Գյումրիում առաջին անգամ ցուցադրության կհանվի «Կումայրի» արգելոց-թանգարանի ֆոնդերում պահվող գորգերի ու կարպետների հավաքածուն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+32.09 oC

Գյումրիում առաջին անգամ ցուցադրության կհանվի «Կումայրի» արգելոց-թանգարանի ֆոնդերում պահվող գորգերի ու կարպետների հավաքածուն

20:00 30.06.2021

 

Գյումրիի պատմության թանգարանը պատրաստվում է առաջին անգամ հանրությանը ներկայացնել  թանգարանի ֆոնդերում պահվող գորգերի ու կարպետների մեծ հավաքածուն: 208 կտորից բաղկացած հավաքածուն քաղաքի նորաստեղծ պատմության թանգարանի  մշտական ցուցադրության  ներկայացված էքսպոնատների շարքում դեռ  ընդգրկված չէ: Ցուցադրությունից առաջ հավաքածուն  մշակվում է բացօթյա տարածքում, որից հետո ենթարկվելու է մասնագիտական ուսումնասիրության։

Հայկական կենցաղավարության սովորույթի  համաձայն՝ արևին են տալիս: Սա  լավագույն միջոցն է նաև «Կումայրի» արգելոց-թանգարանի ֆոնդապահների համար հարյուրամյակների  պատմություն ունեցող արժեքավոր իրերը խոնավությունից ու քայքայումից փրկելու համար:

Թանգարանի պահոցներում եղած գորգերն ու կարպետները  ոչ միայն Գյումրիի, նաև Հայաստանի տարբեր բնակավայրերի նիստ ու կացն են ներկայացնում։ Բոլորը ձեռագործ են, եղել են հայկական օջախների ներքին կահավորանքի ամենակարևոր  բաղկացուցիչ մասը: Հարուստ ընտանիքներում արժեքավոր գորգերը համարվել են հասարակության մեջ իրենց դիրքը ընդգծելու, իսկ մյուս  ընտանիքների համար զուտ ազգային ավանդույթներն ու ադաթները պահպանելու միջոց:

Ձեռագործ իրերի վրա հաճախ գորգագործը թողել է իր մակագրությունը: Թանգարանի հավաքածուում է թելագործ  մակագրությամբ գորգի եզակի մի նմուշ:

«Նմուշը առանձնահատուկ է նրանով, որ կարպետը ասեղով է պատրաստված, այսինքն՝ ասեղնագործել են հենքի վրա և ունի մակագրություն, որտեղ գրված է՝ «Հռիփսիմե Աբիսողոմյանց ձեռամբ՝ 1915 թվականին գործ» գրությունը։ Անշուշտ այս արձանագրությունը  կարպետը դարձնում է ավելի արժեքավոր»,- SHANTNEWS-ի հետ զրույցում պատմում է Գյումրիի պատմության թանգարանի տնօրեն Ինգա Ավագյանը։

Թանգարանում պահպանված գորգերի ու կարպետների մեծ մասը գործված են բամբակե թելերով, դրանք ժամանակին գունավորել են միայն բնական գունանյութերով կամ խոտաբույսերով: Հայկական գորգերը մշտապես տարբերվել են իրենց առանձնահատուկ խտությամբ, այսինքն՝ 10 սմ տարածության մեջ օգտագործվել է 62 զույգ թել:

«Գորգը գործելիս ամեն շարքի ժամանակ աշխատում ես զույգ հանգույցներով, և գորգի երկարությունից ու լայնությունից է կախված, թե  քանի հանգույց պետք է կապես։ Գորգի հիմնական արժեքը հենց դրանով է գնահատվում, թե խտությունը ինչքան է 10 սմ-ի մեջ։ Մենք՝ հայերս, ունենք մինչև 61 խտություն, այսինքն՝ 10 սմ-ի մեջ տեղավորվում է 62 զույգ թել»,- հայկական գորգագործության  առանձնահատկություններն է  SHANTNEWS-ին ներկայացրել գորգագործ Տիրուհի Ղազարյանը։

Գորգերից, կարպետներից բացի, հնում ձեռքով են գործել նաև իրեր տեղափոխելու համար նախատեսված ջվալներ ու խուրջիններ։ «Կումայրի» արգելոցի ցուցանմուշներից  մի քանիսը մինչ այս ցուցադրվել է Գյումրիի ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում:

Թանգարանի պահոցներում եղած գորգերից շատերը մաշված են, վնասված ու պատառոտված: Փոքր վնասվածքներով գորգերը հնարավորության դեպքում ռեստավրացիայի կարող են ենթարկվել։ Այն բավական  բարդ ու դժվար աշխատանք է համարվում, բացի դրանից՝ վերականգնման համար հատուկ մասնագետ է պետք հրավիրել:

Ցուցադրությունից առաջ  թանգարանի ֆոնդերում պահվող գորգերը կլուսանկարվեն ու թվայնացված տարբերակով կուղարկվեն Սարդարապատի Հայոց ազգագրության թանգարանի մասնագետներին։ Ուսումնասիրությունից հետո կգնահատեն հավաքածուի արժեքը, թվագրությունն ու պատկանելությունը։ Ամբողջական հավաքածուն նախատեսում են առաջին անգամ հանրային ցուցադրության ներկայացնել  «Քաղաքի օր» միջոցառումների շրջանակներում:

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ի՞նչ սպասել Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպումից. զրույց Արամ Սարգսյանի հետ

22:16 06.08.2025

Ի՞նչ սպասել Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպումից. զրույց Արամ Սարգսյանի հետ

Ինչպես արդեն հայտնի է Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախ առանձին, ապա եռակողմ հանդիպումներ է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Արդյո՞ք սա նշանակում է, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ, ի վերջո, ստորագրվելու է խաղաղության պայմանագիրը: Այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...

Ախուրյան համայնքում ընթանում են 10․000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներ

22:08 06.08.2025

Ախուրյան համայնքում ընթանում են 10․000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներ

Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն այսօր հետևել է Ազատան բնակավայրի 10 0000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման, բարեկարգման աշխատանքերին: Այս մասին հայտնել են Ախուրյանի համայնքապետարանից։ Այսուհետև Ախուրյան համայնքի Ազատանը Արևիկին և Այգաբացին միացնող ճանապարհը հարթ ու անցանելի կլինի: Խճավազային խառնուրդը համայնքին է տրամադրում Գյումրի-Արևիկ-Այգաբաց ճանապարհահատվածի հիմնանորոգումն իրականացնող շինարարական կազմակերպությունը, իսկ հարթեցման աշխատանքներն իրականացվում […] ...

SHANTNEWS

22:00 06.08.2025

SHANTNEWS

«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդում է կազմը «Նոայի» դեմ խաղից առաջ

21:52 06.08.2025

«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդում է կազմը «Նոայի» դեմ խաղից առաջ

«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդել է կազմը Հայաստանի չեմպիոն «Նոայի» դեմ խաղից առաջ։ Ջիբրալթարի չեմպիոնը հայտարարել է հարձակվող Բուբակար Սադիք Դաբոյի տրանսֆերի մասին: Սենեգալցին Պիրինեյան թերակղզի է վերադարձել ազատ գործակալի կարգավիճակում: Նախկինում նա խաղացել է Իսպանիայում: Նրա նախորդ ակումբը ֆարերյան «Ստրեյմուրն» էր: Ֆարերյան կղզիներում մրցաշրջանը սկսվել է գարնանը: Այս ընթացքում 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 17 խաղի, […] ...

AP. ԱՄՆ Ջորջիա նահանգի ռազմաբազայում հրաձգություն է տեղի ունեցել

21:46 06.08.2025

AP. ԱՄՆ Ջորջիա նահանգի ռազմաբազայում հրաձգություն է տեղի ունեցել

Անհայտ անձը կրակ է բացել Ջորջիա նահանգի Ֆորտ Ստյուարտ ամերիկյան ռազմաբազայում, ռազմական օբյեկտը մասամբ փակ է եղել։ Այս մասին հայտնել է Associated Press-ը։ «Մենք ներկայումս գնահատում ենք իրավիճակը, բայց կարող ենք հաստատել կրակողի հետ միջադեպը», – գործակալությունը մեջբերում է փոխգնդապետ Անգել Թոմկոյի խոսքերը։ Միջադեպի զոհերի և դրա դրդապատճառների մասին տեղեկություններ առայժմ չկան: Գործակալությունը նշում է, […] ...

Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել

21:36 06.08.2025

Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 6-ին, ժամը 20։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։18-ին։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ ...

BACK_TO_TOP