ՍԴՀԿ-ն հայտարարություն է տարածել ՀՀ-ում կայացած արտահերթ ընտրությունների վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+29.09 oC

ՍԴՀԿ-ն հայտարարություն է տարածել ՀՀ-ում կայացած արտահերթ ընտրությունների վերաբերյալ

11:57 23.06.2021

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչությունը հայտարարություն է տարածել ՀՀ-ում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև․

«Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Կենտրոնական Վարչությունը շնորհավորում է Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, հաջորդական՝ արդար, ազատ ու թափանցիկ ընտրությունների առիթով: Ներքաղաքական գերշիկացած մթնոլորտում՝ հեզասահ ու անցնցում ընտրությունների անցկացումը մեր ժողովրդի համար մեծագույն հաղթանակ է: Միաժամանակ, Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման կարևորագույն ձեռքբերում է նաև այն իրողությունը, որ ամբողջ հանրապետության տարածքով տեղի ունեցավ, թեկուզ թերի, բայց բուռն և իրական նախընտրական քարոզարշավ, վաստակելու համար Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու քվեն:

Այս առթիվ, շնորհավորում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա քաղաքական թիմին՝ ընտրություններում արձանագրած տպավորիչ հաղթանակի կապակցությամբ և համոզված ենք, որ վարչապետին տալով իշխանության նորոգված մանդատ, ընտրողը հստակ պատգամ է ուղարկում առ այն, որ մեր ռազմագերիների տուն դարձի, ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման, Արցախի խնդրի մշտական և արդար լուծման, Հայաստանի հանրապետության անվտանգության և ապահովության ամրապնդման կողքին, ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և կաշառակերության դեմ պայքարը մնում են առաջնահերթություն և 2018 թվականին սկսված գործը պետք է հասցնել ավարտին:

Մյուս կողմից, անընդունելի և դատապարտելի ենք գտնում որոշ քաղաքական գործիչների և մի շարք հոգևորականների կողմից ընտրողների հասցեին հնչող վիրավորական արտահայտություններն ու պիտակավորումները, որոնք միայն խորացնում են հասարակության բեւեռացումը, երբ այսօր միակ հրամայականը ներքին լարվածության լիցքաթափումը պետք է լինի: Այդ տեսանկյունից, ողջունում ենք վարչապետի՝ համախմբման ու երկխոսության կոչը և հույս հայտնում, որ դա կլինի առաջին քայլը՝ համերաշխության վերականգնման և միասնական ջանքերով հայրենիքի առջև ծառացած խնդիրների լուծման»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեղծագործ երիտասարդները ներկայացրել են կենսաչափական նոր փաստաթղթերի մշակման նորարար գաղափարներ

12:07 11.07.2025

Ստեղծագործ երիտասարդները ներկայացրել են կենսաչափական նոր փաստաթղթերի մշակման նորարար գաղափարներ

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը հանդիպել են «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի սաների հետ։ Կազմակերպված ցուցահանդեսի շրջանակում ՆԳՆ ներկայացուցիչները ծանոթացել են սովորողների աշխատանքներին։ Կրթահամալիրի սաները կիսվել են կենսաչափական նոր փաստաթղթերի մշակման վերաբերյալ իրենց նախագծերով, ներկայացրել նոր դիզայնի վերաբերյալ պատկերացումներն ու ժամանակից լուծումները։ «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանի խոսքով՝ […] ...

SHANTNEWS

12:00 11.07.2025

SHANTNEWS

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը պարտվել է Վրաստանի ընտրանուն

11:53 11.07.2025

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը պարտվել է Վրաստանի ընտրանուն

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը հուլիսի 11-ին Երևանում մեկնարկող Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությանն ընդառաջ վերջին ընկերական խաղն է անցկացրել: Հայաստանի հավաքականի 69-89 հաշվով պարտվել է Վրաստանի հասակակիցների ընտրանուն: Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետը Յուրա Մելիքյանն է է եղել: ...

Քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ և ԱՄՆ միջև համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր

11:46 11.07.2025

Քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ և ԱՄՆ միջև համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր

Հուլիսի 11-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին ու պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Մեթյու Քրոուին։ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է գնդապետ Մեթյու Քրոուին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ և ԱՄՆ միջև համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: […] ...

ԱՄՆ-ն օգոստոսի 1-ից 35% մաքսատուրք կսահմանի Կանադայից ապրանքների ներմուծման վրա․ Թրամփ

11:40 11.07.2025

ԱՄՆ-ն օգոստոսի 1-ից 35% մաքսատուրք կսահմանի Կանադայից ապրանքների ներմուծման վրա․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է ուղարկել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին՝ տեղեկացնելով նրան օգոստոսի 1-ից Կանադայից ներմուծվող ապրանքների վրա ներմուծման մաքսատուրքեր մտցնելու մասին: Նա նամակը հրապարակել է Truth Social-ի իր էջում: «Օգոստոսի 1-ից Միացյալ Նահանգները 35% մաքսատուրք կսահմանի Միացյալ Նահանգներ առաքվող կանադական ապրանքների վրա՝ արդյունաբերական մաքսատուրքերից անկախ», – ասվում է նամակում: Թրամփը որպես իր որոշման […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 11-ին

11:28 11.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 11-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.91 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.97 դրամ: ...

BACK_TO_TOP