11:40 21.06.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 18-ից 21-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 264 դեպք, որից 10-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու` 97, մարմնական վնասվածք պատճառելու՝ 31, նախընտրական քարոզարշավի հետ կապված դեպքերի՝ 28, քվեարկության գաղտնիությունը խախտելու՝ 17, ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու՝ 12, անձնական ունեցվածքի գողության՝ 11, խարդախության՝ 7, ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու և տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի՝ 6-ական, խուլիգանության ու քվեարկության գաղտնիությունը խախտելու՝ 4-ական, յուրացման կամ վատնման, գույքը դիտավորությամբ վնասելու և ընտանեկան բռնության՝ 3-ական, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ընտրական իրավունքի խախտման, սպանության սպառնալիքի և ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու և քվեարկության գաղտնիությունը խախտելու՝ 2-ական, համակարգչային հանցագործության, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, գույքը ոչնչացնելու սպառնալիքի, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու, վստահված անձին, ընտրական հանձնաժողովի անդամին, դիտորդին կամ զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչին ընտրական փաստաթղթերին ծանոթանալուն խոչընդոտելու, ընտրական հանձնաժողովի արձանագրությունների պատճեններ չտալու, քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու, կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ, դրոշմանիշեր, կտրոններ պատրաստելու կամ ակնհայտ կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ, դրոշմանիշեր, կտրոններ հանձնելու կամ իրացնելու և քվեարկության գաղտնիությունը խախտելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 8 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 8, և պետական-հասարակական ունեցվածքի գողության 2 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 33 պատահար. 71 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
17:39 22.08.2025
Թեհրանը ԵՄ-ի հետ կքննարկի Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը14:32 22.08.2025
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը իրատեսական է գնահատվում․ ՆԳՆ17:39 22.08.2025
Թեհրանը ԵՄ-ի հետ կքննարկի Իրանի դեմ պատժամիջոցների վերացումըԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ուրբաթ օրը հեռախոսազրույց կունենա Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների հետ՝ քննարկելու Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը, հաղորդում է IRNA-ն՝ հղում անելով Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղայիին։ Բացի այդ, կքննարկվի նաև Իրանի միջուկային օբյեկտներին վերջերս հասցված հարվածներին արձագանքելու անհրաժեշտությունը, նշել է Բաղային։ Հունիսին Իսրայելը մի շարք […] ...
17:30 22.08.2025
Ժյուլ Կունդեն երկարաձգեց պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ«Բարսելոնան» ու Ժյուլ Կունդեն նոր պայմանագիր են կնքել, հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը: Նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2030 թվականի ամառը: «Բարսելոնայի» երկրպագուները միշտ էլ լավ են վերաբերվել ինձ: Հույս ունեմ՝ նրանց ավելի հաճելի պահեր կպարգևեմ ապագայում»,- ասել է Կունդեն: Ժյուլ Կունդեն կատալոնական թիմում հանդես է գալիս 2022 թվականից: Ֆրանսիացին «Բարսելոնայի» հետ դարձել է […] ...
17:19 22.08.2025
Պուտինի և Զելենսկու հանդիպում ծրագրված չէ. ԼավրովՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպում ծրագրված չէ, Ռուսաստանի առաջնորդը պատրաստ կլինի դրան, երբ դրա օրակարգը հայտնվի։ Այս մասին NBC News հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Հանդիպումը նախատեսված չէ: Պուտինը պատրաստ է հանդիպել Զելենսկու հետ, եթե գագաթնաժողովի օրակարգը պատրաստ լինի։ Այս օրակարգը ընդհանրապես պատրաստ չէ», – ասել է […] ...
17:00 22.08.2025
Սա մեզ համար շատ կարևոր հաղթանակ էր, բայց ոչինչ ավարտված չէ․ Պերկովիչ«Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչն ասուլիսի ընթացքում մեկնաբանել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում «Օլիմպիայի» նկատմամբ տարած հաղթանակը: «Սա մեզ համար շատ կարևոր հաղթանակ էր, բայց ոչինչ ավարտված չէ: Դիմակայության ելքը կորոշվի Աբովյանում: Կփորձենք նույնկերպ տրամադրվել նաև այդ խաղին: Ունենք մեկ շաբաթ լավ մարզվելու, ավելի լավ պատրաստվելու պատասխան խաղին», – ընդգծել է Պերկովիչը: ...
16:49 22.08.2025
Օգոստոսյան խորհրդակցություն Վայոց ձորի մարզումՎայոց ձորի մարզի Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում տեղի է ունեցել ամենամյա օգոստոսյան խորհրդակցությունը մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների, վարչատնտեսական մասի համակարգողների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների և արտադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների, Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը,Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի […] ...
16:40 22.08.2025
Արարատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ատրճանակ, հրացաններ և ռազմամթերքՀամայնքային ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 19-ին մի քաղաքացի զանգահարել է 911 և հայտնել, որ Նոյակերտ գյուղի գերեզմանատան ճանապարհին զենք-զինամթերք է թողել։ Նշված վայր մեկնած համայնքային ոստիկանները հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որի մեջ եղել են հրացաններ, ինքնաշեն ատրճանակ, նռնակ, 100 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ և այլ զինամթերք։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի […] ...