15:55 24.06.2021
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը 2021 թ․ մայիսի 13-26-ը ներառյալ ՀՀ Հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ ստուգում է իրականացրել ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքում, որի արդյունքում արձանագրվել են հողային օրենսդրության պահանջների մի շարք խախտումներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։
Մասնավորապես՝ համայնքում փաստաթղթերի ուսումնասիրությունից և տեղազննումից պարզվել է, որ համայնքի սեփականությունը հանդիսացող 1.0 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ արոտ գործառնական նշանակության հողամասը, որը վարձակալությամբ տրամադրված է քաղաքացի Ա․ Սարգսյանին՝ 150․000 ՀՀ դրամ վարձավճարով, վարձակալը, առանց սեփականատիրոջ համաձայնության, 0.02 հա մակերեսով հողամասը ենթավարձակալության է տրամադրել «Արմենիա Թելեֆոն Կոմպանի» ՓԲԸ-ին 115․000 դրամով։ Վերջինս էլ առանց որևէ օրինական և նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության՝ ինքնակամ կառուցապատել է (բջջային կապի աշտարակ)։
Համայնքի սեփականությունը հանդիսացող 0.142 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ արոտ գործառնական նշանակության հողամասը, որը վարձակալությամբ տրամադրված է քաղաքացի Հ. Համբարձումյանին 3150 դրամ վարձավճարով, սեփականատիոջ համաձայնությունը ստանալով՝ վարձակալը 0.02 հա մակերեսով ենթավարձակալության է տրամադրել «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ին 35.000 դրամով։ Վերջինս էլ առանց որևէ օրինական և նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության՝ ինքնակամ կառուցապատել է (բջջային կապի աշտարակ)։
«ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 24.12.2014-ին ստացել է լեռնահատկացման ակտով և ընդերքարդյունահանման թույլտվությամբ ընդերքի շահագործման իրավունք, որի գործողության ժամկետը մինչև 24.06.2022-ն է։ Սակայն մինչ ստուգման պահը ՍՊԸ-ն համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերից առանց սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակությունը ընդերքի օգտագործման համար գործառնական նշանակության հողամասի փոխելու և համայնքի հետ համապատասխան հողամասի պայմանագիր կնքելու զբաղվել է ընդերքարդյունահանմամբ։
Արդյունքում թույլ են տրվել հետևյալ խախտումները՝
Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը ենթավարձակալության են տրամադրվել՝ խախտելով նպատակային նշանակությունը, և տրամադրվել են ավելի մեծ արժեքներով։
Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում՝ առանց սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և համապատասխան հողամասի նկատմամբ պայմանագիր կնքելու զբաղվել են ընդերքարդյունահանմամբ։
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ՔՏՀԱ տեսչական մարմինը նշված խախտումներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն։
12:07 11.07.2025
Ստեղծագործ երիտասարդները ներկայացրել են կենսաչափական նոր փաստաթղթերի մշակման նորարար գաղափարներՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը հանդիպել են «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի սաների հետ։ Կազմակերպված ցուցահանդեսի շրջանակում ՆԳՆ ներկայացուցիչները ծանոթացել են սովորողների աշխատանքներին։ Կրթահամալիրի սաները կիսվել են կենսաչափական նոր փաստաթղթերի մշակման վերաբերյալ իրենց նախագծերով, ներկայացրել նոր դիզայնի վերաբերյալ պատկերացումներն ու ժամանակից լուծումները։ «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանի խոսքով՝ […] ...
11:53 11.07.2025
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը պարտվել է Վրաստանի ընտրանունԲասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը հուլիսի 11-ին Երևանում մեկնարկող Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությանն ընդառաջ վերջին ընկերական խաղն է անցկացրել: Հայաստանի հավաքականի 69-89 հաշվով պարտվել է Վրաստանի հասակակիցների ընտրանուն: Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետը Յուրա Մելիքյանն է է եղել: ...
11:46 11.07.2025
Քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ և ԱՄՆ միջև համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին վերաբերող հարցերՀուլիսի 11-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին ու պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Մեթյու Քրոուին։ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է գնդապետ Մեթյու Քրոուին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ և ԱՄՆ միջև համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: […] ...
11:40 11.07.2025
ԱՄՆ-ն օգոստոսի 1-ից 35% մաքսատուրք կսահմանի Կանադայից ապրանքների ներմուծման վրա․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է ուղարկել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին՝ տեղեկացնելով նրան օգոստոսի 1-ից Կանադայից ներմուծվող ապրանքների վրա ներմուծման մաքսատուրքեր մտցնելու մասին: Նա նամակը հրապարակել է Truth Social-ի իր էջում: «Օգոստոսի 1-ից Միացյալ Նահանգները 35% մաքսատուրք կսահմանի Միացյալ Նահանգներ առաքվող կանադական ապրանքների վրա՝ արդյունաբերական մաքսատուրքերից անկախ», – ասվում է նամակում: Թրամփը որպես իր որոշման […] ...
11:28 11.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 11-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.91 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.97 դրամ: ...