Նախարարությունում քննարկվել են ոռոգման համակարգի արդյունավետության բարձրացման խնդիրները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+26.09 oC

Նախարարությունում քննարկվել են ոռոգման համակարգի արդյունավետության բարձրացման խնդիրները

20:20 03.07.2021

Հուլիսի 2-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնակատար Արման Խոջոյանի գլխավորությամբ կազմակերպվել էր քննարկում, որի նպատակն էր քննարկումների միջոցով գտնել ոռոգման համակարգերի արդիականացման, պետական աջակցության ծրագրերի ընդլայնման, ոռոգման համակարգերի ներդրման, առկա խնդիրների և դրանց լուծման հնարավոր ուղիները։

Քննարկմանը մասնակցել են ոռոգման գործընթացում ներգրավված շուրջ երկու տասնյակ կապալառուներ, արտադրողներ, մատակարարներ և ֆերմերներ։

Արման Խոջոյանը ընդգծելով հանդիպման հիմնական նպատակը՝ կարևորել է Հայաստանում ոռոգման համակարգերի առավել մասսայական կիրառելիությունը։

«Կլիմայական փոփոխություններով պայմանավորված բարձր ջերմաստիճանի պատճառով ջրօգտագործման, ոռոգման գործընթացում խնդիրներ միշտ էլ կարող են առաջանալ։ Անհրաժեշտ է, որ մենք կարողանանք ադապտացվել, ավելի մատչելի և մասսայական դարձնենք արդիական տեխնոլագիաները և ապահովենք դրանց կիրառելիությունը մեր իրականության մեջ»,-նշել է նա։

Նախարարի տեղակալի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ պետական օժանդակության ծրագրերով ՀՀ կառավարությունը պատրաստ է աջակցություն տրամադրել առկա հարցերի լուծման համար և հավելել, որ արդեն իսկ նախագծման փուլում է գտնվում մի ծրագիր, համաձայն որի կաթիլային եղանակով ոռոգման դեպքում՝ առաջիկա 3 տարիներին ֆերմերները կազատվեն ջրի վարձից։

Նմանատիպ հանդիպում-քննարկումները կարևոր են ոռոգման համակարգում առկա խնդիրները, խոչընդոտները, ակնկալիքները պետությունից հավաքագրելու համար․ դրանց միջոցով պետությունը կկարողանա ֆերմերներին և գյուղացիներին առաջարկել համապատասխան տեխնոլոգիական լուծումները, որպեսզի համատեղ ուժերով կարճ ժամանակում հնարավոր լինի ստանալ ավելի լավ արդյունք, քան հաջողվել է անել մինչ օրս։

Ծավալված քննարկման ընթացքում առանձնացվել են մի շարք խնդիրներ՝ այդ թվում՝ ջրամբարների կառուցման և ջրի ամբարման ծավալների մեծացման անհրաժեշտությունը, կաթիլային ոռոգման համակարգերի ոչ ճիշտ օգտագործումը, ոռոգման համար ջրի պիտանելիության, ջրի ֆիլտրման խնդիրը, որակյալ խողովակների պակասը, ջրի ճիշտ բաշխման և հասանելիության խնդիրը, մասնագետների պակասը, հողերի կտրտվածությունն ու դրանց խոշորացման անհրաժեշտությունը, էլեկտրաէներգիայի պակասը և մի շարք այլ կաևոր ոլորտային հարցեր։

Բարձրացված խնդիրների ցանկում էր նաև ոռոգման արդիական համակարգերի և դրանց կիրառելիության մասին ֆերմերների և գյուղացիների տեղեկացվածության պակասը։ Կարևորելով իրազեկվածության բարձրացման, տեղեկատվության հասանելիության խնդիրը՝ նախարարի տեղակալի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ նախարարության նախաձեռնությամբ շուտով կսկսվի նկարահանվել գյուղատնտեսության տարբեր թեմաների շուրջ տեղեկատվական հաղորդաշար։ Վերջինիս նպատակը կլինի ոչ միայն բարձրացնել հանրության իրազեկվածությունը գյուղատնտեսության տարբեր հարցերի վերաբերյալ, այլև մասնագիտական օգտակար տեղեկատվություն տրամադրել գյուղատնտեսությամբ զբաղվողներին։

Հանդիպման ավարտին Արման Խոջոյանը նշել է, որ առաջարկները կամբողջացվեն՝ գործնական քայլեր ձեռնարկելու համար։

Քննարկվել են նաև ռեզերվուրարների ստեղծման, գիշերային ջրի հավաքագրման, մասնավոր ջրամբարների կառուցման և այդ գործընթացում պետական աջակցության հարցեր, նախանշվել խնդիրների լուծման տարբերակներ։

Հանդիպման մասնակիցները նշել են, որ ոռոգման համակարգի բարելավումը կնպաստի ոչ միայն ջրային ռեսուրսների խնայողությանը, այլև բերքատվության բարձրացմանը։ Քննարկման արդյունքում առաջնահերթ են համարվել գյուղոլորտում կաթիլային ոռոգման համակարգի ներդրումը խթանող մեծ և փոքր ջրամբարների ստեղծման, սուբսիդիոն ծրագրերի, պետական օժանդակության այլ ծրագրերի իրականացումը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սերոբյանի «Շերիֆի» վստահ հաղթանակը․ ԵԼ

10:30 11.07.2025

Սերոբյանի «Շերիֆի» վստահ հաղթանակը․ ԵԼ

Տիրասպոլի «Շերիֆը», որի կազմում խաղում է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սերոբյանը, ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում տանը 4-0 հաշվով ջախջախել է Կոսովոյի «Պրիշտինային»: Հեթ-տրիկ է գրանցել Բուրկինա Ֆասոն ներկայացնող հարձակվող Սիրիլ Բայալան: Սերոբյանը փոխարինման է դուրս եկել երկրորդ խաղակեսի մեկնարկից առաջ: Դիմակայության պատասխան խաղը տեղի կունենա մեկ շաբաթ անց: ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 11-ի 08։00 դրությամբ

10:13 11.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 11-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 11-ի 08։00 դրությամբ կազմել է 17.8°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Թրամփը կարևոր հայտարարություն է անելու Ռուսաստանի վերաբերյալ

10:00 11.07.2025

Թրամփը կարևոր հայտարարություն է անելու Ռուսաստանի վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ի հետ զրույցում հայտարարել է, որ երկուշաբթի օրը կարևոր հայտարարություն կանի Ռուսաստանի վերաբերյալ, սակայն չի բացահայտել դրա բովանդակությունը։ «Ես հիասթափված եմ Ռուսաստանից, բայց կտեսնենք, թե ինչ կլինի հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում։ Կարծում եմ՝ երկուշաբթի օրը Ռուսաստանի վերաբերյալ կարևոր հայտարարություն կանեմ», – ասել է նա՝ հրաժարվելով մանրամասներ հաղորդել։ ...

Հայ բռնցքամարտիկները մեկնարկել են հաղթանակով․ պատանեկան ԵԱ

09:45 11.07.2025

Հայ բռնցքամարտիկները մեկնարկել են հաղթանակով․ պատանեկան ԵԱ

Սերբիայում մեկնարկած բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում առաաջին մրցումային օրը ռինգ են դուրս եկել Հայաստանի երկու ներկայացուցիչներ: Սուրեն Կատվալյանը (60 կգ) հաղթել է մոլդովացի Կատալին Մուստեային, Կամո Վարդանյանը (63 կգ)` հյուսիսմակեդոնացի Ալբերտ Իբրահիմիին: ...

Հարավը հոգնել է Հյուսիսին ենթարկվելուց․ Բրազիլիայի նախագահ

09:31 11.07.2025

Հարավը հոգնել է Հյուսիսին ենթարկվելուց․ Բրազիլիայի նախագահ

Համաշխարհային հարավի երկրները հոգնել են Հյուսիսային տերությունների շահերին ենթարկվելուց և ձգտում են անկախ արտաքին քաղաքականության և արդար տնտեսական կարգի, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան Jornal Nacional- ին տված հարցազրույցում ՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությունը Բրազիլիայի և BRICS ասոցիացիայի հասցեին։ «Մենք հոգնել ենք Հյուսիսին ենթակա լինելուց։ Մենք ուզում ենք անկախություն […] ...

Հացիկ գյուղում այրվել է պահեստավորած անասնակեր

09:15 11.07.2025

Հացիկ գյուղում այրվել է պահեստավորած անասնակեր

Հուլիսի 10-ին, ժամը 17։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Հացիկ գյուղի 15-րդ փողոցում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:31-ին,  մարվել՝ 20:59-ին: Այրվել է մոտ […] ...

BACK_TO_TOP