Բնապահպանների թիրախում է հայտնվել կարմիրգրքյան թռչնի որսի հերթական սիրահարը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+33.09 oC

Բնապահպանների թիրախում է հայտնվել կարմիրգրքյան թռչնի որսի հերթական սիրահարը

22:42 10.07.2018

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է ներկայացնել ապօրինի որսի դեպքերի մասին վկայող լուսանկարներ և այլ մանրամասներ: Եվս մեկ որսագող «հպարտացել» է լուսանկարվելով սպանված կենդանու դիակի հետ՝ անտեսելով անգամ կենդանու՝ ՀՀ Կարմիր գրքում գրանցված լինելու հանգամանքը:

Արթուր Պետրոսյան անունով օգտատերը սույն թվականի ապրիլ ամսին համացանց է բեռնել լուսանկարներ «որսից»՝ հաշվի չառնելով, որ տվյալ կենդանատեսակների որսն արգելված է: Նշված լուսանկարներից մեկում անդրկովկասյան փասիան է. խոցելի տեսակ, Հայաստանի պայմաններում` սակավ ուսումնասիրված: Ինչպես տեղեկանում ենք Կենդանաբանության ինստիտուտի, Ողնաշարավոր կենդանիների լաբորատորիայի կենդանաբան գիտաշխատակիցներից՝ հանդիպում է բացառապես Սյունիքի մարզի հարավարևելյան և հարավային մասերի սահմանամերձ շրջաններում:

ԲՆ տվյալների համաձայն՝ ներկայիս թվաքանակի գնահատման համար տվյալները բավարար չեն: Կապանի շրջանում խտությունը կազմում է մոտ 0,05 թռչուն 1 հա-ին, իսկ Մեղրու շրջանում՝ Արաքսի գետի երկայնքով, այն մոտ 1,5 անգամ բարձր է:  Նշենք, որ տվյալ շրջանները հիմնականում ընդգրկվում են «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում: Նշված համալիրը հանդիսանում է հատուկ պահպանվող տարածք («Շիկահող» պետական արգելոց, «Սոսու պուրակ», «Խոստուփ», «Զանգեզուր», «Սև լիճ», «Բողաքար» պետական արգելավայրեր, «Արևիք» ազգային պարկ), որտեղ սահմանափակված և վերահսկելի է մարդկանց շարժը, իսկ որսն ընդհանրապես արգելված է: Այսպիսով, հնարավոր է նաև, որ ապօրինի որսն իրականացվել է ԲՀՊՏ-ներից որևիցէ մեկում: Լուսանկարներում էգ և որձ փասիաններ են՝ արված տարբեր ժամանակահատվածներում:

Իսկ 2015թ.-ի փետրվար ամսին վերջինս բեռնել է նաև լուսանկարներ, որտեղ սպանված է ևս մեկ կարմիրգրքյան թռչուն՝ կովկասյան մայրեհավ, որը նաև ընդգրկված է միջազգային Կարմիր ցուցակում «Վտանգման սպառնացող վիճակին մոտ» (Near Threatened):

Հավելենք, որ նշված անձի լուսանկարներում և շրջապատում կան նաև հանրությանը քիչ թե շատ հայտնի որսորդներ, որոնք բազմաթիվ անգամներ խոսել են որսորդին և որսագողին չնույնացնելու, բնության մեջ որսորդի ունեցած դերի և նշանակության մասին: Նշենք, որ սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդագրություն հանցագործության մասին, ուստի կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության, ՀՀ բնապահպանության նախարարության ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ուշադրությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հնդկաստանը պնդում է, որ Թրամփի մաքսատուրքերից չի տուժի տեքստիլ արդյունաբերությունը

12:20 05.08.2025

Հնդկաստանը պնդում է, որ Թրամփի մաքսատուրքերից չի տուժի տեքստիլ արդյունաբերությունը

Հնդկաստանի տեքստիլ շուկան որևէ խնդրի չի բախվի ԱՄՆ-ի կողմից երկրի արտադրանքի վրա բարձր մաքսատուրքեր սահմանելուց հետո, հայտարարել է Հնդկաստանի առևտրականների համադաշնության նախագահ Չամպալալ Բոթրան: «Հնդիկ տեքստիլ առևտրականները այնքան ուժեղ են, որ կարող են իրենց շուկան ստեղծել աշխարհի ցանկացած վայրում», – ասել է նա ANI-ին:  Նրա խոսքով, չնայած Դոնալդ Թրամփի կողմից Հնդկաստանի նկատմամբ մաքսատուրքեր սահմանելուն, տեքստիլ […] ...

Ռուտտեն կոչ է անում ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ֆինանսավորել ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումը

12:09 05.08.2025

Ռուտտեն կոչ է անում ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ֆինանսավորել ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կոչ է արել դաշնակիցներին հետևել Նիդերլանդների օրինակին և ֆինանսավորել ԱՄՆ-ում արտադրված զենքի մատակարարումն Ուկրաինային։ «Լավ է տեսնել, թե ինչպես է Նիդերլանդները նախաձեռնություն ցուցաբերում և հովանավորում Ուկրաինայի համար ԱՄՆ զենքի առաջին փաթեթը՝ ՆԱՏՕ-ի նախաձեռնության շրջանակներում։ Ես շուտով սպասում եմ նմանատիպ նշանակալի հայտարարությունների այլ դաշնակիցներից», – գրել է Ռյուտեն X սոցիալական ցանցում։ […] ...

SHANTNEWS

12:00 05.08.2025

SHANTNEWS

Ֆինլանդիայի նախագահը հիշեցրել է Ուկրաինայում Թրամփի կողմից սահմանված հրադադարի վերջնաժամկետի մոտենալը

11:51 05.08.2025

Ֆինլանդիայի նախագահը հիշեցրել է Ուկրաինայում Թրամփի կողմից սահմանված հրադադարի վերջնաժամկետի մոտենալը

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ, նրանք քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը և Ֆինլանդիայում սառցահատների կառուցումը։ «Նախագահ Թրամփի կողմից հրադադարի վերաբերյալ սահմանված վերջնաժամկետը մոտենում է։ Ֆինլանդիան աջակցում է անհապաղ հրադադարի հասնելու բոլոր ջանքերին», – երկուշաբթի օրը գրել է Ստաբը սոցիալական ցանցերում։ Խոսելով սառցահատների կառուցման մասին՝ նա նշել է, […] ...

Արեգակի վրա նոր հզոր բռնկում է տեղի ունեցել

11:40 05.08.2025

Արեգակի վրա նոր հզոր բռնկում է տեղի ունեցել

Երեքշաբթի օրը Արեգակի վրա գրանցվել է նախավերջին հզորության դասի (M) բռնկում, որն արդեն չորրորդն է օգոստոսի ընթացքում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «Օգոստոսի 5-ին 4168 արևային բծերի խմբում (N04E03) գրանցվեց M1.2 ուժգնությամբ 30 րոպե տևողությամբ բռնկում», – հաղորդում է ինստիտուտը։ Գիտնականները նախկինում կանխատեսել էին խոշոր բռնկումների բարձր ռիսկեր օգոստոսի առաջին շաբաթավերջին: Երեքշաբթի […] ...

Բագրատունյաց պողոտայում դանակի սպառնալիքով օտարերկրացի մի առաքչից վերցրել էին գումար և հեռախոսը․ ավազակությունը բացահայտվել է

11:30 05.08.2025

Բագրատունյաց պողոտայում դանակի սպառնալիքով օտարերկրացի մի առաքչից վերցրել էին գումար և հեռախոսը․ ավազակությունը բացահայտվել է

Ավազակության վերաբերյալ հաղորդումը ստացվել էր դեռևս մայիսի 29-ին: Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Բագրատունյաց պողոտայում դանակի սպառնալիքով օտարերկրացի մի առաքչից վերցրել են գումար և հեռախոսը։ Մեկնել էր Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը: Տուժողից ընդունվել էր հաղորդում, և Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ` ավազակության հատկանիշներով։ Քրեական […] ...

BACK_TO_TOP