21:57 10.07.2018
Արվեստը և Դարեն Արոնոֆսկին
Արվեստի գործ ստեղծելու համար պետք է համախմբես անհավանական արտիստների, քանի որ պետք է լինի լայն համագործակցություն ու փոխընբռնում, իսկ ռեժիսորն այս դեպքում կարծես նվագախմբի դիրիժոր լինի ու նա կարիք ունի և՛լարային, և՛ փողային գործիքների: Բոլորը պետք է մի թիմի պես աշխատեն: Հրաշալի է, երբ ունենում ես այնպիսի «բենդ», որը կարողանում է համահունչ նվագել:
Ստեղծագործական գործընթացը կարծես ամուսնություն լինի: Այն ոչ միշտ է կատարյալ ու ներդաշնակ: Շատ դժվարությունների միջով ես անցնում, մինչև ստեղծում ես ինչ-որ կատարյալ բան:
Ես փնտրում եմ մարդկանց, որոնք ոչ միայն արհեստավարժ են իրենց գործում, այլև արտիստներ են, ովքեր պատրաստ են իրենց արվեստը հասցնել ավելի բարձր մակարդակի:
Դիցաբանությունը՝ ըստ Արոնոֆսկու
Ինձ շատ են հետաքրքրում Աստվածաշնչից վերցված պատմությունները և ինքս՝ որպես պատմություն պատմող, փորձում եմ հույզեր և զգացմունքներ արթնացնել: Փորձում եմ ինչ-որ կերպ բոլորիս միավորել ոչ թե մի մարդկային տեսակի մեջ, այլ որպես մեկ ամբողջական մոլորակ: Սա է կինոյի ուժը: Կապ չունի՝ դա հայկական ֆիլմ է, իրանական թե ամերիկյան: Կարևորը ֆիլմում մարդկային հույզն է, որը թարգմանվում է աշխարհի բոլոր լեզուներով: Բոլորս էլ կարող ենք դիտել ֆիլմը և զգալ այն:
Գիտեք, թե ինչու է Ռասել Քրոուն հիասքանչ դերասան, որովհետև նա կարող է պարզապես շարժել իր աչքի կոպը, և աշխարհում ցանկացած մարդ պարզ կհասկանա՝ ինչ է նա զգում:
(Այսքանը բացատրելուց հետո Դարեն Արոնոֆսկին կեսկատակ-կեսլուրջ նշեց՝ հիմա փորձեմ ձեզ բացատրել, թե որքանով է այս ամենը կապված Աստվածաշնչի հետ-հեղ.)
Այս համատեքսում կարելի է ասել, որ աստվածաշնչյան հին պատմությունները մոլորակի բոլոր մարդկանց են պատկանում: Ինձ չի հետաքրքրում, թե մարդն ինչ կրոնի է դավանում. այդ պատմություններով նրանք աշխարհի մշակույթի մի մասն են:
Աթեիստն` առաջին քրիստոնյա երկրում
Ես շատ ուրախ եմ, որ ձեր հյուրն եմ, և ինձ համար սա մեծ պատիվ է: Կարծում եմ, որ դուք հանդուրժողական պետք է գտնվեք այն բոլոր ֆիլմարտադրողների և պրոդյուսերների հանդեպ, որոնք գալիս են Հայաստան:
Գիտակցության հոսքի և աբստրակտ պատկերացումների նյութականացումը էկրանին
Այո՛, սա այն ամենն է, ինչ ես կարողանում եմ անել: Այդ ամենին կարելի է հասնել քայլ առ քայլ, քանի որ այն շատ մասերից է բաղկացած: Այդ ամենն էկրանին հասցնելուց առաջ արվում են մի շարք աշխատանքներ, և ամեն դետալ իր նշանակությունն ունի, և յուրաքանչյուր ոք այդ գործընթացում իր ներդրումն ունի:
Գաղափարները ծագում և զարգանում են անգիտակցական մակարդակում, և այդ երևույթը բազմաթիվ մարդիկ անվանում են Աստված կամ հոգի, էներգիա, բայց արվեստի զարմանալին ու հրաշալին այն է, որ դու կարող ես ֆիզիկապես գտնվել ինչ-որ մի տեղ, բայց քեզ զգաս բոլորովին այլ վայրում։
Սահմանափակումների մասին
Միշտ էլ սահմանափակումներ լինում են: Դրանք հիմնականում փողն են, ժամանակը և ստեղծարարությունը: Բոլորը միասին կարծես մի եռանկյունի են կազմում: Եթե դու ցանկանում ես ինչ-որ հետաքրքիր բան ստեղծել, դրա համար քեզ շատ գումար է պետք և ժամանակ: Այս ամենն իրար հետ շատ սերտ փոխկապակցված են:
Իսկ ինչ վերաբերում է՝ արդյո՞ք իմ ստեղծածի մեջ ինձ սահմանափակում են, թե ոչ, ես ձեզ պարզապես կասեմ՝ տեսե՞լ եք իմ վերջին` «Մայրը» ֆիլմը:
Մենք այնտեղ երեխա ենք կերել, ինչի մասին է խոսքը ….
14:58 13.05.2025
Շիրակի մարզում ջրասուզակը հայտնաբերել է քաղաքացու դին և դուրս բերել ափՄայիսի 13-ին, ժամը 09։49-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսաղբյուր գյուղի «Սմավերդի» կոչվող լճում քաղաքացին ջրի տակ է սուզվել և դուրս չի եկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը՝ ջրասուզակով: Ջրասուզակը […] ...
14:43 13.05.2025
Հակոբ Սիմիդյանը հանդիպել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանի հետՇրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհայի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկու պետությունների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները, ընդգծել բնապահպանության ոլորտում համագործակցության ընդլայնման և օրակարգի հարստացման անհրաժեշտությունը։ Նախարարը դեսպանին է ներկայացրել Հայաստանի կողմից իրականացվող ռազմավարական բնապահպանական առաջնահերթություններն ու նախաձեռնությունները, մասնավորապես՝ կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ […] ...
14:33 13.05.2025
Վուչիչը հայտարարել է, որ ԵՄ-ն դժգոհ է Ռուսաստան կատարած իր այցիցՍերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի այցի ժամանակ հայտարարել է, որ Բրյուսելը դժգոհ է մայիսի 9-ին Ռուսաստան կատարած իր այցից, սակայն ԵՄ-ին միանալը Սերբիայի ուղին և նպատակն է, որը երբեք կասկածի տակ չի դրվել։ Կոշտան Բելգրադ է ժամանել երեքշաբթի օրը։ Սերբական պետության ղեկավարը նրան հանդիսավոր կերպով դիմավորել է «Պալատա Սերբիա» կառավարական համալիրի […] ...
14:25 13.05.2025
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքին. Գլխավոր դատախազությունԳլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից 16 հայցադիմում էր ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները հարկադիր դադարեցնելու և հողատարածքները Իջևան համայնքին վերադարձնելու հայցապահանջներով: Բոլոր 16 հայցադիմումները դատարանի կողմից ընդունվել են վարույթ, գտնվում են քննության փուլում: Վերոնշյալ հայցադիմումներից մեկով հարուցված քաղաքացիական գործի շրջանակներում, պատասխանող Գ.Ղ.-ի կողմից 2025 թվականի […] ...
14:17 13.05.2025
Ռուսական կողմը շարունակում է պատրաստվել Ստամբուլում կայանալիք բանակցություններին․ ՊեսկովՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցությունների նախապատրաստական աշխատանքները շարունակվում են։ «Ռուսական կողմը շարունակում է նախապատրաստվել բանակցություններին, որոնք նախատեսված են հինգշաբթի օրը», – ասել է նա։ Պեսկովը նշել է, որ Կրեմլը առայժմ չի պլանավորում որևէ այլ մեկնաբանություն անել Ստամբուլում նախատեսված ռուս-ուկրաինական հանդիպման վերաբերյալ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, […] ...
14:09 13.05.2025
Մհեր Գրիգորյանը և Գերտ Յան Կուպմանը կարևորել են ԵՄ, Հարավային Կովկասի և ասիական տարածաշրջանների միջև տնտեսական, տրանսպորտային կապերի ընդլայնման անհրաժեշտությունըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում ապաշրջափակմանը և կապակցվածության ավելացմանը վերաբերող, մասնավորապես՝ ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացման հետ կապված հարցեր։ Կողմերը կարևորել են Եվրոպական միության, Հարավային Կովկասի և ասիական տարածաշրջանների միջև տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ […] ...