19:59 22.06.2021
Գյումրին հայկական ֆուտբոլի ծննդավայրն է։ Դեռ 1920-ականներին այն մեծ տարածում ուներ հիմնականում Վահան Չերազի շնորհիվ։ Հենց Գյումրիում է տեղի ունեցել Հայաստանում առաջին ֆուտբոլային հանդիպումը՝ 1927 թվականին։ Գյումրեցի մարզիկների անունների հետ է նաև կապված հայկական ֆուտբոլի երբեմնի լեգենդի «Արարատ»-ի հաղթանակը՝ Լևոն Իշտոյան, Ալյոշա և Ֆուրման Աբրահամյաններ։ Իսկ հիմա Հայաստանի ազգային հավաքականում երկու գյումրեցիներ են խաղում՝ Կարեն Մուրադյան և Վահան Բիչախչյան։
«Ժիլինա»-ի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը մոտ մեկ տարի է, որ ՀՀ ազգային հավաքականում է խաղում։ Արձակուրդի օրերն անցկացրել է իր քաղաքում, առիթ ենք ունեցել հանդիպել, զրուցել նրա հետ։
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը մարզական ընտանիքում է ծնվել ու մեծացել, սիրել ու խաղացել է ֆուտբոլ։ Պապը՝ ծանրամարտի մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Վահան Բիչախչյանը, մարզական քաղաքին իր մեծ ավանդը փոխանցելուց բացի, նաև մարզական մեծ դաստիարակություն է փոխանցել ընտանիքին։
«Կապ չունի, որ իմ ազգանունը Բիչախչյան է, ես միշտ փորձել եմ անել առավելագույնը։ Գտնում եմ, որ միշտ պետք է քրտնաջան աշխատել։ Փոքրուց սիրել եմ ֆուտբոլ ու ֆուտբոլիստ դառնալու հստակ որոշում չի եղել, ուղղակի փոքր ժամանակից ընկերներիս հետ ֆուտբոլ եմ խաղացել ու սիրել եմ։ Էդպես շարունակել եմ ավելի պրոֆեսիոնալ»,- SHANTNEWS-ին պատմել է Վահանը։
Հիմա Վահանի մարզաշապիկները Հայաստանի ազգային հավաքականի ու Սլովակիայի ամենատիտղոսակիր «Ժիլինա»-ի գույներով են։ Մոտ 1 տարի է՝ Վահանը ՀՀ ազգային հավաքականում է խաղում։ 2020-ի սեպտեմբերի 8-ին Էստոնիայի դեմ հաղթական խաղով նշեց նորամուտը։
«Մարզիչը նկատեց ինձ, և առաջին անգամ հրավիրվեցի հավաքական, որն ինձ համար երազանք էր և, կարելի է ասել, երազանքի կատարում։ Այդ առաջին հրավերից հետո հասկացա, որ միշտ պետք է շարունակեմ աշխատել, որ կարողանամ միշտ լինել ՀՀ ազգային հավաքականում։ Եթե կրում ես Հայաստանի մարզաշապիկը, չես կարող վստահ չլինել, քանի որ մեծ պատասխանատվություն է յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար։ Վստահ եմ՝ կրել այդ մարզաշապիկը թանկ արժե։ Քո հետևում մի ամբողջ ազգ է»,- ասում է Վահան Բիչախչյանը։
Հունիսի 5-ին մեր ընտրանին հյուրընկալվեց Շվեդիային։ Ընկերական այդ խաղում Վահանը մեկնարկային կազմում էր և գյումրեցի ֆուտբոլիստը իր առաջին գոլը խփեց։
«Էմոցիաներս շատ դրական չէին, որովհետև պարտվում էինք, բայց ինձ էմոցիաներ տվեց, որ կարող էինք նաև հետ բերել խաղը։ Միանշանակ երկար սպասված էր, դե առաջին գոլս էր հավաքականի կազմում, բայց ափսոսում եմ, որ պարտվեցինք»,- ասում է Վահանը։
Վահանը կարճ ժամանակով է հայրենի քաղաքում։ Արձակուրդում է, հանգստանում է հիմա, բայց քայլերը տանում են հարազատ մարզադաշտ։ Պատմում է, որ իր լավագույն հուշերը դպրոցի բակի այս մարզադաշտի հետ են կապված։ Ակումբային նոր մրցաշրջանը մոտենում է, և արձակուրդից հետո Սլովակիա է մեկնելու․
«Միայն ու միայն կենտրոնանում եմ իմ թիմի՝ «Ժիլինա»-ի հետ նախապատրաստական շրջան անցնելուն և պատրաստվելուն կոնֆեդերացիաների լիգային»,- ասում է Բիչախչյանը։
Վահանը ապագայի մասին խոսելիս առաջինը ազգային հավաքականի մասին է խոսում․ ցանկանում է միշտ արժանի լինել հրավիրվելուն և արդարացնի իրեն։ Սեպտեմբերին մեր ընտրանին աշխարհի առաջնության որակավորման փուլի հաջորդ խաղերն է անցկացնելու՝ սեպտեմբերի 2-ին հյուրընկալվելով Հյուսիսային Մակեդոնիային, իսկ 5-ին՝ Գերմանիային։ Սեպտեմբերի 8-ին Հայաստանում մեր հավաքականը կընդունի Լիխտեյնշտեյնի ընտրանուն։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
21:57 17.06.2025
Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասություններըԻրանի դեմ պատերազմական գործողություններում Իսրայելին ցուցաբերվող Ադրբեջանի անուղղակի աջակցությունը Բաքվի ու Անկարայի միջև հարաբերություններում լարվածության պատճառ է դարձել: Թուրքիայում Իլհամ Ալիևին մեղադրում են սիոնիստ ագրեսորներին պաշտպանելու մեջ: Ինչո՞ւմ է դրսևորվում Անկարայի ու Բաքվի միջև լարվածությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առայժմ այդ լարվածությունը դրսևորվում է թուրքական մամուլում հակաադրբեջանական հոդվածների շարքով: Եվ տպավորություն կա, […] ...
21:51 17.06.2025
«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլՇվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Նոան» մրցելու է Մոնտենեգրոյի «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ։ Մրցող թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա Երևանում։ Հանդիպումները նախատեսված են 2025 թվականի հուլիսի 8-9-ին և 15-16-ին։ Խաղերի ճշգրիտ օրերն ու ժամերը կհաստատվեն առաջիկա օրերին։ ...
21:45 17.06.2025
Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմԻրանը դեռևս որևէ լուրջ գործողություն չի իրականացրել Իսրայելի դեմ, այլ սահմանափակվել է նախազգուշական հարվածներով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին։ «Մինչ այժմ իրականացված գործողությունները միայն որոշակի նախազգուշացում են եղել (թշնամուն) զսպելու համար», – ընդգծել է Մուսավին: Նա նշել է, որ շուտով կիրականացվեն պատժիչ գործողություններ։ ...
21:37 17.06.2025
Ի՞նչ է անապատացումը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել անապատացման վերաբերյալ: Ի՞նչ է անապատացումը Անապատացումը հողի դեգրադացման գործընթաց է, որը տեղի է ունենում հիմնականում կլիմայի փոփոխության և մարդու ոչ կայուն գործունեության հետևանքով։ Այն արտահայտվում է հողի բերրիության կորստով, բուսածածկի նոսրացմամբ և կենսաբազմազանության նվազմամբ։ Անապատացումը վտանգում է մարդկանց սննդային անվտանգությունը, գյուղատնտեսական արտադրողականությունը, ջրային ռեսուրսների հասանելիությունը: Անապատացումը նպաստում […] ...
21:32 17.06.2025
Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր ԱրևելքումՊենտագոնը լրացուցիչ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածների պատճառով։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Լրատվամիջոցը, ամերիկացի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրների համաձայն, նշվում է, որ սա վերաբերում է, մասնավորապես, F-16, F-22 և F-35 ինքնաթիռներին։ Հաղորդվում է, որ տեղակայումն իրականացվում է պաշտպանական նպատակներով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 15-ին Fox News-ին տված […] ...