20:00 23.06.2021
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող փողոցաշինական աշխատանքների երկրորդ տրանշի երրորդ փուլի ծրագրով Գյումրիի կայարանամերձ հրապարակում և Մազմանյան փողոցում հիմնանորոգման աշխատանքները դեռ չեն մեկնարկել։ Նախատեսված ժամկետներից շեղումները դարձյալ ներքին կոմունիկացիոն ցանցերի քայքայված, վթարային վիճակի, մակերեսային մոնտաժի պատճառով են։ Համարյա բոլոր հիմնանորոգվող փողոցներում նույն խնդիրներին են բախվում շինընկերությունները, դրա համար էլ, բուն փողոցաշինական աշխատանքները թողած, շինարարները կոյուղատար կամ ջրատար ցանցեր են նորոգում։
Մազմանյան փողոցի բնակիչներն ասում են՝ առանց չափազանցության, 60 տարի իրենց փողոցում գործ չի արվել։ Ընդամենը երկու շաբաթ առաջ է շինտեխնիկա բերվել տարածք ու հին կոյուղատարներն են քանդում, նորերը՝ մոնտաժում։
«Ընդհանուր առմամբ՝ 700 մետր հին խողովակաշար է փոխվելու, արդեն 300 մետրը փոխել ենք, ամբողջությամբ խցանված ու կորոզիայի ենթարկված խողովակներ էին, փոխարինում ենք նորով»,- ասում է աշխղեկ Լևոն Ոսկանյանը։
Ճանապարհաշինարարները միայն կոյուղատար ցանցերը չէ, որ փոխում են, նորացնում են բոլոր խցանված դիտահորերը։ Կենտրոնական դիտահորերից բացի, յուրաքանչյուր տան համար նաև կառուցվում են առանձին փոքրիկ դիտահորեր։ Սեփական տներով բնակեցված թաղամասում աշխատանքների ընթացքին խանգարում են անկանոն ու ինքնակամ անցկացված ներքին կոմունիկացիաները։
«Հին ջրագծեր կան, հին կոյուղիներ կան, աշխատանքի ընթացքում խանգարում են։ Ջրմուղից են գալիս, չարչարվում են, հազիվ կտրում են ավելորդ խողովակները, որ մենք կարողանանք աշխատանքը շարունակել ու առաջ շարժվել»,- ասում է «Մերձմոսկովյան» ԲԲԸ աշխղեկ Գվիդոն Հարությունյանը։
Շինարարի թվարկած խնդիրները, որոնք նույնատիպ են, արդեն վերաբերում են Գյումրիի կայարանամերձ հրապարակին ու հարակից փողոցին։ Հրապարակն ու փողոցը հիմնանորոգման մեծ ծրագրում են, որոնց աշխատանքները հետ են ընկել կոմունիկացիոն ցանցի մաշված լինելու պատճառով։
Կայարանամերձ հատվածում կոյուղատար խողովակները 60-70 տարվա են, անցկացվել են մակերեսային, ինչը շինարարին խանգարում է հողային աշխատանքները նախատեսված խորությամբ կատարելու համար։ Ստիպված նախագիծ են փոխել։
Նոր կոյուղատար կառուցելուն զուգահեռ, հրապարակում շինարարները ջրահեռացման նոր համակարգ են անցկացնում։ 400-600 մմ տրամագծով մոտ մեկ կմ երկարության փակ ցանց է կառուցվում։
Խրամուղիներում կառուցվում են նաև ջրընդունիչ դիտահորեր, որոնք նախատեսված են կայարանամերձ հրապարակում հորդառատ անձրևներից հետո կուտակվող սելավաջրերի հեռացման համար։ Այսպիսի ամուր ցանց ունենալու դեպքում շինարարները երաշխիքներ տալիս են, որ կայարանամերձ հրապարակն ու հարևան փողոցները տեղումներից հետո չեն հեղեղվի։
Կոյուղատար և ջրահեռացման համակարգերի անցկացման աշխատանքները կավարտվեն մոտ երկու շաբաթից, փորձարկման արդյունքներից է կախված, թե երբ շինարարները կանցնեն իրենց բուն գործին՝ հիմնանորոգման և ասֆալտապատման աշխատանքներին, որում ներառված է նաև հրապարակի օղակաձև այգու նորոգում-բարեկարգումը։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
22:08 06.08.2025
Ախուրյան համայնքում ընթանում են 10․000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներԱխուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն այսօր հետևել է Ազատան բնակավայրի 10 0000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման, բարեկարգման աշխատանքերին: Այս մասին հայտնել են Ախուրյանի համայնքապետարանից։ Այսուհետև Ախուրյան համայնքի Ազատանը Արևիկին և Այգաբացին միացնող ճանապարհը հարթ ու անցանելի կլինի: Խճավազային խառնուրդը համայնքին է տրամադրում Գյումրի-Արևիկ-Այգաբաց ճանապարհահատվածի հիմնանորոգումն իրականացնող շինարարական կազմակերպությունը, իսկ հարթեցման աշխատանքներն իրականացվում […] ...
21:52 06.08.2025
«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդում է կազմը «Նոայի» դեմ խաղից առաջ«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդել է կազմը Հայաստանի չեմպիոն «Նոայի» դեմ խաղից առաջ։ Ջիբրալթարի չեմպիոնը հայտարարել է հարձակվող Բուբակար Սադիք Դաբոյի տրանսֆերի մասին: Սենեգալցին Պիրինեյան թերակղզի է վերադարձել ազատ գործակալի կարգավիճակում: Նախկինում նա խաղացել է Իսպանիայում: Նրա նախորդ ակումբը ֆարերյան «Ստրեյմուրն» էր: Ֆարերյան կղզիներում մրցաշրջանը սկսվել է գարնանը: Այս ընթացքում 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 17 խաղի, […] ...
21:46 06.08.2025
AP. ԱՄՆ Ջորջիա նահանգի ռազմաբազայում հրաձգություն է տեղի ունեցելԱնհայտ անձը կրակ է բացել Ջորջիա նահանգի Ֆորտ Ստյուարտ ամերիկյան ռազմաբազայում, ռազմական օբյեկտը մասամբ փակ է եղել։ Այս մասին հայտնել է Associated Press-ը։ «Մենք ներկայումս գնահատում ենք իրավիճակը, բայց կարող ենք հաստատել կրակողի հետ միջադեպը», – գործակալությունը մեջբերում է փոխգնդապետ Անգել Թոմկոյի խոսքերը։ Միջադեպի զոհերի և դրա դրդապատճառների մասին տեղեկություններ առայժմ չկան: Գործակալությունը նշում է, […] ...
21:36 06.08.2025
Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվելՕգոստոսի 6-ին, ժամը 20։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։18-ին։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ ...
21:25 06.08.2025
Օգոստոսի 1-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Ամիրյան փ. 13/1, 18/3 շենքեր, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 3, 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 4, 6 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Թումանյան փ. 30, 32 […] ...