11:44 28.06.2021
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանում հայ ռազմագերիների ապօրինի քրեական հետապնդումների վերաբերյալ: Ներկայացնում ենք հայտարարությունը ստորև.
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (այսուհետ՝ ՄԻԵԴ) ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված միջպետական իրավական գործընթացների շրջանակում ստացված և հանրային բաց աղբյուրներից հավաքագրված տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանի իշխանությունը ներկայումս շինծու քրեական հետապնդումներ է իրականացնում 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի արդյունքում գերեվարված և միջազգային մարդասիրական իրավունքի ակնհայտ կոպիտ խախտմաբ մինչ օրս Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացի հանդիսացող անձանց նկատմամբ։
ՀՀ կառավարությունը բազմիցս պաշտոնապես հայտարարել է և այժմ վերահաստատում է իր այն դիրքորոշումը, որ ներկայումս Ադրբեջանում ապօրինաբար պահվող անձինք հանդիսանում են ռազմագերիներ և առևանգված քաղաքացիական անձինք և օգտվում են 1949թ. Ժնևի կոնվենցիաներով տվյալ անձանց համար սահմանված պաշտպանության երաշխիքներից։ Գերեվարված հայ անձանց դեմ հարուցված ցանկացած քրեական գործ զուրկ է որևէ իրավական հիմքից և բացահայտորեն հակասում է միջազգային իրավական նորմերին։
Ավելին, Ադրբեջանի իշխանության կողմից հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց նկատմամբ մտացածին մեղադրանքների հիման վրա իրականացվող քրեական հետապնդման ողջ գործընթացը զուգորդվում է արդար դատաքննության հիմանարար իրավունքի տարրերի երաշխիքների կոպտագույն խախտումներով։
Մասնավորապես՝ թե´ մարդու իրավունքների միջազգային իրավունքի և թե´ միջազգային մարդասիրական իրավունքի ներքո քրեական հետապնդման ենթարկվող անձինք պետք է օգտվեն արդար դատաքննության նվազագույն այնպիսի երաշխիքներից, ինչպիսիք են անմեղության կանխավարկածը, իրեն հասանելի լեզվով անհապաղ ու հանգամանորեն տեղեկացվելու ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին, բավարար ժամանակ ու հնարավորություններ ունենալ իր պաշտպանությունը նախապատրաստելու համար, պաշտպանել իրեն անձամբ կամ իր ընտրած դատապաշտպանների միջոցով, օգտվելու թարգմանչի անվճար ծառայությունից և այլն։ Նշված իրավական պարտադիր երաշխիքները, ակնհայտորեն խախտվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից, ինչը բազմիցս հավաստվել է մի շարք միջազգային կառույցների, այդ թվում նաև՝ ՄԻԵԴ-ի կողմից։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը բազմիցս դիմել է ՄԻԵԴ-ին նշված անձանց նկատմամբ քրեական հետապնդումները դադարեցնելու, վերջիններիս ազատ արձակելու կամ նրանց իրավունքները այլ կերպ երաշխավորելու տարաբնույթ պահանջներով։ Սակայն, նկատի ունենալով, որ ՄԻԵԴ իրավական մեխանիզմների շրջանակում միակ հրատապ միջոցը Դատարանի Կանոնների կանոն 39-ի ներքո միջանկյալ միջոց կիրառելու հնարավորությունն է, ինչը, ցավոք, շատ սահմանափակ բնույթ ունի և կիրառվում է հիմնականում կյանքի իրավունքի կամ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի խախտման անդառնալի վտանգի դեպքում, ՄԻԵԴ-ը զերծ է մնում տվյալ անձանց նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման հարցերին միջամտելուց։
Վերոնշյալի հաշվառմամբ՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը ներկայումս իրավասու պետական մարմինների և շահագրգիռ այլ անձանց հետ միասին շարունակում է մասնագիտական քննարկումները այլ միջազգային իրավական մեխանիզմների համատեքստում հնարավոր արդյունավետ գործիքազմներին դիմելու հնարավորության առնչությամբ՝ գերեվարված հայ անձանց նկատմամբ իրականցվող ապօրինի քրեական հետապնդումների մասին տեղեկություն ստանալու, դրանց որևէ կերպ միջամտելու կամ դրանք կանխելու նպատակով։
Միաժամանակ նկատի ունենալով, որ ընթացող միջազգային իրավական գործընթացները կրում են բարդ և բազմաշերտ բնույթ, ինչպես նաև այն, որ Ադրբեջանի իշխանությունները ցանկացած պատեհ-անպատեհ առիթ փորձելու են օգտագործել իրենց կողմից նախաձեռնված շինծու քրեական հետապնդումները «օրինակացնելու» նպատակով՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հայտնում է իր պատրաստակամությունը համագործակցելու խնդրով շահագրգռված իրավաբանների, փաստաբանների, փաստաբանական պալատի կամ ցանկացած այլ անձանց և/կամ իրավապաշտպան կազմակերպությունների հետ և կոչ է անում վերջիններիս նախքան որևէ քայլ ձեռնարկելը պարտադիր քննարկել և դրանք համաձայնեցնել Գրասենյակի հետ։
Միևնույն ժամանակ, հաշվի առնելով խնդրի գերզգայնությունն ու հույժ կարևորությունը՝ հորդորում ենք հնարվորինս զերծ մնալ թեմայի ավելորդ անգամ շահարկումներից և հարցի շուրջ հրապարակային քննարկումներից»։
13:33 11.07.2025
Կառավարիչը համատիրությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնասՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մարզում գործող համատիրություններից մեկի կառավարիչը ձևական պայմանագրով 349.4 քմ մակերեսով կիսանկուղային տարածքը նվիրաբերել է իր խնամուն: Դրանից հետո համատիրության կառավարիչը հանցավոր ճանապարհով ստացված գույքի ձեռքբերումը լեգիտիմացնելու, գույքի իրական պատկանելիությունը թաքցնելու և հանցավոր ծագման աղբյուրը […] ...
13:20 11.07.2025
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ հաղթանակն է տարել և Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում էԲասկետբոլի տղաների Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկե Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչ: Խմբային փուլի երրորդ խաղն անընդմեջ Հայաստանի հավաքականը հաղթել է։ Այս անգամ մեր տղաները 97-63 հաշվով առավելության են հասել Ալբանիայի թիմի նկատմամբ: Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետը Քևին Քեշիշյանն է եղել։ ...
13:07 11.07.2025
Աշնանացան ցորենի մոմային հասունացման կանխատեսում լեռնային շրջաններումՄասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ․ աշնանացան ցորենի մոմային հասունացումը Շիրակի մարզում սպասվում է 17․07-21․07-ը, մնացած լեռնային շրջաններում՝ 24 -28.07-ն ընկած ժամանակահատվածում։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
12:55 11.07.2025
ԵՄ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումըԵՄ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումն ու վավերացումը: Այդ մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Անիտա Հիփերը։ «ԵՄ-ն վճռականորեն աջակցում է երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Մենք կոչ ենք անում կողմերին հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումն ու վավերացումը»,- ասել […] ...
12:48 11.07.2025
Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությունը և կայունությունը խթանելու ջանքերին․ Թեմի ԲրյուսՄիացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանմանն ուղղված ջանքերին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը։ Թեմի Բրյուսն պատասխանել է հարցին, թե արդյոք Վաշինգտոնը կոնկրետ պլան կամ առաջարկ ունի՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։ «Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությունը և կայունությունը խթանելու […] ...
12:40 11.07.2025
Հրայր Մկոյանը տեղափոխվել է «Վան»Գյումրիի «Շիրակի» պաշտպան Հրայր Մկոյանը պայմանագիր է կնքել «Վանի» հետ, հայտնում է Չարենցավանի ակումբի պաշտոնական էջը: 38-ամյա փորձառու կենտրոնական պաշտպանը, հարազատ «Շիրակից» բացի, խաղացել է նաև «Արարատում», «Ուլիսում», «Միկայում», «Գանձասարում», «Արարատ-Արմենիայում», «Ալաշկերտում», ինչպես նաև Ռուսաստանի, Իրանի և Չեխիայի առաջնություններում: Հրայր Մկոյանը Հայաստանի ազգային հավաքականում մասնակցել է 52 հանդիպման և խփել է 1 գոլ: Հիշեցնենք, որ […] ...