19:42 05.07.2021
Գյումրիի Սելեկցիոն կայանում Ագրարային համալսարանի անասնաբուծության ամբիոնի հետ համատեղ սկսել են Կովկասյան գորշ ցեղատեսակի խոշոր եղջերավոր կենդանիների բուծման ծրագիր։ Նպատակը ոչնչացման եզրին գտնվող հայրենական ցեղատեսակի պահպանումն է։
Տեղական դիմացկուն կովեր ունենալու նպատակով անասնաբույծները շուրջ 30 տարի զբաղվեցին տեղական ցեղատեսակի տրամախաչման աշխատանքներով, արդյունքում՝ 1960 թվականին պաշտոնապես գրանցվեց Կովկասյան գորշ տեսակը, որը հարմարեցված է տեղի բնակլիմայական պայմաններին, բացի դրանից՝ որոշակի առանձնահատկություններով ևս տարբերվում է։
«Որ նայում ենք մնացած ցեղատեսակներին, նրանց մեջքի գիծն ուղիղ չէ, իսկ Կովկասյան գորշերինը ուղիղ է, դա իրենց առանձնացնող հատկությունն է։ Գլուխները լայն են, վերջույթները կարճ են ու մկանուտ, կրծքագեղձերը զարգացած, դա բնորոշ է կաթնատու ցեղերին»,- ասում է Գյումրիի Սելեկցիոն կայանի անասնաբուծության բաժանմունքի պետ Էլմիրա Գլեչյանը։
Ի տարբերություն ներկրվող ցեղատեսակների, Կովկասյան գորշ տեսակի խոշոր եղջերավորներն ազատ կարողանում են տեղաշարժվել լեռնային ու բարձր լեռնային պայմաններում։
Պահման ու կերային առանձնահատուկ պայմաններ չպահանջվող Կովկասյան գորշ տեսակը, սակայն, գտնվում է անհետացման եզրին։ Հանրապետության ամբողջ տարածքում մաքրացեղ կենդանիներ հիմա չկան։ Ոչնչացման պատճառներից մեկն էլ վերջին 30 տարիներին տոհմային կանոնակարգված տավարաբուծության բացակայությունն է, ինչի պատճառով հայրենական ցեղատեսակը ենթարկվել է ամենատարբեր խաչասերումների։
«Մենք կունենանք մեր տեղի ցեղատեսակը, մենք պիտի չթողնենք՝ այն վերանա։ Այս աշխատանքով ցեղատեսակի վերացմանը և անհետացմանը մենք վերջ ենք դնում։ 7-8 տարիներ հետո մենք կունենանք արդեն մաքրացեղ Կովկասյան գորշ ցեղատեսակի կենդանիներ, և ցեղը կփրկվի ոչնչացումից»,- նշում է Գյումրիի սելեկցիոն կայանի տնօրեն Դավիթ Մարտիրոսյանը։
Մասնագետները շրջում են Հանրապետության տարածաշրջանների գյուղական համայնքներում, հայտնաբերում Կովկասյան գորշի առավել պահպանված տեսակները, դրանք գիտատեխնիկական կայանի անասնաֆերմա բերելով՝ խաչասերում են։ «Մենք առաջնահերթությունը տալիս ենք այն գյուղերին, որոնք հիմնականում քաղաքից հեռու են, և սերմնավորումը տեղի է ունենում բնական ճանապարհով ու տեղի ցուլերով, որոնք էլի գորշի առավել շատ գեն պարունակող առանձնյակներ են»,- նշում է Սելեկցիոն կայանի տնօրենը։
Վերացող հայրենական տավարի տեսակի պահպանման համար Սելեկցիոն կայանը համագործակցության հնարավորություններ է ստեղծում ֆերմերային տնտեսությունների համար՝ տրամադրելով կամ վաճառելով մաքրացեղ ցլիկներ ու երինջներ։ Մինչև 2028 թվականը ծրագրի շրջանակում կբուծվեն 110 գլուխ մաքրացեղ կովեր։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
22:16 06.08.2025
Ի՞նչ սպասել Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպումից. զրույց Արամ Սարգսյանի հետԻնչպես արդեն հայտնի է Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախ առանձին, ապա եռակողմ հանդիպումներ է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Արդյո՞ք սա նշանակում է, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ, ի վերջո, ստորագրվելու է խաղաղության պայմանագիրը: Այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...
22:08 06.08.2025
Ախուրյան համայնքում ընթանում են 10․000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներԱխուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն այսօր հետևել է Ազատան բնակավայրի 10 0000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման, բարեկարգման աշխատանքերին: Այս մասին հայտնել են Ախուրյանի համայնքապետարանից։ Այսուհետև Ախուրյան համայնքի Ազատանը Արևիկին և Այգաբացին միացնող ճանապարհը հարթ ու անցանելի կլինի: Խճավազային խառնուրդը համայնքին է տրամադրում Գյումրի-Արևիկ-Այգաբաց ճանապարհահատվածի հիմնանորոգումն իրականացնող շինարարական կազմակերպությունը, իսկ հարթեցման աշխատանքներն իրականացվում […] ...
21:52 06.08.2025
«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդում է կազմը «Նոայի» դեմ խաղից առաջ«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդել է կազմը Հայաստանի չեմպիոն «Նոայի» դեմ խաղից առաջ։ Ջիբրալթարի չեմպիոնը հայտարարել է հարձակվող Բուբակար Սադիք Դաբոյի տրանսֆերի մասին: Սենեգալցին Պիրինեյան թերակղզի է վերադարձել ազատ գործակալի կարգավիճակում: Նախկինում նա խաղացել է Իսպանիայում: Նրա նախորդ ակումբը ֆարերյան «Ստրեյմուրն» էր: Ֆարերյան կղզիներում մրցաշրջանը սկսվել է գարնանը: Այս ընթացքում 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 17 խաղի, […] ...
21:46 06.08.2025
AP. ԱՄՆ Ջորջիա նահանգի ռազմաբազայում հրաձգություն է տեղի ունեցելԱնհայտ անձը կրակ է բացել Ջորջիա նահանգի Ֆորտ Ստյուարտ ամերիկյան ռազմաբազայում, ռազմական օբյեկտը մասամբ փակ է եղել։ Այս մասին հայտնել է Associated Press-ը։ «Մենք ներկայումս գնահատում ենք իրավիճակը, բայց կարող ենք հաստատել կրակողի հետ միջադեպը», – գործակալությունը մեջբերում է փոխգնդապետ Անգել Թոմկոյի խոսքերը։ Միջադեպի զոհերի և դրա դրդապատճառների մասին տեղեկություններ առայժմ չկան: Գործակալությունը նշում է, […] ...
21:36 06.08.2025
Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվելՕգոստոսի 6-ին, ժամը 20։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։18-ին։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ ...