Արփի լճից Կառնուտի ջրամբար ոռոգման ջուր չի հասնում․ հազարավոր հեկտար ցանքատարածքներ մնացել են առանց ոռոգման – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+32.09 oC

Արփի լճից Կառնուտի ջրամբար ոռոգման ջուր չի հասնում․ հազարավոր հեկտար ցանքատարածքներ մնացել են առանց ոռոգման

19:23 24.06.2021

Ախուրյանի տարածաշրջանի մոտ 10 գյուղերի տնտեսությունները մի քանի հազար հեկտար ցանքատարածքները ոռոգելու հնարավորություն չունեն: Պատճառը Կառնուտի ջրամբարում կուտակված ջրային պաշարի  երեք անգամ պակաս ծավալն է: Ալփի լճից Կառնուտի ջրամբար  օրվա ընթացքում ոռոգման նպատակով ջուր  գրեթե չի հասնում: Ուժեղ քամիների  ու չորային եղանակների պատճառով դաշտերի հացահատիկի  բերքը դեռ չհասած՝ դեղնել է, բայց բերքահավաքին դեռ երկու ամիս ժամանակ կա։ Երկու ամիս է՝ հողագործները  ցանքերը ոռոգել չեն կարողանում, իսկ հողը ճաքել ու քարացել է։

«Էս ամսին, էս դաշտի վիճակը էսպես չպտի էղներ, մեկ ամիս հետո հաց չի էղնի ստեղ, քամին մի կողմից, ջուր չեղնելն էլ՝ մյուս․․․ Չորցե կթափի, ծխախոտով կվախենաս դաշտին մոտիկ գաս, պաժառ կընկնի»,- ասում է հողագործներից մեկը։

Ախուրյանի տարածաշրջանի  հեկտարներով ցանքատարածքները զբաղեցնում են ոչ միայն հացահատիկային մշակաբույսերը, բարձրակարգ այս հողերում ամենաշատ կարտոֆիլն է մշակվում։ Անջրդի են մնացել նաև կարտոֆիլի, բանջարաբոստանային այլ մշակաբույսերի հարյուրավոր հեկտար ցանքատարածքներ:

«Կարտոֆիլ ունիմ  հեկտար ու հազար մետր, ջրել եմ մոտ 5000 մետրը, 6000 մետրը  ջրելու համար 10 օր առաջ ջուր եմ ուզե, բայց չեն տվել։ Հերթ է, ընձնից առաջ շատ մարդ կա հերթի մեջ, ստիպված պտի սպասեմ ու համբերեմ»,- դժգոհում է կառնուտցի հողագործը։

Ոռոգման ջուրը մյուս գյուղերից ջրամբարի կողքին գտնվող Կառնուտ գյուղ է հասնում միայն գիշերային ժամերին, այդ ընթացքում էլի դաշտերը ոռոգել չեն հասցնում, ջրի հերթ է, ինչի պատճառով իրար մեջ կռիվներն անպակաս են։

«Ահավոր վիճակ է․ ես, կոպիտ ասած, մարդկանց կխաբեմ, էս մարդիկ էլ ընձնից կնեղվին, ջուր կուզեն սաղ օրը, բայց ջուր չկա, որ ես ցերեկները տամ գյուղացիներին»,- նշում է «Շիրակ» ՋՕ Կառնուտի 4-րդ տեղամասի ջրբաշխ Սարգիս Գրիգորյանը։

Այս պահին Կառնուտի ջրամբարում մոտ 5,5 միլիոն խորանարդ մետր ջուր կա կուտակված, ինչը ոռոգման ամբողջ սեզոնի համար բավարար չէ։ Ջրամբարում եղած ջրի պաշարը նախատեսվածից պակաս է եռակի։ 24 միլիոն խմ տարողության ջրամբարում  ոռոգման սեզոնին հասցնում էին մշտապես կուտակել  մինչև 11 միլիոն խմ ջուր։ Իսկ ջրամբարը հիմնականում սնուցվում է Արփի լճից։

«Ցերեկվա ժամերին Շիրկանալի տակի գյուղերն են ոռոգում դաշտերը, գիշերային ժամերին ջուրը կուտակվում է Կառնուտի ջրամբարում։ Հայտ ունենք՝  5000 լիտր վայրկյանում ջուր է բաց թողնվում Արփի լճից»,- հավաստիացնում է «Շիրակ» ՋՕ ընկերության փոխտնօրեն Մանվել Նահապետյանը։

«Շիրակ» ջրօգտագործողների ընկերության պատասխանատուն հավելում է նաև, որ  ոռոգման սեզոնի մեկնարկից առաջ բավարար ջրային պաշար չկուտակելու պատճառը ջրամբարի պատվարի վնասվածքն է։ Իսկ գյուղացիների բացատրություններն այլ են, որ Կառնուտի ջրամբարում ջուր կուտակելու  փոխարեն Արփի լճից բաց թողնված ջուրը հատկացվել է հէկերից մեկին։ «Շիրակ» ՋՕ-ի պատասխանատուն հավաստիացնում է, որ հիմա հէկը ջուր չի ստանում:

«Ընդամենը մի հէկ է՝ Լենհէկը, որն, ըստ օրենքի, պայմանագրի իրավունք ունի աշխատելու ոռոգման սեզոնից հետո, այս պահին կանգնած է հէկը, ոչ մի խնդիր չկա, էս պահին հէկը ջուր չի վերցնում»,- նշում է ընկերության պատասխանատուն։

ՋՕՄ-ի պատասխանատուն խոստացավ գյուղացիներին մի քանի օրից ոռոգման ջուր բաշխել, բայց և նշեց՝ չորային եղանակները եթե շարունակվեն,  խնդիրներ էլի կունենան: «Շիրակ» ջրօգտագործողների ընկերության հաշվեկշռում են նաև Վարդաքարի ու Սառնաղբյուրի ջրամբարները, որոնցում բավարար ծավալի ջուր կա  հողագործների պահանջարկը լրացնելու համար։

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ի՞նչ սպասել Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպումից. զրույց Արամ Սարգսյանի հետ

22:16 06.08.2025

Ի՞նչ սպասել Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպումից. զրույց Արամ Սարգսյանի հետ

Ինչպես արդեն հայտնի է Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախ առանձին, ապա եռակողմ հանդիպումներ է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Արդյո՞ք սա նշանակում է, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ, ի վերջո, ստորագրվելու է խաղաղության պայմանագիրը: Այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...

Ախուրյան համայնքում ընթանում են 10․000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներ

22:08 06.08.2025

Ախուրյան համայնքում ընթանում են 10․000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներ

Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն այսօր հետևել է Ազատան բնակավայրի 10 0000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման, բարեկարգման աշխատանքերին: Այս մասին հայտնել են Ախուրյանի համայնքապետարանից։ Այսուհետև Ախուրյան համայնքի Ազատանը Արևիկին և Այգաբացին միացնող ճանապարհը հարթ ու անցանելի կլինի: Խճավազային խառնուրդը համայնքին է տրամադրում Գյումրի-Արևիկ-Այգաբաց ճանապարհահատվածի հիմնանորոգումն իրականացնող շինարարական կազմակերպությունը, իսկ հարթեցման աշխատանքներն իրականացվում […] ...

SHANTNEWS

22:00 06.08.2025

SHANTNEWS

«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդում է կազմը «Նոայի» դեմ խաղից առաջ

21:52 06.08.2025

«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդում է կազմը «Նոայի» դեմ խաղից առաջ

«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդել է կազմը Հայաստանի չեմպիոն «Նոայի» դեմ խաղից առաջ։ Ջիբրալթարի չեմպիոնը հայտարարել է հարձակվող Բուբակար Սադիք Դաբոյի տրանսֆերի մասին: Սենեգալցին Պիրինեյան թերակղզի է վերադարձել ազատ գործակալի կարգավիճակում: Նախկինում նա խաղացել է Իսպանիայում: Նրա նախորդ ակումբը ֆարերյան «Ստրեյմուրն» էր: Ֆարերյան կղզիներում մրցաշրջանը սկսվել է գարնանը: Այս ընթացքում 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 17 խաղի, […] ...

AP. ԱՄՆ Ջորջիա նահանգի ռազմաբազայում հրաձգություն է տեղի ունեցել

21:46 06.08.2025

AP. ԱՄՆ Ջորջիա նահանգի ռազմաբազայում հրաձգություն է տեղի ունեցել

Անհայտ անձը կրակ է բացել Ջորջիա նահանգի Ֆորտ Ստյուարտ ամերիկյան ռազմաբազայում, ռազմական օբյեկտը մասամբ փակ է եղել։ Այս մասին հայտնել է Associated Press-ը։ «Մենք ներկայումս գնահատում ենք իրավիճակը, բայց կարող ենք հաստատել կրակողի հետ միջադեպը», – գործակալությունը մեջբերում է փոխգնդապետ Անգել Թոմկոյի խոսքերը։ Միջադեպի զոհերի և դրա դրդապատճառների մասին տեղեկություններ առայժմ չկան: Գործակալությունը նշում է, […] ...

Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել

21:36 06.08.2025

Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 6-ին, ժամը 20։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։18-ին։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ ...

BACK_TO_TOP