Ռուսաստանը դուրս կգա Բաց երկնքի պայմանագրից դեկտեմբերի 18-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+30.09 oC

Ռուսաստանը դուրս կգա Բաց երկնքի պայմանագրից դեկտեմբերի 18-ին

20:02 18.06.2021

Ռուսաստանն ամբողջությամբ դուրս կգա «Բաց երկնքի պայմանագրից» (ДОН ) 2021 թվականի դեկտեմբերի 18-ին: Ռւսաստանն իր որոշման մասին հայտարարել է ուրբաթ օրը՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարությամբ:

«Ռուսաստանը Բաց երկնքի պայմանագրից դուրս գալու իր որոշման  մասին ծանուցագիր էր ուղարկել պայմանագրի մասնակից երկրներին վեց ամիս առաջ: Այսպիսով, դա տեղի կունենա 2021 թվականի դեկտեմբերի 18-ին»,-նշել են  դիվանագիտական ​​վարչությունից:

Ռուսաստանի դիվանագիտական ​​ծառայությունը կոչ է արել արևմտյան գործընկերներին գիտակցել, որ նրանք չեն կարող ապահովել իրենց անվտանգությունն՝ առանց հաշվի առնելու Ռուսաստանի Դաշնության և նրա դաշնակիցների անվտանգության շահերը:

«Մենք միշտ կգտնենք արդյունավետ որոշում: Բայց ավելի լավ է միասին աշխատել կառուցողականորեն` ամրապնդելու եվրոպական և գլոբալ անվտանգությունը, իմիջիայլոց՝ ապավինելով ДОН շրջանակներում պետությունների երկար տարիների արդյունավետ համագործակցության փորձին»,- ասել են  նախարարությունում:

«Երբ խոսքը վերաբերում է նրանց տարածքների բաց երկնքի միջոցներին, նրանք հետնահանջ են անում ու սկսում խոչընդոտներ ստեղծել նման համաձայնագրերի իրականացման համար՝ չմտածելով ո՛չ եվրոպական անվտանգության, ո՛չ դաշնակիցների մտահոգությունների  և ոչ էլ սեփական   բանակցելու ունակությունը  գնահատելու մասին»,- ասված է հայտարարության մեջ:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մենք յուրահատուկ մրցաշրջանի կարևոր կետում ենք․ Էնրիկե

19:12 10.07.2025

Մենք յուրահատուկ մրցաշրջանի կարևոր կետում ենք․ Էնրիկե

Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչում Մադրիդի «Ռեալին» հաղթելուց հետո ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն իր գոհունակությունն է հայտնել թիմի ֆուտբոլիստներից։ Այս մասին հաղորդում է BBC-ն: «Հրաշալի եմ զգում, քանի որ մենք շատ լավ սկսեցինք խաղը, նույն կերպ էլ այն ավարտեցինք: Այս պայմաններում բարդ է, բայց մենք յուրահատուկ մրցաշրջանի կարևոր կետում ենք: Մենք ցանկանում ենք պատմություն կերտել: […] ...

Ապօրինի հրազենների կամավոր հանձնման դեպքեր Նոյեմբերյանի բաժնում․ բացատրական աշխատանքը շարունակվում է

19:00 10.07.2025

Ապօրինի հրազենների կամավոր հանձնման դեպքեր Նոյեմբերյանի բաժնում․ բացատրական աշխատանքը շարունակվում է

Բնակչության շրջանում հետևողականորեն անցկացվող բացատրական աշխատանքների արդյունքում Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժիններում շարունակվում են արձանագրվել ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Մասնավորապես, հուլիսի 8-ին ապօրինի պահվող զենք-զինամթերքի հանձնան դեպքեր են գրանցվել Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում: Բերդավան գյուղի 50-ամյա բնակիչը բաժնում կամավոր հանձնել է «ԻԺ» հրացան: Հայտնել է, որ հանգուցյալ պապին պատկանած հրացանը հայտնաբերել է անասնագոմի […] ...

Սառնաղբյուրցի երիտասարդը բակում կանեփ էր աճեցրել. նախաձեռնվել է քրեական վարույթ

18:51 10.07.2025

Սառնաղբյուրցի երիտասարդը բակում կանեփ էր աճեցրել. նախաձեռնվել է քրեական վարույթ

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Սառնաղբյուր գյուղի բնակիչ 31-ամյա երիտասարդը տանը պահում և օգտագործում է թմրամիջոց, ինչպես նաև բակում կանեփ է աճեցնում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ սառնաղբյուրցի երիտասարդի տան բակում հայտնաբերվել է կանեփ տեսակի 380 բույս: Կատարվում է նախաքննություն: ...

Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու բոլոր խոսույթները կեղծ են. Տարոն Չախոյան

18:40 10.07.2025

Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու բոլոր խոսույթները կեղծ են. Տարոն Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը գրել է․ «Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու բոլոր խոսույթները կեղծ են։ Հայաստանի տարածքով անցնող բոլոր ճանապարհները գործելու են ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության ներքո»։ ...

Ճապոնիայի աջակցությամբ կթարմացվի Հայաստանի օդի մոնիթորինգի համակարգը

18:33 10.07.2025

Ճապոնիայի աջակցությամբ կթարմացվի Հայաստանի օդի մոնիթորինգի համակարգը

Հայաստանը և Ճապոնիան կհամագործակցեն մթնոլորտային օդի որակի վերահսկման համակարգի արդիականացման ուղղությամբ։ ՀՀ կառավարությունը հուլիսի 10-ին հավանություն է տվել դրամաշնորհային համաձայնագրի ստորագրմանը, որը թույլ կտա շարունակել ոլորտի տեխնոլոգիական զարգացումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՇՄՆ-ից։ «Օդի որակի մոնիթորինգը կարևոր գործիք է ինչպես մարդու առողջության պաշտպանության, այնպես էլ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի համար։ Սակայն ներկայումս կիրառվող մեթոդները […] ...

Դանակահարություն գազալցակայանում․ Կոտայքի քրեական ոստիկանները մեղադրյալին ձերբակալել են

18:25 10.07.2025

Դանակահարություն գազալցակայանում․ Կոտայքի քրեական ոստիկանները մեղադրյալին ձերբակալել են

Հուլիսի 6-ին՝ ժամը 21․43-ին, ոստիկանություն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Արագածոտնի մարզի Ծաղկաշեն գյուղի բնակիչ 28-ամյա երիտասարդ: Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 21.30-ի սահմաններում Պռոշյան գյուղի 5-րդ փողոցում գտնվող գազալցակայանում վիճաբանություն է եղել պռոշյանցի 49-ամյա […] ...

BACK_TO_TOP