10:38 22.06.2021
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն», «Հրազդան», «Սևան» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներն օրենքով արգելված եղանակով ձեռք բերված բազմաթիվ բջջային հեռախոսների և այլ անձանց տվյալներով հաշվառված բաժանորդային քարտերի, ինչպես նաև կապի այլ միջոցների գործածմամբ, հանցավոր համաձայնության գալով միմյանց, այնուհետև՝ ազատության մեջ գտնվող քննությամբ դեռևս ինքնությունները չպարզված մի շարք քաղաքացիների հետ, խաբեության եղանակով իրականացրել են Հայաստանի Հանրապետության տարածքում բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներին պատկանող առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2017թ, մայիսին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 37-ամյա դատապարտյալը, բջջային հեռախոսով կապ է հաստատել «Հրազդան» ՔԿ հիմնարկի՝ իր ծանոթ դատապարտյալի հետ՝ առաջարկելով նրան այլ անձի տվյալներով հիմնել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող և տնտեսվարողների միջավայրում հեղինակություն վայելող կոնցեռնի անվան բառերի այլ համադրությամբ։ Նախնական տվյալների համաձայն՝ «Հրազդան» ՔԿ հիմնարկի կալանավորը, տեղեկացված չլինելով իր ծանոթի իրական դիտավորությանը, իր հերթին խնդրել է «Հրազդան» ՔԿՀ նախկին դատապարտյալին՝ ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում իր տվյալներով հիմնել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, որի փաստաթղթերը և կնիքը միջնորդավորված եղանակով փոխանցվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ դատապարտյալի կողմից մատնանշված անձին։
Այնուհետև, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ դատապարտյալը համաձայնություն է ձեռք բերել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց. ՔԿ հիմնարկում գտնվող «Սևան» ՔԿՀ դատապարտյալի, ինչպես նաև Երևան քաղաքում և ՀՀ տարբեր մարզերում բնակվող իր համախոհների հետ, տեղեկություններ հավաքել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող, ինչպես նաև մասնավոր կարգով բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների վերաբերյալ, այնուհետև՝ կապ հաստատելով բազմաթիվ ընկերությունների հետ՝ դերերի բաշխմամբ ներկայացել են Հայաստանի Հանրապետությունում գործող հեղինակավոր ընկերությունների ղեկավարի, հաշվապահի, աշխատակցի անունից, վստահություն առաջացնելու նպատակով սակարկել իրացվող ապրանքի գնի, որակի, քանակի վերաբերյալ՝ անկանխիկ եղանակով ապրանքի ձեռքբերման համաձայնություն կորզելով վերջիններից, որից հետո մասնավոր եղանակով բեռնափոխադրումներ իրականացնող, սակայն կատարվող հանրորեն վտանգավոր արարքին անտեղյակ վարորդների միջոցով՝ հափշտակություններ իրականացնելու նպատակով, արդեն հիմնված սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կնիքով հաստատել են հարկային հաշիվները, այդ կերպ տուժողի մոտ վստահություն առաջացնելով թվացյալ գործարքների նկատմամբ, այնուհետև՝ ստանալով իրացվող ապրանքի նկատմամբ լիարժեք վերահսկողություն՝ դրանք տեղափոխել են այլ վայր և հափշտակել։
Նախաքննությամբ պարզվել է, որ վերոնշյալ հափշտակության դրվագներից մեկով դատապարտյալների հետ համագործակցել է Երևանի 45-ամյա բնակչուհին:
Բացի այդ, 37-ամյա տղամարդը, նույն քրեական գործի շրջանակներում՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ գտնվելով ազատության մեջ, խուսափել է քննությունից և թաքնվել վարույթն իրականացնող մարմնից և 2020թ. հուլիսի 20-ից գտնվելով հետախուզման մեջ, կատարել է հանրորեն վտանգավոր վերոնշյալ արարքի նոր դրվագներ, որոնցից մեկի իրականացման ընթացքում հայտնաբերվել և բերման է ենթարկվել իրավապահ մարմինների կողմից։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետով (7 դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով (5 դրվագ)։ Վերջինս կալանավորվել է: «Սևան» ՔԿՀ-ի դատապարտյալին և 45-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նշված երեք մեղադրյալների վերաբերյալ մասն անջատվել և առանձնացվել է առանձին վարույթում, նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Դատապարտյալների հետ համագործակցած մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու նպատակով իրականացվում են անհրաժեշտ քննչական, այլ դատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:30 22.08.2025
Ժյուլ Կունդեն երկարաձգեց պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ14:32 22.08.2025
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը իրատեսական է գնահատվում․ ՆԳՆ17:30 22.08.2025
Ժյուլ Կունդեն երկարաձգեց պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ«Բարսելոնան» ու Ժյուլ Կունդեն նոր պայմանագիր են կնքել, հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը: Նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2030 թվականի ամառը: «Բարսելոնայի» երկրպագուները միշտ էլ լավ են վերաբերվել ինձ: Հույս ունեմ՝ նրանց ավելի հաճելի պահեր կպարգևեմ ապագայում»,- ասել է Կունդեն: Ժյուլ Կունդեն կատալոնական թիմում հանդես է գալիս 2022 թվականից: Ֆրանսիացին «Բարսելոնայի» հետ դարձել է […] ...
17:19 22.08.2025
Պուտինի և Զելենսկու հանդիպում ծրագրված չէ. ԼավրովՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպում ծրագրված չէ, Ռուսաստանի առաջնորդը պատրաստ կլինի դրան, երբ դրա օրակարգը հայտնվի։ Այս մասին NBC News հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Հանդիպումը նախատեսված չէ: Պուտինը պատրաստ է հանդիպել Զելենսկու հետ, եթե գագաթնաժողովի օրակարգը պատրաստ լինի։ Այս օրակարգը ընդհանրապես պատրաստ չէ», – ասել է […] ...
17:10 22.08.2025
Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք սեպտեմբերի 1-ից ՀՀ քաղաքացիության ստանալու դիմումների համար պետական տուրք չեն վճարիՆԳ նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության ստացման դիմումներ ընդունվում են Ծառայության ավելի քան 40 ստորաբաժանումներում․ բոլոր մարզային բաժիններում, մայրաքաղաքի Զաքյան 3 հասցեում գործող բաժնում, Ծառայության գլխամասային գրասենյակում, ինչպես նաև ՆԳ նախարարության շրջիկ սպասարկման գրասենյակներում։ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում այս տարի կատարվել են փոփոխություններ, ինչի արդյունքում Լեռնային Ղարաբաղից […] ...
17:00 22.08.2025
Սա մեզ համար շատ կարևոր հաղթանակ էր, բայց ոչինչ ավարտված չէ․ Պերկովիչ«Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչն ասուլիսի ընթացքում մեկնաբանել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում «Օլիմպիայի» նկատմամբ տարած հաղթանակը: «Սա մեզ համար շատ կարևոր հաղթանակ էր, բայց ոչինչ ավարտված չէ: Դիմակայության ելքը կորոշվի Աբովյանում: Կփորձենք նույնկերպ տրամադրվել նաև այդ խաղին: Ունենք մեկ շաբաթ լավ մարզվելու, ավելի լավ պատրաստվելու պատասխան խաղին», – ընդգծել է Պերկովիչը: ...
16:49 22.08.2025
Օգոստոսյան խորհրդակցություն Վայոց ձորի մարզումՎայոց ձորի մարզի Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում տեղի է ունեցել ամենամյա օգոստոսյան խորհրդակցությունը մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների, վարչատնտեսական մասի համակարգողների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների և արտադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների, Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը,Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի […] ...
16:40 22.08.2025
Արարատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ատրճանակ, հրացաններ և ռազմամթերքՀամայնքային ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 19-ին մի քաղաքացի զանգահարել է 911 և հայտնել, որ Նոյակերտ գյուղի գերեզմանատան ճանապարհին զենք-զինամթերք է թողել։ Նշված վայր մեկնած համայնքային ոստիկանները հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որի մեջ եղել են հրացաններ, ինքնաշեն ատրճանակ, նռնակ, 100 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ և այլ զինամթերք։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի […] ...