14:48 17.06.2021
2021թ. հունիսի 20-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում առերևույթ ընտրական հանցագործությունների, իրավախախտումների վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից ստացված հաղորդումների, ահազանգերի ընդհանուր բովանդակային դիտարկումը փաստում է, որ դրանցում քիչ չեն ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների, նրանց ներկայացուցիչների նախընտրական կամ այլ բնույթի պաստառները վնասելու, պոկելու, ոչնչացնելու, առանձին դեպքերում՝ նաև գողանալու, դրանց հետևանքով գույքային վնասներ պատճառելու դեպքերը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։
«Մասնավորապես՝ իրավապահ մարմիններ ստացվել է ինչպես մինչև հունիսի 7-ին պաշտոնապես մեկնարկած նախընտրական քարոզարշավը, այնպես էլ դրանից հետո ընկած ժամանակահատվածում հանրապետության տարբեր մարզերում, Երևան քաղաքում փակցված պաստառներ պոկելու, վնասելու, գողանալու վերաբերյալ ընդհանուր 50 հաղորդում, ահազանգ:
Դրանցից 41-ի առթիվ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նախապատրաստվել են նյութեր, որոնցից 24-ն ընթացքի մեջ է, 13-ով կայացվել են քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումներ: 4 դեպքի առթիվ, նկատի ունենալով պատճառված գույքային վնասի չափը, ՀՀ Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերի հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր, որոնցով ներկայում ընթանում է նախաքննություն: Նշված 4 քրեական գործերն էլ վերաբերում են մինչև քարոզարշավի պաշտոնական մեկնարկը տեղի ունեցած դեպքերին:
9 դեպքի առթիվ հանձնարարվել է կատարել ստուգման գործողություններ, որոնցից 2-ով առերևույթ հանցավոր արարքի կատարումը չի հաստատվել, 3-ի դեպքում տվյալներն ուղարկվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով, մյուսներով ստուգողական գործողությունները շարունակվում են:
Վերլուծությունը ցույց է տալիս, որ նման հաղորդումներն առավել հաճախակիացել են հատկապես վերջին օրերին: Չնայած այդ հանգամանքին, բազմաթիվ են դեպքերը, երբ իրավապահ մարմինները, պատշաճ արձագանքելով պաստառների վնասման վերաբերյալ ահազանգերին, նյութերի նախապատրաստման ընթացքում օպերատիվ կերպով սկսում են իրականացնել անհրաժեշտ գործողություններ, սակայն համապատասխան սուբյեկտները հետագայում հրաժարվում են հաղորդում տալուց՝ նշելով, որ բողոք չունեն և չեն ցանկանում, որպեսզի այդ արարքները կատարած անձինք քրեական պատասխանատվության ենթարկվեն: Այս իմաստով հատկանշական է, որ վարույթն իրականացնող մարմինների կողմից քրեական գործերի հարուցումը մերժելու 11 որոշումներից 10-ը կայացվել է բողոքի բացակայության հիմքով: Դեպքերի մի մասի պարագայում նյութերի նախապատրաստման ընթացքում արդեն իսկ ակնհայտ է դառնում, որ պատճառված նյութական վնասի չափն ակնհայտորեն նվազ է ՀՀ Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածով նախատեսված վնասի չափի նվազագույն շեմից:
ՀՀ դատախազությունը, ելնելով նման բնույթի իրավախախտումների վերաբերյալ ահազանգերի հաճախակիացման իրողությունից, ինչպես նաև տարբեր սուբյեկտների կողմից հատկապես իբրև ընտրական հանցավոր արարքներ՝ ՀՀ իրավապահ մարմիններին այդ կապակցությամբ հաղորդումներ ներկայացնելու հանգամանքից, հարկ է համարում ընտրություններում ներգրավված սուբյեկտներին պարզաբանելու, որ նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով նախատեսված ժամանակահատվածում հատուկ առանձնացված տեղերում փակցված քարոզչական պաստառները դիտավորյալ պոկելը, պատռելը կամ դրանց վրա գրառումներ կատարելը վարչական իրավախախտում է՝ սահմանված Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.12-րդ հոդվածով, որը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում քարոզչական պաստառի տեղադրումը, քարոզչական տպագիր և այլ նյութերի օգտագործումն իրականացվում է ՀՀ Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածով սահմանված կարգով, որի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Նախընտրական քարոզչության կամ այլ բնույթի պաստառները պատռելու, այլ եղանակով վնասելու, ոչնչացնելու արարքներին քրեաիրավական գնահատական տալու հիմքեր են առաջանում այն դեպքերում, երբ դրանք, որպես կանոն, պարունակում են ՀՀ Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածով սահմանված հանցագործության առերևույթ հատկանիշներ և արդյունքում սեփականատիրոջը պատճառված վնասը կազմում է 30 հազար ՀՀ դրամը գերազանցող գումար: Այսինքն՝ դրանք բնույթով ոչ թե ընտրական, այլ սեփականության դեմ ուղղված առերևույթ հանցագործություններ են:
Անկախ այդ հանգամանքից, հաշվի առնելով, որ վերոնշյալ բոլոր դեպքերի կատարման պատճառ և առթիվ է հանդիսացել փաստացի իրականացված և շարունակվող նախընտրական քարոզարշավը՝ քաղաքացիներին, քաղաքական ուժերի ակտիվ համակիրներին կոչ ենք անում զերծ մնալ նախընտրական պաստառների նկատմամբ ոտնձգություններից, նման գործելակերպը սեփական քաղաքական հայացքները, համակրանքը կամ հակակրանքն արտահայտելու միջոց դարձնելուց: Նման մեթոդները ոչ միայն չեն համապատասխանում ժողովրդավարական, քաղաքակիրթ ընտրություններ անցկացնելու չափանիշներին, համարժեք չեն մեր հասարակության բարոյական և մշակութային արժեքներին, այլև փոխադարձ անհանդուրժողականության, հանրային համակեցության կանոնների խախտման, ատելության վարքագծի վառ արտահայտություններ են, ինչն ինքնին հանցածին է, մերժելի և օրենքով արգելված»,- ասված է հաղորդագրության մեջ:
17:05 10.07.2025
Կողոպուտ կատարած 49-ամյա կինը ներկայացվել է նախաքննական մարմին․ գողոնը հայտնաբերվել էՀուլիսի 8-ին ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում բացահայտ հափշտակել են 18-ամյա աղջկա կախազարդը։ Ահազանգով մեկնած համայնքային ոստիկաններին տուժողը հայտնել էր, որ Ջրառատ տանող ճանապարհին մի կին իր պարանոցից պոկել է վզնոցը և գետնին ընկած կախազարդը հափշտակելով՝ դիմել է փախուստի։ Համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կողոպուտը կատարել է Հրազդան […] ...
16:55 10.07.2025
ՀՀ ԱԳ փոխնախարարը վերահաստատել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ ՀՀ սկզբունքային դիրքորոշումը. ԱԳՆՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը սոցցանցում գրել է․ «ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն այսօր լրագրողի հարցին ի պատասխան վերահաստատել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ ՀՀ սկզբունքային դիրքորոշումը. փոխնախարարն իր խոսքում քանիցս շեշտել է ՀՀ համար առանցքային համարվող սկզբունքները, այդ թվում՝ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ազգային իրավազորությունը, որոնց պետք է համապատասխանեն քննարկվելիք առաջարկները, լուծումները՝ […] ...
16:44 10.07.2025
«ԲՄՎ»-ով «դրիֆթ» արած երիտասարդը ձերբակալվել է․ նախաձեռնվել է քրեական վարույթՕրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է «ԲՄՎ»-ի վարորդը Իջևանի Երևանյան փողոցում, այսպես կոչված՝ «դրիֆթ անում՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորում երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու ճանապարհային երթևեկության կանոնները։ Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի ծառայողներ պարզվել են նրա ինքնությունը: Հուլիսի 9-ին Կիրանցի բնակիչ 30-ամյա տղամարդը ձերբակալել և, «ԲՄՎ»-ով հանդերձ, տեղափոխել […] ...
16:33 10.07.2025
Քրեական վարույթի շրջանակներում անհրաժեշտ է պարզել տղամարդու ինքնությունըԷրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում անհրաժեշտ է պարզել լուսանկարում պատկերված տղամարդու ինքնությունը։ «Տեղեկություն ունեցողներին խնդրում ենք զանգահարել 1-02, մոտենալ Համայնքային ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին»,-հայտնում են ոստիկանությունից։։ ...
16:22 10.07.2025
Դովեղի դպրոցի կասեցված շինարարությունը վերսկսվել էՏավուշի մարզի Դովեղ գյուղի դպրոցի կառուցման ծրագիրը վերջապես ավարտին կհասնի. ընդհատված ծրագիրը շարունակելու համար Քաղաքաշինության կոմիտեն ներգրավել է նոր կապալառու, որն արդեն իսկ սկսել է շինարարությունը։ Նախատեսվում է առաջնահերթ իրականացնել հենապատի կառուցումը՝ համայնքի միակ ճանապարհի հնարավոր փլուզումը կանխելու նպատակով։ Զուգահեռաբար շարունակվելու է դպրոցի շենքի ընդհատված շինարարությունը։ Վերականգնվելու է նաև վնասված ճանապարհը։ «Դպրոցի շինարարության վերսկսումը կարևոր […] ...
16:10 10.07.2025
Առգրավված առարկաների մեջ հայտնաբերվել են մարտական նռնակ և ռազմամթերք հանդիսացող էլեկտրական անդրապայթիչներ (դետոնատորներ)ՀՀ քննչական կոմիտեում ահաբեկչության նախապատրաստության և հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում խուզարկությամբ առգրավված առարկաների վերաբերյալ ԶԼՄ-ներում, ինչպես նաև տարբեր անհատների կողմից փորձ է կատարվում ապատեղեկատվություն տարածել, թե իբր հայտնաբերված առարկաները նախատեսված են այլ նպատակային նշանակության համար և հանրային վտանգավորություն չեն […] ...