16:52 02.07.2021
Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարը հանրապետության ողջ տարածքում շարունակվում է, իսկ հունիսի 14-ից 22-ը իրականացվել է «Կանեփ – կակաչ-2021» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը: Այս մասին տեղեկացրին ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից։
«Կանեփ – կակաչ-2021» համալիր միջոցառմանը ներգրավված են եղել ոստիկանության քաղաքային ու տարածքային բոլոր ստորաբաժանումների ծառայողները։ Նրանք հանրապետության տարածքում հայտնաբերել և այրելով ոչնչացրել են 155 հատ կանեփ տեսակի բույս: Ընդհանուր առմամբ բացահայտվել է 26 դեպք: Բացի դրանից՝ տնամերձ հողամասից հայտնաբերվել և առգրավվել է կակաչ տեսակի մեծ քանակությամբ բույսեր: Միջոցառման շրջանակներում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է նաև 50.44 գրամ քաշով մարիխուանա, հաշիշ ու տարատեսակ հոգեմետ դեղահաբեր՝ ընդհանուր 15-ից ավելի։ Համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է:
Ցանած և աճեցրած կանեփ տեսակի բույսերը, ըստ տարածքների, հայտնաբերվել են․ Ստեփանակերտում կանեփ տեսակի 51 բույս՝ 7 դեպք, Ասկերանի շրջանում կանեփ տեսակի 11 բույս՝ 2 դեպք, Մարտակերտի շրջանում կանեփ տեսակի 44 բույս՝ 7 դեպք, Մարտունու շրջանում կանեփ տեսակի 49 բույս՝ 10 դեպք:
Առաջին փուլում հայտնաբերվել և այրման եղանակով ոչնչացվել է 1020,89 կգ չմշակված կանեփ տեսակի բույս, որի կապակցությամբ կազմվել է 71 ակտ:
Համալիր միջոցառմանը զուգահեռ, ոստիկանության ծառայողները բնակչության շրջանում տարել են նաև պրոֆիլակտիկ բացատրական աշխատանքներ, որի արդյունքում կամովին հանձնվել է 5 միավոր տարբեր տրամաչափի ու տեսակի ռազմամթերք:
11:53 11.07.2025
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը պարտվել է Վրաստանի ընտրանունԲասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը հուլիսի 11-ին Երևանում մեկնարկող Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությանն ընդառաջ վերջին ընկերական խաղն է անցկացրել: Հայաստանի հավաքականի 69-89 հաշվով պարտվել է Վրաստանի հասակակիցների ընտրանուն: Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետը Յուրա Մելիքյանն է է եղել: ...
11:46 11.07.2025
Քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ և ԱՄՆ միջև համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին վերաբերող հարցերՀուլիսի 11-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին ու պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Մեթյու Քրոուին։ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է գնդապետ Մեթյու Քրոուին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ և ԱՄՆ միջև համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: […] ...
11:40 11.07.2025
ԱՄՆ-ն օգոստոսի 1-ից 35% մաքսատուրք կսահմանի Կանադայից ապրանքների ներմուծման վրա․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է ուղարկել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին՝ տեղեկացնելով նրան օգոստոսի 1-ից Կանադայից ներմուծվող ապրանքների վրա ներմուծման մաքսատուրքեր մտցնելու մասին: Նա նամակը հրապարակել է Truth Social-ի իր էջում: «Օգոստոսի 1-ից Միացյալ Նահանգները 35% մաքսատուրք կսահմանի Միացյալ Նահանգներ առաքվող կանադական ապրանքների վրա՝ արդյունաբերական մաքսատուրքերից անկախ», – ասվում է նամակում: Թրամփը որպես իր որոշման […] ...
11:28 11.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 11-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.91 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.97 դրամ: ...
11:14 11.07.2025
Բիչախչյանի շքեղ գոլը հաղթանակ է բերել «Լեգիային»․ ԵԼՎարշավայի «Լեգիան» Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանի շքեղ գոլի շնորհիվ հաղթել է ղազախական «Ակտոբեին»։ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղը կայացել է Լեհաստանում: Բիչախչյանը 25-րդ րոպեին մոտ 20 մետրից կատարած հուժկու հարվածով գրավել է մրցակցի դարպասը: Պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 17-ին Ղազախստանում։ ...