19:59 21.06.2021
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների՝ հունիսի 20-ին կայացած խորհրդարանական ընտրություններին Շիրակի մարզում գրանցվել է ընտրողների մասնակցության 41,24 տոկոս ցուցանիշ, ինչն ամենացածրն է Հանրապետության մյուս մարզերի համեմատ։
Թիվ 30, 31, 32 և 33 տարածքային ընտրական հանձնաժողովներում կուսակցությունների ստացած ձայների հաշվարկը ավարտվել է լուսադեմին, ընթանում են միասնական բազա նախնական տվյալների մուտքագրման և արխիվացման աշխատանքները, որից հետո միայն քվեաթերթիկների պարկերն ու գրանցամատյանները կհանձնվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով։
Թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովում գտնվող 58 պարկերում միայն Գյումրիի տեղամասերից բերված քվեաթերթիկներն են։ Պարկերը բացել չի թույլատրվում, դրանց վրա առկա են հանձնաժողովների նախագահների ու անդամների ստորագրություններն ու կնիքները։ Ընտրության ընթացքում տարածքային հանձնաժողովը տեղամասային հանձնաժողովներից, վստահված անձանցից ու քաղաքացիներից խախտումների մասին ահազանգեր չեն ստացել, մեկ տեղամասում միայն հանձնաժողովի բացակա անդամի փոխարինում է եղել։
Թիվ 32 տարածքի տեղամասային հանձնաժողովների 13 նախագահների, քարտուղարների ու անդամների տարբեր պատճառաբանություններով ինքնաբացարկները եղել են մինչև ընտրությունը, բուն ընտրական գործընթացում խնդիրներ չեն արձանագրվել։ Գյումրիում 24 և գյուղական բնակավայրերում 20 տեղամաս ունեցող թիվ 32 տարածքային հանձնաժողովի ամփոփ տվյալներով՝ գրանցվել է ընտրողների ակտիվության ցածր ցուցանիշ։
Ամասիա, Աշոցք, Մարմաշեն, Սարապատ, Արփի խոշորացված համայնքներն ու Ախուրյանի տարածաշրջանի երեք գյուղերով 63 տեղամաս ունեցող թիվ 30 տարածքային ընտրական հանձնաժողովը ևս ընտրողների մասնակցության ցածր՝ մոտ 44 տոկոսանոց արդյունք ունի։ Անվավեր քվեաթերթիկներն էլ են քիչ եղել, ընդամենը 24-ը՝ 11,923 քվեարկած թերթիկից։ Խոտանված, չքվեարկված թերթիկները համարվում են թափոն, որն, ըստ ընթացակարգի, հանձնվում է վերամշակող ընկերությանը։
Արթիկի և Անիի համայնքներն ընդգրկող թիվ 33 տարածքային ընտրական հանձնաժողովի 55 տեղամասերի քվեարկության նախնական արդյունքներն ամփոփվել են այսօր առավոտյան ժամը 7-ին ու նորից գրանցել ընտրողների մասնակցության ցածր ակտիվություն։ Թիվ 33-ի ընտրատեղամասերից 5- ում արձանագրվել են կրկնակի քվեարկության փորձի դեպքեր, որոնք, ըստ հանձնաժողովի նախագահի, կանխվել են։
«Կրկնակի ընտրության գրանցում է եղել, օգնականի և ընտրողների անձնագրերի սխալմունք է տեղի ունեցել թյուրիմացաբար, ոչ թե դիտմամբ։ Դիմել են ոստիկանություն, ոստիկանությունը հարցաքննել է, հանձնաժողովի նախագահները արձանագրություն են կազմել, ամեն ինչ կարգավորվել է»,- Shantnews.a-ի հետ զրույցում հայտնել է թիվ 33 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գոռ Պետրոսյանը։
Տարածքային հանձնաժողովներն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընդհանուր բազա էին մուտքագրում տեխնիկական սարքերի կրիչների և ընտրացուցակների տվյալները, դրանք արխիվացվում են ու հասանելի դառնում բոլորին։
Շիրակի մարզի 4 տարածքային ընտրական հանձնաժողովների կնիքներն ու գրանցամատյանները այսօր կհանձնվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով, բայց տեղամասերից բերված պարկերը դեռ կմնան տարածքայիններում։ Բողոքների դեպքում դրանք հնարավոր է բացվեն վերահաշվարկի համար։ Այսօր մինչև ժամը 18։00-ը օրենքով սահմանված այն ժամկետն էր, երբ հանձնաժողովները պետք է ընդունեին դիմում-բողոքներ։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telеcom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
22:08 06.08.2025
Ախուրյան համայնքում ընթանում են 10․000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներԱխուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն այսօր հետևել է Ազատան բնակավայրի 10 0000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման, բարեկարգման աշխատանքերին: Այս մասին հայտնել են Ախուրյանի համայնքապետարանից։ Այսուհետև Ախուրյան համայնքի Ազատանը Արևիկին և Այգաբացին միացնող ճանապարհը հարթ ու անցանելի կլինի: Խճավազային խառնուրդը համայնքին է տրամադրում Գյումրի-Արևիկ-Այգաբաց ճանապարհահատվածի հիմնանորոգումն իրականացնող շինարարական կազմակերպությունը, իսկ հարթեցման աշխատանքներն իրականացվում […] ...
21:52 06.08.2025
«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդում է կազմը «Նոայի» դեմ խաղից առաջ«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդել է կազմը Հայաստանի չեմպիոն «Նոայի» դեմ խաղից առաջ։ Ջիբրալթարի չեմպիոնը հայտարարել է հարձակվող Բուբակար Սադիք Դաբոյի տրանսֆերի մասին: Սենեգալցին Պիրինեյան թերակղզի է վերադարձել ազատ գործակալի կարգավիճակում: Նախկինում նա խաղացել է Իսպանիայում: Նրա նախորդ ակումբը ֆարերյան «Ստրեյմուրն» էր: Ֆարերյան կղզիներում մրցաշրջանը սկսվել է գարնանը: Այս ընթացքում 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 17 խաղի, […] ...
21:46 06.08.2025
AP. ԱՄՆ Ջորջիա նահանգի ռազմաբազայում հրաձգություն է տեղի ունեցելԱնհայտ անձը կրակ է բացել Ջորջիա նահանգի Ֆորտ Ստյուարտ ամերիկյան ռազմաբազայում, ռազմական օբյեկտը մասամբ փակ է եղել։ Այս մասին հայտնել է Associated Press-ը։ «Մենք ներկայումս գնահատում ենք իրավիճակը, բայց կարող ենք հաստատել կրակողի հետ միջադեպը», – գործակալությունը մեջբերում է փոխգնդապետ Անգել Թոմկոյի խոսքերը։ Միջադեպի զոհերի և դրա դրդապատճառների մասին տեղեկություններ առայժմ չկան: Գործակալությունը նշում է, […] ...
21:36 06.08.2025
Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվելՕգոստոսի 6-ին, ժամը 20։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։18-ին։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ ...
21:25 06.08.2025
Օգոստոսի 1-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Ամիրյան փ. 13/1, 18/3 շենքեր, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 3, 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 4, 6 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Թումանյան փ. 30, 32 […] ...