Ադրբեջանն ու Թուրքիան զորավարժություն են անում Նախիջևանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+27.09 oC

Ադրբեջանն ու Թուրքիան զորավարժություն են անում Նախիջևանում

15:57 23.06.2021

Ադրբեջանն ու Թուրքիան մարտավարական հատուկ զորավարժություններ են անցկացնում Նախիջևանում: Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

«Հունիսի 21-23-ն ընկած ժամանակահատվածում հատուկ մարտավարական զորավարժություններ են անցկացվում, որոնց մասնակցում են Նախիջևանի կայազորի զորքերը և Թուրքիայի ԶՈւ կառավարման մարմինները»,- ermenihaber-ի փոխանցմամբ՝ ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ զորավարժությունների ընթացքում զինվորականները մշակում են կապի միասնական համակարգի օգնությամբ գործողությունների համակարգումը, շտաբների միջև տվյալների փոխանակման ապահովումը, ինչպես նաև ԱԹՍ-ների օգնությամբ ստացված տվյալների ինտեգրումը մարտերի կառավարման միասնական համակարգում:

Այդ զորավարժություններին ներգրավված անձնակազմի և տեխնիկայի թվաքանակի վերաբերյալ տվյալներ չեն հայտնում։

Զորավարժությունների իմիտացիոն պլանի համաձայն՝ պայմանական հակառակորդի հրետանային մարտկոցը հարված է հասցրել ադրբեջանական զորքերի առաջապահ դիրքերին։ Իսկ մարտկոցի տեղաշարժը իհարկե վերահսկվել է Bayraktar-TB2 ԱԹՍ-ի օգնությամբ։

Զորավարժությունների ընթացքին հետևել է և թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) վերաբերյալ տեղեկություններ է ստացել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովը: Վերջինս հանդիպել է սպայական անձնակազմի հետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 19.06.2025

SHANTNEWS

Մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ գտել ենք Հայաստանի Հանրապետությունը․ վարչապետ

14:54 19.06.2025

Մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ գտել ենք Հայաստանի Հանրապետությունը․ վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում ունեցած ելույթի ընթացքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հարցին՝ մեկնաբանելով այն տեսակետները, որ Հայաստանը կորցրել է Լեռնային Ղարաբաղը։ «Շատ են խոսում նրա մասին, որ մենք կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը։ Ես այս հարցի մասին էլ, բնականաբար, շատ մտածել եմ և իմ եզրակացությունը հետևյալն է՝ մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, […] ...

Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՄԷ մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի գլխավոր քարտուղարին

14:45 19.06.2025

Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՄԷ մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի գլխավոր քարտուղարին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի գլխավոր քարտուղար դոկտոր Խալիդ Ալ-Ղայթին, ով Հայաստան է ժամանել Երևանում կայանալիք Սոցիալական արդարության երրորդ միջազգային համաժողովի շրջանակում։ Ողջունելով հյուրին՝ նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել նրա ղեկավարած կառույցի և անձամբ դոկտոր Ալ-Ղայթի գործունեությունն՝ ուղղված հանդուրժողականության, ժողովուրդների խաղաղ համակեցության և համամարդկային արժեքների տարածմանը։ Նախագահի […] ...

29 տարեկան իսպանացին կդառնա Ա սերիայի պատմության ամենաերիտասարդ մարզիչը

14:35 19.06.2025

29 տարեկան իսպանացին կդառնա Ա սերիայի պատմության ամենաերիտասարդ մարզիչը

«Պարման» պատրաստվում է նոր գլխավոր մարզիչ նշանակել «Արսենալում» Միկել Արտետայի օգնական Կառլոս Կուեստային։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իսպանացին 29 տարեկան է, ինչը նշանակում է, որ նա կդառնա Ա սերիայի պատմության ամենաերիտասարդ մարզիչը: «Արսենալի» հետ բանակցություններն ավարտական փուլում են: ...

ԱԺ-ն ընդունել է 2024-ի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության մասին նախագիծը

14:30 19.06.2025

ԱԺ-ն ընդունել է 2024-ի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության մասին նախագիծը

Հունիսի 19-ին ՀՀ Ազգային ժողովը 63 կողմ ձայներով ընդունել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը: Ընդդիմադիր երկու խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը։ ...

Հայաստանի ֆորպոստացման գործընթացի մեջ ներգրավված են եղել բազմաթիվ երկրներ. վարչապետ

14:25 19.06.2025

Հայաստանի ֆորպոստացման գործընթացի մեջ ներգրավված են եղել բազմաթիվ երկրներ. վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2018-ին վարչապետի պաշտոնը ստանձնելու պահին ինքը լիարժեք չէր ընկալում իրեն որպես Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավար, այլ՝ որպես ֆորպոստի ղեկավար։ «Երբ ես մտածում եմ իմ մասին 2018 թվականի հունիսին, երբ ես նոր Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվեցի, շատ արագ ես ինքս ինձ համար արձանագրեցի, որ ես Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ […] ...

BACK_TO_TOP