23:15 30.06.2021
Ամերիկացի գիտնականները գտել են կապ ճարպակալման, լյարդի ճարպային հիվանդության և շաքարախտի միջև: Հետազոտողները պարզել են, թե ինչպես է լյարդը փոխազդում ուղեղի հետ և ազդում գիրության և շաքարախտի դեպքում նկատվող նյութափոխանակության փոփոխությունների վրա: Հեղինակները կարծում են, որ ազդելով լյարդի ճարպի վրա, ինսուլինի նկատմամբ զգայունությունը կարող է փոխվել: Ուսումնասիրության արդյունքները հրապարակված են Cell Reports ամսագրում:
Արիզոնայի համալսարանի հետազոտողները Սենթ Լուիսում Վաշինգտոնի համալսարանի բժշկական դպրոցի գործընկերների հետ 9 տարի աշխատել են՝ ավելի լավ հասկանալու ճարպակալման, լյարդի ճարպային հիվանդության և շաքարախտի միջև կապը, մասնավորապես, թե ինչպես է լյարդն ազդում ինսուլինի նկատմամբ զգայունության վրա։
«2-րդ տիպի դիաբետի բոլոր ընթացիկ բուժումները հիմնականում ուղղված են արյան մեջ գլյուկոզայի մակարդակի իջեցմանը: Այսպիսով, նրանք բուժում են ախտանշանը: Սա նույնն է, ինչ գրիպը բուժեն մարմնի ջերմաստիճանի իջեցմամբ»,- ասել է Արիզոնայի համալսարանի Գյուղատնտեսության և կյանքի վերաբերյալ գիտությունների քոլեջի դոցենտ, հետազոտության ղեկավար Բենջամին Ռենքվիստը:
Հայտնի է, որ ճարպակալումը 2-րդ տիպի շաքարախտի պատճառներից մեկն է, բայց ճարպակալման հետ մեկտեղ լյարդում ճարպի քանակն ավելանում է:
«Այսինքն՝ լյարդում ճարպի քանակի ավելացման հետ մեկտեղ շաքարախտի դեպքերը մեծանում են,- նշում է Ռենքվիստը: -Բայց ինչպես է լյարդում ճարպն առաջացնում օրգանիզմի ինսուլինային դիմադրություն կամ ենթաստամոքսային գեղձի կողմից ինսուլինի ավելորդ սեկրեցիա, մնում է առեղծված»:
Ավելի լավ հասկանալու համար, թե ինչպես է լյարդը փոխազդում ուղեղի հետ, հեղինակները չափել են ճարպակալմամբ լաբորատոր մկների նեյրոհաղորդիչների մակարդակը և պարզել, որ լյարդի ճարպը մեծացնում է արգելակող նյարդահաղորդիչ գամմա-ամինաճարպային թթվի արտանետումը:
«Դրանից հետո մենք հայտնաբերեցինք գամմա-ամինաճարպային թթվի սինթեզման ուղին և լյարդում այդ թթվի արտադրության համար պատասխանատու հիմնական ֆերմենտը», – շարունակել է գիտնականը:
Որոշելու համար, թե արդյոք լյարդում այդ թթվի սինթեզի բարձրացումը ինսուլինի նկատմամբ դիմադրողականություն է առաջացնում, հետազոտողները դեղամիջոցների օգնությամբ ճնշել են 2-րդ տիպի շաքարախտ ունեցող մկների լյարդում թթվի արտադրությունը: Դա մի քանի օրվա ընթացքում վերականգնել է կենդանիների ինսուլինի զգայունությունը: Նույն գործընթացի երկար տևողությունը հանգեցրել է սննդի ընդունման նվազման և քաշի կորստի:
Մոտ ապագայում հեղինակները նախատեսում են սկսել կլինիկական փորձարկումներ, որոնց արդյունքում գեր մարդկանց մոտ հնարավոր կլինի բարելավել ինսուլինի հանդեպ զգայունությունը:
13:38 26.06.2025
36-ամյա տղամարդը հետախուզվում էր գողության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանքՀունիսի 24-ին Նոյեմբերյանի քննչական բաժնից Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել այլ քրեական վարույթի շրջանակում ձերբակալված 36-ամյա տղամարդը, որը 2024 թվականի նոյեմբերի 19-ից Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկացվել է նախաձեռնողին: ...
13:30 26.06.2025
Հայ պատգամավորները Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ են ունեցելԱշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ Արուսյակ Ջուլհակյանը, Մարիա Կարապետյանը եւ Գեղամ Նազարյանը մի շարք հանդիպումներ են ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում: Պատվիրակությունը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Քերոլ Միլլերին, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամ Քիմ Յանգին, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ […] ...
13:23 26.06.2025
Պորտուգալացի մասնագետները «Ալ Նասրը» գլխավորելու հիմնական թեկնածուներն ենՊորտուգալացի հանրահայտ մասնագետներ Ժորժե Ժեզուշն ու Սերժիու Կոնսեյսաուն կարող են գլխավորել Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրը»։ Այս մասին հայտնում է A Bola-ն: Ժեզուշը Պրո Լիգայում աշխատելու փորձ ունի: Ժամանակին նա մարզել է «Ալ Հիլալը»: Ավելի վաղ «Ալ Նասրը» հայտարարել էր գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիին հեռացնելու մասին: Իտալացին 2024 թվականի աշնանն էր գլխավորել «Ալ Նասրը», որի հետ […] ...
13:16 26.06.2025
Ոստիկանություն զանգած քաղաքացին Նոր Խարբերդ գյուղի մատուռի մոտ զենք-զինամթերք էր թողելՆԳՆ ոստիկանության ծառայողների` ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ բացատրական աշխատանքները շարունակում են դրական արդյունք տալ: Հերթական դեպքն արձանագրվել է հունիսի 24-ին՝ Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում: Անհայտ քաղաքացին հայտնել էր, որ Նոր Խարբերդ գյուղի մատուռի մոտ զենք-զինամթերք է թողել։ Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգ, հրացան, 5,45 տրամաչափի 18 փամփուշտով լիցքավորված […] ...
13:07 26.06.2025
Կոմիտասի պողոտայում կանխվել է հրդեհի տարածումը դեպի տանիք և հարակից բնակարաններՀունիսի 26-ին, ժամը 10:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի չորրորդ հարկում կրակ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Պարզվել […] ...
13:00 26.06.2025
«Ինտերը» դուրս եկավ փլեյ-օֆֆ․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության E խմբի վերջին՝ երրորդ տուրում Միլանի «Ինտերը» 2-0 հաշվով հաղթել է «Ռիվեր Փլեյթին»: Կրիստիան Կիվուի թիմում աչքի են ընկել Ֆրանչեսկո Էսպոզիտոն և Ալեսանդրո Բաստոնին: Իտալական ակումբն այդ հաղթանակից հետո վաստակել է 7 միավոր և խմբում գրավել առաջին տեղը: Ճապոնական «Ուրավան» էլ 0-4 հաշվով պարտվել է մեքսիկական «Մոնտերեյին», որը 5 միավորով զբաղեցրել է […] ...