21:15 22.06.2021
Ռուսները գլուխ են խոնարհում Հայրենական մեծ պատերազմում զոհվածների և հեռացած վետերանների առջև և կանեն ամեն ինչ, որ Ռուսաստանը մեծ և հզոր տերություն լինի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Երեքշաբթի՝ Հայրենական մեծ պատերազմի մեկնարկի 80-ամյակին, Ռուսաստանի Դաշնության նախագահը մասնակցել է Կրեմլի պատի մոտ անհայտ զինվորի շիրիմին ծաղիկներ դնելու արարողությանը:
«Այստեղ՝ Հավերժական կրակի մոտ, մենք գլուխ ենք խոնարհում բոլոր նրանց առջև, ովքեր չեն վերադարձել պատերազմից, մեզնից հեռացած վետերանների առջև: Այսօր՝ Հիշատակի և սգո օրը, մեր բոլոր մտքերն ու զգացմունքներն ուղղված են նրանց: Ես համոզված եմ, որ մենք կպահպանենք պատերազմի մասին այս հիշողությունը, այս ճշմարտությունը։ Մենք անում ենք և կանենք ամեն ինչ՝ որպեսզի մեր երկիրը, մեր հայրենիքը միշտ լինեն մեծ և հզոր տերություն», – արարողությունից հետո ասել է Պուտինը:
Նա շեշտել է, որ ռուսները միշտ երախտապարտ կլինեն «անմահացած հաղթողներին»՝ նրանց, ովքեր կյանք ու խաղաղություն են նվիրել ապագա սերունդներին:
«Հավերժ փառք նրանց, ովքեր ընկել են իրենց հայրենիքի ազատության և անկախության համար: Հավերժ հիշատակ նրանց», – ասել է Պուտինը:
Դրանից հետո նախագահը հայտարարել է լռության րոպե:
10:00 11.07.2025
Թրամփը կարևոր հայտարարություն է արել Ռուսաստանի վերաբերյալ10:00 11.07.2025
Թրամփը կարևոր հայտարարություն է արել Ռուսաստանի վերաբերյալԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ի հետ զրույցում հայտարարել է, որ երկուշաբթի օրը կարևոր հայտարարություն կանի Ռուսաստանի վերաբերյալ, սակայն չի բացահայտել դրա բովանդակությունը։ «Ես հիասթափված եմ Ռուսաստանից, բայց կտեսնենք, թե ինչ կլինի հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում։ Կարծում եմ՝ երկուշաբթի օրը Ռուսաստանի վերաբերյալ կարևոր հայտարարություն կանեմ», – ասել է նա՝ հրաժարվելով մանրամասներ հաղորդել։ ...
09:45 11.07.2025
Հայ բռնցքամարտիկները մեկնարկել են հաղթանակով․ պատանեկան ԵԱՍերբիայում մեկնարկած բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում առաաջին մրցումային օրը ռինգ են դուրս եկել Հայաստանի երկու ներկայացուցիչներ: Սուրեն Կատվալյանը (60 կգ) հաղթել է մոլդովացի Կատալին Մուստեային, Կամո Վարդանյանը (63 կգ)` հյուսիսմակեդոնացի Ալբերտ Իբրահիմիին: ...
09:31 11.07.2025
Հարավը հոգնել է Հյուսիսին ենթարկվելուց․ Բրազիլիայի նախագահՀամաշխարհային հարավի երկրները հոգնել են Հյուսիսային տերությունների շահերին ենթարկվելուց և ձգտում են անկախ արտաքին քաղաքականության և արդար տնտեսական կարգի, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան Jornal Nacional- ին տված հարցազրույցում ՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությունը Բրազիլիայի և BRICS ասոցիացիայի հասցեին։ «Մենք հոգնել ենք Հյուսիսին ենթակա լինելուց։ Մենք ուզում ենք անկախություն […] ...
09:15 11.07.2025
Հացիկ գյուղում այրվել է պահեստավորած անասնակերՀուլիսի 10-ին, ժամը 17։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Հացիկ գյուղի 15-րդ փողոցում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:31-ին, մարվել՝ 20:59-ին: Այրվել է մոտ […] ...
09:00 11.07.2025
«Ուրարտուն» առաջին խաղում պարտվել է «Նեմանին»․ԿԼԵրևանի «Ուրարտուն» ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում տանը 1-2 հաշվով պարտվել է բելառուսական «Նեմանին»: 49 և 53-րդ րոպեներին աչքի են ընկել հյուրերը, Ռոբերտ Արզումանյանի թիմից 68-րդ րոպեին հաշիվը կրճատել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նիկոլաս Կալուկյանը: 48-րդ րոպեին բելառուս կիսապաշտպան Պավել Սավիտսկիի իրացրած 11-մետրանոցից հետո սեյվ է կատարել «Ուրարտուի» դարպասապահ Գոռ Մատինյանը, […] ...
22:46 10.07.2025
Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆՀայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...