ստորաբաժանումները 24 ժամ […] ...
19:20 13.07.2025
Այսօր մենք միասին ձևավորում ենք մի ռազմավարություն, որը պետք է դառնա առաջիկա տարիների հարկային վարչարարության ամուր հիմքը․ ՊԵԿ նախագահՊԵԿ ռազմավարական նախագծերին նվիրված աշխատաժողովի երկրորդ օրվա քննարկումները շարունակվել են հարկային վարչարարության բարեփոխումների ռազմավարության նախագծի շուրջ։ Քննարկման առանցքում եղել են հարկային վարչարարության բարելավման ռազմավարական ուղղությունները, ՀՀ կառավարության կողմից նախանշված առաջնահերթություններին համահունչ մոտեցումները, հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների առավելագույն թվայնացումը, ինչպես նաև ստվերային տնտեսության նվազեցման և տնտեսվարողների համար հավասար պայմանների ստեղծմանն ուղղված լուծումները։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը […] ...
19:07 13.07.2025
Գետազատ բնակավայրում կորած երեխան հայտնաբերվել էՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայութան աշխատակիցների օպերատիվ միջոցառումների շնորհիվ Արարատի մարզի Գետազատ բնակավայրում կորած երեխան հայտնաբերվել է: Երեխան, նախնական տվյալներով, ունի վնասվածքներ, կյանքին վտանգ չի սպառնում: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: ...
18:57 13.07.2025
Իրանը բաց է միջուկային համաձայնագրի համար․ Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարծում է, որ Իրանը բաց է իր միջուկային ծրագրի վերաբերյալ դիվանագիտական համաձայնագրի համար նույնիսկ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո, հաղորդում է ամերիկյան Washington Post թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Թրամփի վարչակազմի պաշտոնյաները կարծում են, որ Իրանը բաց է իր միջուկային ծրագրի վերաբերյալ դիվանագիտական համաձայնության համար, նույնիսկ այն բանից հետո, երբ […] ...
18:25 13.07.2025
ABC. Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվն ավելացել էՏեխաս նահանգում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 129-ի։ Այս մասին հայտնել է ABC News հեռուստաալիքը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Քեր շրջանն ամենաշատն է տուժել տարերքից, զոհվել է 103 մարդ, այդ թվում՝ 36 երեխա։ Ավելի քան 170 մարդ անհետ կորած է համարվում։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այցելել էր Տեխաս։ Հուլիսի 6-ին նա արտակարգ դրություն հայտարարեց Քեր […] ...
18:00 13.07.2025
Le Monde. Ուկրաինացիները լքում են ԱՄՆ-ն Թրամփի միգրացիոն քաղաքականության պատճառովԱՄՆ տեղափոխված ուկրաինացիները վերադառնում են Եվրոպա՝ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք երկրի միգրացիոն քաղաքականության փոփոխություններից հետո դժվարությունների հանդիպելուց հետո, հաղորդում է Le Monde-ը։ «Մի օր մենք դարձանք Միացյալ Նահանգների օրինական բնակիչներ, հաջորդ օրը՝ անօրինական», – ասել է միգրանտ Քսենիա Լևչենկոն։ Թերթի տվյալներով՝ ուկրաինացիների ԱՄՆ-ից հեռանալը կապված է Ջո Բայդենի կառավարման օրոք սկսված՝ Ուկրաինայի քաղաքացիների ընդունելության հատուկ […] ...