18:23 23.06.2021
Հունիսի 23-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը Գյումրիում ներկա է գտնվել Հանրային ծառայությունների միասնական գրասենյակի բացման արարողությանը: Այն գործարկվել է ՀՀ արդարադատության նախարարության, «ՀայՓոստ»-ի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ:
Կարմիր ժապավենը կտրելուց և գրասենյակի պաշտոնական բացումն ազդարարելուց հետո փոխվարչապետի պաշտոնակատարը հանդես է եկել ողջույնի խոսքով:
Նա նախ շնորհավորել է ՀՀ-ում տեղի ունեցած, ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական ընտրությունների կապակցությամբ.
«Ես կարծում եմ, որ սա մեր երկրի, մեր ժողովրդի համար շատ կարևոր հանգրվան է, և այս հանգրվանից հետո մենք իրապես արժևորում ենք ժողովրդավարության հաղթանակը և բացելու ենք հնարավորությունները երկարաժամկետ զարգացման և խորքային բարեփոխումների ընդունելի փուլի համար»:
Տիգրան Ավինյանը հավելել է, որ դեռևս 2018թ. Հայաստանի կառավարությունը որպես առաջնահերթություն է ընդունել հանրային կառավարման բարեփոխումների օրակարգը.
«Հանրային կառավարման բարեփոխումները բաղկացած են 4 հիմնական հենասյուներից, որոնցից մեկը հենց Հանրային ծառայությունների մատուցումն է, և հանրային ծառայությունների մատուցման որակից է նաև կախված պետություն-քաղաքացի փոխհարաբերությունների մակարդակը: Կարելի է ասել, որ սրանք առաջին քայլերն են հանրային կառավարման բարեփոխումների ոլորտում, ինչից հետո ունենալու ենք ծառայությունների մատուցման թվային հարթակներ, հեռախոսային հավելվածների միջոցով ծառայությունների ստացում, և այս տարվա ավարտին մենք ակնկալում ենք ունենալ նմանատիպ հավելվածներ»:
Փոխվարչապետի պաշտոնակատարը միաժամանակ նշել է, որ միասնական գրասենյակները ոչ միայն հնարավորություն են ստեղծում կենտրոնացնել պետական ծառայությունները մեկ հարկի տակ և ազատել քաղաքացուն տարբեր պետական մարմիններ այցելելուց և ժամանակի կորստից, այլ նաև որակապես փոխվում է ծառայության որակը.
«Ուզում եմ շնորհավորել բոլորին այս մեծածավալ աշխատանքի իրականացման համար, ուզում եմ շնորհավորել Գյումրու բնակիչներին, հասարակությանը, մեր նախարարություններին, գերատեսչություններին, «ՀայՓոստ»-ին կատարված աշխատանքների համար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր միջազգային գործընկերներին, որոնց շնորհիվ այս աշխատանքը դարձավ իրականություն»:
Տիգրան Ավինյանը շրջել է գրասենյակում, ծանոթացել մատուցվող ծառայություններին: 29 պատուհաններից յուրաքանչյուրը նախատեսված է կոնկրետ խմբի ծառայությունների համար: Միասնական գրասենյակը Շիրակի մարզի բնակիչներին հնարավորություն է տալիս ստանալ շուրջ 110 ծառայություն մեկ վայրում, այդ թվում՝ ՀՀ արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, Ազգային արխիվի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ կադաստրի կոմիտեի ոլորտներում: Հանրային ծառայությունների միասնական գրասենյակների թիվն առայժմ երկուսն է. Երևանում գործողը գրասենյակը տեղակայված է Վազգեն Սարգսյան 3 հասցեում, իսկ Իջևանում գործողը՝ «ՀայՓոստ»-ի բաժանմունքի Երևանյան-10 հասցեում։
Գրասենյակի բացման արարողությանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը, ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչներ:
23:59 02.05.2025
Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն էՁեզ զանգահարել և առաջարկե՞լ են 5G թարմացում․ այս շաբաթ Կիբեռմարտահրավերի եթերում ներկայացվել է, թե ինչպես են հանցագործները այս պատրվակով քաղաքացիներին առաջարկում տեղադրել «հատուկ ծրագիր», որի միջոցով ստանում են հասանելիություն նրանց հեռախոսին ու ֆինանսական տվյալներին։ Եթե դարձել եք հանցագործության զոհ, ապա զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է […] ...
23:57 02.05.2025
70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Առողջության առաջնային պահպանման օղակն ամենակարևոր շերտերից է առողջապահական համակարգում։ Երբ այն լավ է զարգացած, հնարավոր է ժամանակին արձագանքել, կանխել բարդացումները և շատ դեպքերում՝ խուսափել հիվանդության զարգացման հետագա փուլերից։ Սա է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանը […] ...
23:54 02.05.2025
Ստավրոպոլի երկրամասում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել՝ վատ եղանակի պատճառովՍտավրոպոլի երկրամասում ուժեղ անձրևների, կարկուտի և մինչև 23 մ/վ արագությամբ քամու պատճառով հայտարարվել է բարձր պատրաստության ռեժիմ: Այս մասին նշվում է նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովի հրամանագրի մեջ։ Ստավրոպոլի հիդրոօդերևութաբանության կենտրոնի տվյալներով՝ տարածաշրջանում վատ եղանակ է կպահպանվի մինչև մայիսի 3-ը: ...
23:50 02.05.2025
Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին: Նիկոլ Փաշինյանին նախ ներկայացվել է Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցի հիմնանորոգված ճանապարհը: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 553 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։ Ծրագրի արդյունքում իրականացվել են 1.8 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ: Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Վանաձորի Խ.Աբովյանի անվան N9 հիմնական դպրոց, […] ...
23:44 02.05.2025
Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Փամբակ բնակավայրում մասնավորի կողմից իրականացված ներդրումային ծրագրով կառուցվել է «ՄաունթրիMounthree» հյուրանոցը: Ներդրումային ծրագիրը կազմել է 8 մլն դոլար»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:36 02.05.2025
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը։ Այն հետևյալն է․ ...