20:43 23.06.2021
Արտախորհրդարանական քաղաքական մի շարք ուժերի հետ քննարկումների շրջանակում, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանին:
Նիկոլ Փաշինյան – Հարգելի պարոն Խզմալյան, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար և նախևառաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել հանդիպման հրավերն ընդունելու համար: Մենք անցել ենք բավական դժվար մի ժամանակաշրջանով, և դրան գումարած՝ նախընտրական շրջանն ընդգծել է տեսակետների բախումը, տարակարծությունները, տարաձայնությունները: Բայց կարծում եմ, որ ընտրություններից հետո ժամանակն է, որպեսզի մեր հանրային և ազգային ներուժը համախմբելու մասին մտածենք, և մենք հիմա այդ օրակարգով ենք զբաղված:
Հիմնական խնդիրը, որ ձևակերպում ենք, հետևյալն է. խորհրդարանական ընտրություններին մասնակցել են ուժեր, նրանց մի մասն անցել է խորհրդարան, մյուս մասը չի անցել, բայց, այնուամենայնիվ, յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի ընտրողների իր հատվածը, որը հանրության որոշակի շերտ և տեսակետ է ներկայացնում: Եվ մենք հիմա մտածում ենք, թե ինչ միջոցներ կարող ենք ձեռնարկել, որպեսզի արտախորհրդարանական ուժերը և կառավարությունը փոխադարձաբար ավելի լսելի լինեն: Կուզենայի նաև լսել Ձեր տեսակետները Հայաստանի քաղաքական կյանքի հետագա ընթացքի վերաբերյալ:
Տիգրան Խզմալյան – Նախ շնորհավորում եմ վերընտրման կապակցությամբ: Շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք ընդունելու մեզ: Ես չեմ ասում՝ ինձ, որովհետև Դուք ինքներդ նշեցիք, որ դա մի հասարակական զանգված է, և չեմ կարծում, որ ամբողջությամբ ներկայացվեց այս ընտրություններին: Այնուամենայնիվ, շնորհակալ եմ առավելևս: Կարծում եմ, որ Ձեր առջև բազմաթիվ խոյացած խնդիրներից երեքն ամենակարևորն են, և եթե թույլ տաք, ես այդ մասին կխոսեմ: Դա երկրի ինքնիշխանության, երկրի, ազգի անվտանգության և, բնականաբար, տնտեսության հիմնահարցերն են: Այն զանգվածը, այն գաղափարախոսությունը, որը ներկայացնում է Հայաստանի Եվրոպական կուսակցությունը, համոզված է, որ այդ 3 հարցերի պատասխանը եվրաինտեգրումն է:
Եվ մենք հորդորում ենք Ձեզ հենց այն պատճառով, որ Դուք երկրորդ անգամ փաստորեն ընտրվեցիք որպես խորհրդանիշ, մերժելու խորհրդանիշ. առաջին անգամ Դուք խորհրդանշում էիք «մերժիր Սերժին»՝ դա նշանակում էր մերժել մի համակարգ, որը հասցրել էր երկիրն անդունդի շեմին, հիմա Դուք ընտրվեցիք, մեր տպավորությամբ, «մերժիր Ռոբին, մերժիր Քոչարյանին» տրամաբանությամբ: Երկու դեպքում էլ, միգուցե ոչ բանաձևված կերպով, այնուամենայնիվ, մենք վստահ ենք, որ հասարակությունը գիտակցաբար, ենթագիտակցաբար մերժում էր այն համակարգը, որը ծնեց այդ հրեշներին:
Տեղեկանալով մամուլից, որ Դուք համաձայնություն եք տվել կամ, համենայնդեպս, քննարկում եք՝ արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցել ինչ-որ մի կառույցի միջոցով, կարծում եմ, որ դա ժողովրդավարության տեսակետից և հատկապես մեր քաոտիկ իրավիճակում շատ ճիշտ քայլ է: Հայաստանի Եվրոպական կուսակցության անունից առաջարկում ենք մեր ծառայությունները ազգին՝ այդ կամ որևէ այլ ձևաչափում ներկայացնելու եվրաինտեգրման գործընթացը, օգնելու երկրին, ազգին արագ անցնել այդ ծանր փուլը: Եվ այն ռիսկերը, այն վտանգները, որոնք մեզ սպասում են – դա անխուսափելի է- այդ հարցում մենք պատրաստ ենք օգնել Ձեզ մեր բոլոր միջոցներով՝ և՛ ակնհայտ, և՛ հիմա ոչ այդքան երևացող, մեր մարդկային, մտավոր, կազմակերպչական ողջ ներուժով: Սա այն է, ինչ ես ցանկանում էի հասցնել Ձեզ:
Զրուցակիցները քննարկել են ներուժի և կարողությունների համախմբմանը, հետագա գործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր:
10:30 11.07.2025
Սերոբյանի «Շերիֆի» վստահ հաղթանակը․ ԵԼ10:13 11.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 11-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 11-ի 08։00 դրությամբ կազմել է 17.8°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:00 11.07.2025
Թրամփը կարևոր հայտարարություն է արել Ռուսաստանի վերաբերյալԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ի հետ զրույցում հայտարարել է, որ երկուշաբթի օրը կարևոր հայտարարություն կանի Ռուսաստանի վերաբերյալ, սակայն չի բացահայտել դրա բովանդակությունը։ «Ես հիասթափված եմ Ռուսաստանից, բայց կտեսնենք, թե ինչ կլինի հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում։ Կարծում եմ՝ երկուշաբթի օրը Ռուսաստանի վերաբերյալ կարևոր հայտարարություն կանեմ», – ասել է նա՝ հրաժարվելով մանրամասներ հաղորդել։ ...
09:45 11.07.2025
Հայ բռնցքամարտիկները մեկնարկել են հաղթանակով․ պատանեկան ԵԱՍերբիայում մեկնարկած բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում առաաջին մրցումային օրը ռինգ են դուրս եկել Հայաստանի երկու ներկայացուցիչներ: Սուրեն Կատվալյանը (60 կգ) հաղթել է մոլդովացի Կատալին Մուստեային, Կամո Վարդանյանը (63 կգ)` հյուսիսմակեդոնացի Ալբերտ Իբրահիմիին: ...
09:31 11.07.2025
Հարավը հոգնել է Հյուսիսին ենթարկվելուց․ Բրազիլիայի նախագահՀամաշխարհային հարավի երկրները հոգնել են Հյուսիսային տերությունների շահերին ենթարկվելուց և ձգտում են անկախ արտաքին քաղաքականության և արդար տնտեսական կարգի, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան Jornal Nacional- ին տված հարցազրույցում ՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությունը Բրազիլիայի և BRICS ասոցիացիայի հասցեին։ «Մենք հոգնել ենք Հյուսիսին ենթակա լինելուց։ Մենք ուզում ենք անկախություն […] ...
09:15 11.07.2025
Հացիկ գյուղում այրվել է պահեստավորած անասնակերՀուլիսի 10-ին, ժամը 17։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Հացիկ գյուղի 15-րդ փողոցում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:31-ին, մարվել՝ 20:59-ին: Այրվել է մոտ […] ...
09:00 11.07.2025
«Ուրարտուն» առաջին խաղում պարտվել է «Նեմանին»․ԿԼԵրևանի «Ուրարտուն» ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում տանը 1-2 հաշվով պարտվել է բելառուսական «Նեմանին»: 49 և 53-րդ րոպեներին աչքի են ընկել հյուրերը, Ռոբերտ Արզումանյանի թիմից 68-րդ րոպեին հաշիվը կրճատել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նիկոլաս Կալուկյանը: 48-րդ րոպեին բելառուս կիսապաշտպան Պավել Սավիտսկիի իրացրած 11-մետրանոցից հետո սեյվ է կատարել «Ուրարտուի» դարպասապահ Գոռ Մատինյանը, […] ...