Գյումրիում մեկնարկել է դեռահասների ներգավվածությունը տեխնոլոգիական ոլորտում ներառական ծրագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+29.09 oC

Գյումրիում մեկնարկել է դեռահասների ներգավվածությունը տեխնոլոգիական ոլորտում ներառական ծրագիրը

19:58 26.06.2021

 

Ներառականությունը տեխնոլոգիական ոլորտում կիրառելու, գործարկելու հմտություններն է  սովորեցնում Upshift Գյումրի ծրագիրը։ Այն առաջինն է  Շիրակի մարզում, որ հնարավորություն է տալու սովորել ու աշխատել ներառական տեխնոլոգիաների ստեղծման ուղղությամբ։ Իսկ ոլորտով հետաքրքրված հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորություն կտա գիտելիքներ ձեռք բերել և տարբեր ծրագրերում հանդիպած բոլոր տեսակի խնդիրները թույլ չտալ կրկնել՝ ապահովելով հասանելիությունը բոլորին։    

Տեղեկատվական տեխնոլոգիաները շարունակում են զարգանալ, իսկ դրանց մշակման և գործարկման մասնագիտություններն  արդիական են ողջ աշխարհում։  Իսկ տեղեկատվական դաշտի ապագան համընդհանուր հասանելիությունն է․ այսինքն այն ինչ ստեղծել են, պետք է մատչելի և հասանելի լինի յուրաքանչյուր կարողությունների տեր անձանց համար։ 

«Մենք փորձում ենք ստեղծել նոր տեխնոլոգիաներ, որոնք հասանելի կլինեն բոլորին։ Դա հիմա գլոբալ խնդիր է, երբ ստեղծված հավելվածները կամ յուրաքանչյուր պրոդուկտ հասանելի չէ նրանց, ովքեր ունեն սահմանափակ կարողություններ»,- shantnews-ին ասել է Գյումրիի Տեխնոլոգիական կենտրոնի ծրագրի ղեկավար Բելլա Հարությունյանը։

Գյումրիում  մեկնարկած Upshift Gyumri ծրագիրը տեխնոլոգիական ոլորտում դեռահասների ներգրավվածությանն է ուղղված։ Վեբ ծրագրավորում և Որակի ապահովում մասնագիտություններով են կրթվելու  դեռահասները։

«Երիտասարդներին ու դեռահասներին տալու ենք տեխնիկական գիտելիքներ, որոնք 21-րդ դարի գիտելիքների մասն են կազմում, որն էլ շատ արդիական է ներկայիս աշխարհի համար և ավելի լայն հնարավորություններ է բացում երիտասարդների համար»,-նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվա Մեստրոնին։

Առաջին անգամ տեխնոլոգիական բնույթի ոչ ֆորմալ կրթությունը կազմակերպվում է նաև սահմանափակ կարողություններ ունեցող անձանց համար։ Որակի ապահովում մասնագիտությունը ներկայում մեծ պահանջարկ ունի՝ ոլորտի մեծ բացը լրացնելու համար։

«Շատ դեպքերում մենք աշխարհը չենք տեսնում այնպես, ինչպես կա, որովհետև մեզ թվում է՝ ամեն ինչ հեշտ է ու այդպես էլ պետք է լինի, բայց իրականում այդպես չի։ Նույնն էլ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Ես մտածում եմ, որ սա կարող է ամբողջական նոր էջ բացել նորարարական աշխարհում, որովհետև դա շատ մեծ բաց է»,- նկատում է Բելլա Հարությունյանը։

Ծրագրի մասնակցության պահանջվածությունը երիտասարդների մոտ մեծ է․ միայն թե քիչ են ինֆորմացված, թե ոլորտն ինչքան բազմաշերտ է․ բայց լավ գիտեն՝ այն արդիական է, լավ զարգացող և աշխատաշուկայում գրեթե խնդիրներ չունի։ Գրեթե բոլորի ապագա մասնագիտությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետ է կապված։ Ուրախությամբ են նշում, որ ծրագրավորման մասին լսելուց բացի հնարավորություն ունեն նաև ներգրավվել` ծանոթանալով նրա շերտերից մի քանիսին։

Դասընթացի մասնակիցները կրթական հաջորդ փուլում արդեն սեփական գաղափարներն են առաջարկելու․ հիմա դեռ ոլորտն են ուսումնասիրում՝ հասկանալու համար արդյոք դաշտում ամեն ինչ բոլորի համար մատչելի է, որպեսզի, երբ սկսեն աշխատել, դարձնեն ամեն ինչ հասանելի։ 

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

15:55 01.07.2025

Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 28-ին օդանավակայանում ձերբակալվել և բաժին է տարվել օտարերկրյա քաղաքացի 59-ամյա մի տղամարդ: Նա մայիսի 30-ից Ուկրաինայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ուրիշի ունեցվածքին ապօրինաբար տիրանալու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը։ ...

Քննչական կոմիտեի նախագահն աշխատանքային այցով եղել է Կոտայքի մարզային քննչական վարչությունում

15:51 01.07.2025

Քննչական կոմիտեի նախագահն աշխատանքային այցով եղել է Կոտայքի մարզային քննչական վարչությունում

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը խորհրդակցություն է անցկացրել Կոտայքի մարզային քննչական վարչությունում, որին մասնակցել են Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Միրզոյանը, Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Արման Գալստյանը, Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանը, մարզի դատախազ Կարեն Սուքիասյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության մարզային կառույցների ղեկավարները, մարզային քննչական վարչության քննիչները:  Հովհաննես Չալաբյանը Քննչական կոմիտեի նախագահին է ներկայացրել 2024 […] ...

Ուղևորի հեռախոսը գողացած վարորդը ներկայացվել է նախաքննական մարմին․ գողոնը հայտնաբերվել է

15:49 01.07.2025

Ուղևորի հեռախոսը գողացած վարորդը ներկայացվել է նախաքննական մարմին․ գողոնը հայտնաբերվել է

Հունիսի 27-ին՝ ժամը 6․15-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած Քաջարան քաղաքի բնակիչ 49-ամյա տղամարդը հայտնել էր, որ ժամը 6-ի սահմաններում Երևանում նստել է տաքսի և տեղորոշիչը միացնելու համար բջջային հեռախոսը տվել վարորդին, ինչից հետո Թամանցիների փողոցի գազալցակայանում իջել է մեքենայից՝ մինչ վարորդը կլիցքավորեր մեքենան, սակայն նա հեռացել է՝ հափշտակելով հեռախոսը։ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի […] ...

Բախվել է երեք ավտոմեքենա․ կան տուժածներ

15:45 01.07.2025

Բախվել է երեք ավտոմեքենա․ կան տուժածներ

Հուլիսի 1-ին, ժամը 12:15-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Գործարանային փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:  Պարզվել է, որ բախվել են «VAZ», «Opel Astra» և «Opel Vectra» մակնիշների ավտոմեքենաները:  «VAZ» և «Opel Astra» […] ...

Թրամփը DOGE-ին առաջարկել է ստուգել Մասկին

15:37 01.07.2025

Թրամփը DOGE-ին առաջարկել է ստուգել Մասկին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում առաջարկել է, որ Կառավարության արդյունավետության դեպարտամենտը (DOGE) հետաքննություն սկսի գործարար Իլոն Մասկի նկատմամբ, որը նախկինում ղեկավարում էր այդ դեպարտամենտը։ «Առանց հրթիռներ, արբանյակներ արձակելու կամ էլեկտրական մեքենաներ արտադրելու, մեր երկիրը կխնայի մի ամբողջ կարողություն։ Գուցե DOGE-ը պետք է լավ և ուշադիր ուսումնասիրի սա», – գրել է նա։ Էլեկտրական […] ...

Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

15:30 01.07.2025

Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 2-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Արցախի, Դավիթ Բեկի, Սասունցի Դավթի, Բուռնուզյան, Սարի թաղի 5-րդ,  10-րդ, 28-րդ, Նոր-Արեշի 7-րդ, 22-րդ, 31-րդ, 37-րդ փողոցների, Տիգրան Մեծի պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

BACK_TO_TOP