23:23 24.06.2021
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գործադիր կոմիտեն որոշել է հանել կազմակերպության հովանու ներքո անցկացվող ակումբային մրցաշարերում արտագնա խաղերում գոլի առավելության կանոնը։
ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը մեկնաբանել է արտագնա խաղերում գոլի առավելության կանոնը չեղարկելու որոշումը:
«1965 թվականից ի վեր արտագնա գոլի կանոնը եղել է ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի անբաժանելի մասը: Այնուամենայնիվ, վերջին տարիներին շատ են եղել քննարկումները դրա արդարացիության վերաբերյալ: Չնայած հարցի շուրջ կոնսենսուս չկար, մեծ թվով մարզիչներ, երկրպագուներ ու ներգրավված այլ անձինք կասկածի տակ դրեցին կանոնի արդարացիությունն ու հանդես եկան այն չեղարկելու նախաձեռնություններով: Այս կանոնն այսօր այլևս չունի այն ազդեցությունը, որի համար ստեղծված էր: Ըստ էության՝ այժմ այս կանոնը տանտերերին ստիպում է ավելի պաշտպանողական ֆուտբոլ ցուցադրել՝ ամեն գնով խուսափելու համար մրցակցի գոլից, որը մեծ առավելություն կտա նրան պատասխան խաղից առաջ: Քննադատության է ենթարկվել հիմնականում այն, որ տանտերերն ստիպված են մրցակցի մեկ գոլին երկուսով պատասխանել, հատկապես լրացուցիչ ժամանակում: Արդարացի է նշել նաև, որ տնային խաղի առավելությունն այսօր այնքան նշանակալի չէ, որքան նախկինում: Հաշվի առնելով եվրոպական ֆուտբոլում խաղաոճերի միատեսակությունը, ինչպես նաև բազմաթիվ այլ գործոններ, որոնք հանգեցրել են տանտիրոջ առավելության նվազեցմանը՝ ՈՒԵՖԱ-ի գործկոմը ճիշտ է համարել ընդունել այն տեսակետը, որ արտագնա գոլը չպիտի նշանակություն ունենա»,- ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Չեֆերինի խոսքը:
21:57 17.06.2025
Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասություններըԻրանի դեմ պատերազմական գործողություններում Իսրայելին ցուցաբերվող Ադրբեջանի անուղղակի աջակցությունը Բաքվի ու Անկարայի միջև հարաբերություններում լարվածության պատճառ է դարձել: Թուրքիայում Իլհամ Ալիևին մեղադրում են սիոնիստ ագրեսորներին պաշտպանելու մեջ: Ինչո՞ւմ է դրսևորվում Անկարայի ու Բաքվի միջև լարվածությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առայժմ այդ լարվածությունը դրսևորվում է թուրքական մամուլում հակաադրբեջանական հոդվածների շարքով: Եվ տպավորություն կա, […] ...
21:51 17.06.2025
«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլՇվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Նոան» մրցելու է Մոնտենեգրոյի «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ։ Մրցող թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա Երևանում։ Հանդիպումները նախատեսված են 2025 թվականի հուլիսի 8-9-ին և 15-16-ին։ Խաղերի ճշգրիտ օրերն ու ժամերը կհաստատվեն առաջիկա օրերին։ ...
21:45 17.06.2025
Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմԻրանը դեռևս որևէ լուրջ գործողություն չի իրականացրել Իսրայելի դեմ, այլ սահմանափակվել է նախազգուշական հարվածներով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին։ «Մինչ այժմ իրականացված գործողությունները միայն որոշակի նախազգուշացում են եղել (թշնամուն) զսպելու համար», – ընդգծել է Մուսավին: Նա նշել է, որ շուտով կիրականացվեն պատժիչ գործողություններ։ ...
21:37 17.06.2025
Ի՞նչ է անապատացումը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել անապատացման վերաբերյալ: Ի՞նչ է անապատացումը Անապատացումը հողի դեգրադացման գործընթաց է, որը տեղի է ունենում հիմնականում կլիմայի փոփոխության և մարդու ոչ կայուն գործունեության հետևանքով։ Այն արտահայտվում է հողի բերրիության կորստով, բուսածածկի նոսրացմամբ և կենսաբազմազանության նվազմամբ։ Անապատացումը վտանգում է մարդկանց սննդային անվտանգությունը, գյուղատնտեսական արտադրողականությունը, ջրային ռեսուրսների հասանելիությունը: Անապատացումը նպաստում […] ...
21:32 17.06.2025
Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր ԱրևելքումՊենտագոնը լրացուցիչ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածների պատճառով։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Լրատվամիջոցը, ամերիկացի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրների համաձայն, նշվում է, որ սա վերաբերում է, մասնավորապես, F-16, F-22 և F-35 ինքնաթիռներին։ Հաղորդվում է, որ տեղակայումն իրականացվում է պաշտպանական նպատակներով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 15-ին Fox News-ին տված […] ...