14:10 29.06.2021
ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում ապօրինի ծառահատումների դեպքերով իրականացված քրեական վարույթների նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Աշոցքի բաժնում 2021 թվականի առաջին կիսամյակի ընթացքում «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքից ապօրինի ծառահատումների վերաբերյալ նախապատրաստվել է 7 նյութ։
Նախապատրաստված բոլոր նյութերով կայացվել է հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում, քանի որ յուրաքանչյուր դեպքում պատճառված վնասը չի գերազանցել քրեական օրենսգրքով նախատեսված նվազագույն չափը։
Նյութերի ուսումնասիրությունը վկայել է, որ անհայտ անձի /անձանց/ կողմից ապօրինի ծառահատումների դեպքերը «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից յուրաքանչյուր դեպքում արձանագրվել են առանձին-առանձին (մեկ կամ երկու ծառ) և դրանց վերաբերյալ ուղարկվել են առանձին գրություններ: Դրանց հիման վրա նախապատրաստված նյութերի շրջանակում բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը մասնագետների կողմից նույնպես տրվել է առանձին:
Մինչդեռ, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի տեսանկյունից առավել արդյունավետ կլիներ արձանագրել ամբողջ տարածքում կամ որոշակի հատվածում ծառահատումների դեպքերը, դրանց հիման վրա կազմել կատարված ծառահատումների վերաբերյալ ամփոփ հաղորդում, ինչը հնարավոր կդարձներ հարուցել քրեական գործ, և քրեադատավարական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների լայն գործիքակազմով հետամուտ լինել հանցանքի բացահայտմանը և այն կատարող անձանց հայտնաբերմանն ու պատասխանատվության ենթարկելուն: Նման մոտեցում չցուցաբերելու արդյունքում ապօրինի ծառահատում կատարած անձը /անձինք/ հնարավորություն է ստացել խուսափել ՀՀ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից, ինչը նպաստել է նշված տեղանքում ապօրինի ծառահատումների դեպքերի կրկնությանը:
Նկատի ունենալով, որ վերոնշյալն ակնհայտորեն հետևանք է ազգային պարկի տարածքն անտառային կենսաբազմազանությանը վնաս պատճառող գործողություններից և անտառային օրենսդրության խախտումներից պաշտպանելու, բնության դեմ կատարվող հանցագործությունները կանխելու, հանցագործությունը կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ իրավասու պետական օղակների կողմից բավարար միջոցներ և գործողություններ չձեռնարկելու, ՀՀ Շիրակի մարզի դատախազի կողմից միջնորդագրեր են հասցեագրվել ՀՀ շրջակա միջավայրի նախարարին, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին:
Միջնորդագրերով, ըստ յուրաքանչյուր պետական մարմնի իրավասությունների շրջանակների, բարձրացվել են նմանատիպ հանցագործությունները կանխելու և բացահայտելու համար ազգային պարկի տարածքում շուրջօրյա վերակարգեր սահմանելով անտառային տարածքներ տրանսպորտային միջոցների մուտքի և ելքի նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու, ապօրինի հատված ծառերի այլ կոճղեր հայտնաբերելու, դրանցով համապարփակ տեղեկատվություն տրամադրելու նպատակով ՊՈԱԿ-ի համապատասխան անտառտնտեսությունների տարածքներն ուսումնասիրելու, այդպիսիք հայտնաբերելու դեպքում բուսական աշխարհին պատճառված վնասի հաշվարկի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն տրամադրելու խնդիրը: Բացի դրանից՝ անհրաժեշտություն է համարվել գործուն քայլեր իրականացնել «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, ոստիկանության աշխատակիցների կողմից իրենց պարտականությունների կատարման ընթացքում տեղ գտած բացթողումները, թերացումները վերացնելու ուղղությամբ, այդ թվում՝ կարգապահական կամ այլ բնույթի պատասխանատվության միջոցներ ձեռնարկել կոպիտ խախտումներ թույլ տված անձանց նկատմամբ:
23:00 11.07.2025
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստըՎարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...
22:43 11.07.2025
Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնելԱմռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...
22:30 11.07.2025
Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցումՄադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...
22:14 11.07.2025
Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրելԻրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...
21:48 11.07.2025
Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համարԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...