14:39 22.06.2021
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության (Պենտագոն) խոսնակ Ջոն Քիբրին հայտարարել է, որ Վաշինգտոնը Անկարայի հետ քննարկում է Քաբուլի օդանավակայանի պահպանության գործընթացի կազմակերպումը Թուրքիային հանձնելու հարցի մանրամասները, փոխանցում է Ermenihaber-ը։
Ամենօրյա բրիֆինգի ժամանակ Քիբրին հայտարարել է նաև, որ չնայած նրան, որ Վաշինգտոնը ուշադրությամբ հետևում է Աֆղանստանում անվտանգային իրավիճակին՝ ԱՄՆ-ի զորքերի այդ երկրից դուրս գալու ժամկետները չեն երկարաձգվի:
Քիրբին ասել է, որ օրեր առաջ ԱՄՆ-ի ու Թուրքիայի պաշտպանության նախարարների հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Բայդեն-Էրդողան հանդիպմանը Քաբուլի oդանավակայանի հարցում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող մանրամասներ:
«Թուրքիան համաձայնել է օդանավակայանի պահպանության հարցում ղեկավարումը իր վրա վերցնել: Սակայն այդ հարցի դետալների վրա դեռ աշխատանք է տարվում: Դեռ շատ աշխատանք կա անելու: Նրանք հայտարարել են, որ աջակցություն են ակնկալում ԱՄՆ-ից ու միջազգային հանրությունից: Դրա վրա ենք աշխատում»,- ասել է Քիրբին:
Ի պատասխան լրագրողի այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը պատրաստ է Քաբուլի օդանավակայանի պահպանության հարցում ֆինանսական կամ լոգիստիկ աջակցություն տրամադրել Թուրքիային, խոսնակը հստակ պատասխան չի տվել՝ ասելով, քննարկումներն ընթանում են, և իրենք դեռ չգիտեն, թե ինչպիսի օգնություն են ցույց տալու Թուրքիային:
Հիշեցնենք, որ Թուրքիան առաջարկել է Աֆղանստանից ամերիկյան զորքերի և ՆԱՏՕ անդամ մյուս երկրների ուժերի դուրսբերումից հետո զորք ուղարկել այդ երկիր՝ պաշտպանելու և գործարկելու Քաբուլի միջազգային օդանավակայանը:
Անկարան նման առաջարկով հանդես էր եկել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ, երբ ԱՄՆ-ն և նրա գործընկերները համաձայնության էին եկել մինչև սեպտեմբերի 11-ն Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերման ծրագրի շուրջ:
14:54 19.06.2025
Մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ գտել ենք Հայաստանի Հանրապետությունը․ վարչապետՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում ունեցած ելույթի ընթացքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հարցին՝ մեկնաբանելով այն տեսակետները, որ Հայաստանը կորցրել է Լեռնային Ղարաբաղը։ «Շատ են խոսում նրա մասին, որ մենք կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը։ Ես այս հարցի մասին էլ, բնականաբար, շատ մտածել եմ և իմ եզրակացությունը հետևյալն է՝ մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, […] ...
14:45 19.06.2025
Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՄԷ մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի գլխավոր քարտուղարինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի գլխավոր քարտուղար դոկտոր Խալիդ Ալ-Ղայթին, ով Հայաստան է ժամանել Երևանում կայանալիք Սոցիալական արդարության երրորդ միջազգային համաժողովի շրջանակում։ Ողջունելով հյուրին՝ նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել նրա ղեկավարած կառույցի և անձամբ դոկտոր Ալ-Ղայթի գործունեությունն՝ ուղղված հանդուրժողականության, ժողովուրդների խաղաղ համակեցության և համամարդկային արժեքների տարածմանը։ Նախագահի […] ...
14:35 19.06.2025
29 տարեկան իսպանացին կդառնա Ա սերիայի պատմության ամենաերիտասարդ մարզիչը«Պարման» պատրաստվում է նոր գլխավոր մարզիչ նշանակել «Արսենալում» Միկել Արտետայի օգնական Կառլոս Կուեստային։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իսպանացին 29 տարեկան է, ինչը նշանակում է, որ նա կդառնա Ա սերիայի պատմության ամենաերիտասարդ մարզիչը: «Արսենալի» հետ բանակցություններն ավարտական փուլում են: ...
14:30 19.06.2025
ԱԺ-ն ընդունել է 2024-ի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության մասին նախագիծըՀունիսի 19-ին ՀՀ Ազգային ժողովը 63 կողմ ձայներով ընդունել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը: Ընդդիմադիր երկու խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը։ ...
14:25 19.06.2025
Հայաստանի ֆորպոստացման գործընթացի մեջ ներգրավված են եղել բազմաթիվ երկրներ. վարչապետՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2018-ին վարչապետի պաշտոնը ստանձնելու պահին ինքը լիարժեք չէր ընկալում իրեն որպես Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավար, այլ՝ որպես ֆորպոստի ղեկավար։ «Երբ ես մտածում եմ իմ մասին 2018 թվականի հունիսին, երբ ես նոր Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվեցի, շատ արագ ես ինքս ինձ համար արձանագրեցի, որ ես Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ […] ...