18:44 23.06.2021
Երեկ ժամը 11-ին ավարտվեց տարածքային ընտրական հանձնաժողովներ կուսակցությունների ու դաշինքների բողոք-դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը։ Ըստ ԿԸՀ-ի հրապարակման՝ այսօր 70-ից ավելի ընտրական տեղամասերում վերահաշվարկի գործընթաց է նախատեսված։ Թեև Շիրակի մարզի տարածքային հանձնաժողովները բողոք -դիմումներ չեն ստացել, սակայն Արթիկի և Անիի տարածաշրջանների 55 տեղամասեր ընդգրկող թիվ 33 ՏԸՀ-ի նախաձեռնությամբ բացվել է ընդամենը մեկ 33/31 ընտրատեղամասի քվեաթերթիկների պարկը։ Ամփոփ արդյունքներով որևէ անճշտություն չի հայտնաբերվել։
«Այսօր՝ հունիսի 23-ին, ժամը 10։00-ին տեղի է ունեցել վերահաշվարկի գործընթացը։ Ճիշտ է, բոլոր հրավիրված շահագրգիռ կողմերի ներկայացուցիչները չեն մասնակցել գործընթացին, բայց ներկա են գտնվել վստահված անձինք ու դիտորդներ։ Բացվել է քվեապարկը, ստուգվել են բոլոր փաստաթղթերն ու քվեաթերթիկները, որևէ արտառոց բան չի հայտնաբերվել, ոչ մի տառի, ոչ մի կետի սխալմունք տեղի չի ունեցել։ Ժամը 11։15-ին վերահաշվարկն ավարտվել է»,-SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է թիվ 33 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գոռ Պետրոսյանը։
Իսկ թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովում այսօր վերահաշվարկի գործընթաց չի կատարվել։ Հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը SHANTNEWS.am-ի հետ ունեցած զրույցում նշել է, որ վերահաշվարկ կատարելու համար անհրաժեշտ հիմքեր չեն եղել, իսկ թիվ 31 տարածքայինը ԿԸՀ-ի հրապարակած վերահաշվարկի ցանկում, ըստ ՏԸՀ նախագահի, հայտնվել է վրիպումի հետևանքով։
«Ճիշտն ասած, ես այսօր առավոտ եմ մտել կայք ու տեսել, որ մեր տարածքայինի համարը կա՝ ոչինչ ասել չեմ կարող։ Մեզ մոտ ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ հանգիստ է, ես չգիտեմ՝ ինչի հետ է կապված մեր տարածքայինի այդ ցուցակում ընդգրկելը։ ԿԸՀ չեմ կապնվել, եթե ինչ-որ մի արտառոց բան լիներ, ես զանգ կստանայի, համենայնդեպս, մենք հանձնաժողովով ամեն ինչ դիտարկել ենք, նույնիսկ բացել ենք բոլոր գրանցամատյանները, խախտումների վերաբերյալ գրանցումները եղել են զուտ տեխնիկական, մանր-մունր հարցեր։ Վերահաշվարկի, քվեների հաշվարկի վերաբերյալ մի հատ գրառում որևիցե մի տեղ չի եղել, մենք վերահաշվարկ կատարելու հիմք չենք ունեցել»,- նշել է թիվ 31 ՏԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
22:08 06.08.2025
Ախուրյան համայնքում ընթանում են 10․000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներԱխուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն այսօր հետևել է Ազատան բնակավայրի 10 0000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման, բարեկարգման աշխատանքերին: Այս մասին հայտնել են Ախուրյանի համայնքապետարանից։ Այսուհետև Ախուրյան համայնքի Ազատանը Արևիկին և Այգաբացին միացնող ճանապարհը հարթ ու անցանելի կլինի: Խճավազային խառնուրդը համայնքին է տրամադրում Գյումրի-Արևիկ-Այգաբաց ճանապարհահատվածի հիմնանորոգումն իրականացնող շինարարական կազմակերպությունը, իսկ հարթեցման աշխատանքներն իրականացվում […] ...
21:52 06.08.2025
«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդում է կազմը «Նոայի» դեմ խաղից առաջ«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդել է կազմը Հայաստանի չեմպիոն «Նոայի» դեմ խաղից առաջ։ Ջիբրալթարի չեմպիոնը հայտարարել է հարձակվող Բուբակար Սադիք Դաբոյի տրանսֆերի մասին: Սենեգալցին Պիրինեյան թերակղզի է վերադարձել ազատ գործակալի կարգավիճակում: Նախկինում նա խաղացել է Իսպանիայում: Նրա նախորդ ակումբը ֆարերյան «Ստրեյմուրն» էր: Ֆարերյան կղզիներում մրցաշրջանը սկսվել է գարնանը: Այս ընթացքում 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 17 խաղի, […] ...
21:46 06.08.2025
AP. ԱՄՆ Ջորջիա նահանգի ռազմաբազայում հրաձգություն է տեղի ունեցելԱնհայտ անձը կրակ է բացել Ջորջիա նահանգի Ֆորտ Ստյուարտ ամերիկյան ռազմաբազայում, ռազմական օբյեկտը մասամբ փակ է եղել։ Այս մասին հայտնել է Associated Press-ը։ «Մենք ներկայումս գնահատում ենք իրավիճակը, բայց կարող ենք հաստատել կրակողի հետ միջադեպը», – գործակալությունը մեջբերում է փոխգնդապետ Անգել Թոմկոյի խոսքերը։ Միջադեպի զոհերի և դրա դրդապատճառների մասին տեղեկություններ առայժմ չկան: Գործակալությունը նշում է, […] ...
21:36 06.08.2025
Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվելՕգոստոսի 6-ին, ժամը 20։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։18-ին։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ ...
21:25 06.08.2025
Օգոստոսի 1-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Ամիրյան փ. 13/1, 18/3 շենքեր, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 3, 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 4, 6 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Թումանյան փ. 30, 32 […] ...