19:08 07.07.2021
Ջրային ռեսուրսների պետական կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանն այսօր Շիրակի մարզպետարանում հանդիպել է այն համայնքների ղեկավարների հետ, որոնք մեկ ամսից ավելի ոռոգման ջուր չեն ստանում։ Մինչ խորհրդակցությունը, կոմիտեի նախագահը «Շիրակ» ՋՕ ընկերության աշխատակիցների հետ եղել է մարզի ջրամբարներում ու ջրատարներում, տեղում ծանոթացել իրավիճակին։
«Մենք ջուր էն ժամանակ, երբ պահանջարկ է եղել, էդ պահանջարկով Կառնուտի ջրամբար մենք էդ ջուրը տվել ենք, ջրալրումը իրականացվել է ոչ ամբողջությամբ, մենք պարզաբանելու դեռ տեղ ունենք, որովհետև էն քանակությամբ ջուր չի հասել Կառնուտի ջրամբար։ Մեր աշխատակիցները մեզ վստահեցրին, որ էդ ջրաքանակը տվել են ջրօգտագործողին, այսինքն՝ ունեցել են ոռոգման պահանջարկ, դրա համար ջուրը տվել են ջրօգտագործողներին, որը չեն հասցրել Կառնուտի ջրամբար»,- լրագրողների հետ ունեցած զրույցում ասաց Ջրային ռեսուրսների պետական կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը։
Նա նաև նշեց, որ համայնքապետների հետ հանդիպմանը առաջարկվել է այսօր գիշերվանից Շիր ջրանցքից օգտվող մոտ 15 գյուղերին ոռոգման ջուր տալ ժամային գրաֆիկով, ինչը հնարավորություն կտա հավելյալ ջրային ռեսուրսներն ուղղել Կառնուտի ջրամբար։ Այն դիտարկմանը, որ ջուրն իրականում տրամադրվում է մարզում գտնվող հէկերից մեկին, Կարեն Սարգսյանը նշել է, որ այդպիսի խոսակցությունները իրականությանը չեն համապատասխանում։
«Նման բան գոյություն չունի, որ Կառնուտի ջրամբար տեղափոխվող ջրաքանակը տրվել է որևէ մեկին, դա բացառված է։ Ներկայացնեմ, որ էնտեղ ջրի թույլտվության խնդիր կա, հէկն էդ ժամանակ ունի ջրօգտագործման թույլտվություն, մենք էդ ժամանակ հնարավորություն չունենք ստիպելու որևէ մեկին, որպեսզի իր աշխատանքը դադարեցնի։ Համատեղ քննարկման արդյունքում կարողացել ենք պայմանավորվածություն ձեռք բերել հէկի տնօրինության հետ և ջրամատակարարումը դեպի իրենց կողմ դադարեցնել և ջուրը տեղափոխել ջրամբար»,- նշել է Կարեն Սարգսյանը։
Հողօգտագործողների խնդրանքով համայնքների ղեկավարները բարձրացրել են նաև վնասված ցանքատարածքների փոխհատուցման հարցը, որի ուսումնասիրության համար ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով։ Մոտ 3 ժամ տևած քննարկումից հետո համայնքների ղեկավարները մարզպետարանի շենքի դիմաց հավաքված հողօգտագործողներին են ներկայացրել են ձեռք բերված պայմանավորվածությունները։
22:08 06.08.2025
Ախուրյան համայնքում ընթանում են 10․000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներԱխուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն այսօր հետևել է Ազատան բնակավայրի 10 0000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման, բարեկարգման աշխատանքերին: Այս մասին հայտնել են Ախուրյանի համայնքապետարանից։ Այսուհետև Ախուրյան համայնքի Ազատանը Արևիկին և Այգաբացին միացնող ճանապարհը հարթ ու անցանելի կլինի: Խճավազային խառնուրդը համայնքին է տրամադրում Գյումրի-Արևիկ-Այգաբաց ճանապարհահատվածի հիմնանորոգումն իրականացնող շինարարական կազմակերպությունը, իսկ հարթեցման աշխատանքներն իրականացվում […] ...
21:52 06.08.2025
«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդում է կազմը «Նոայի» դեմ խաղից առաջ«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդել է կազմը Հայաստանի չեմպիոն «Նոայի» դեմ խաղից առաջ։ Ջիբրալթարի չեմպիոնը հայտարարել է հարձակվող Բուբակար Սադիք Դաբոյի տրանսֆերի մասին: Սենեգալցին Պիրինեյան թերակղզի է վերադարձել ազատ գործակալի կարգավիճակում: Նախկինում նա խաղացել է Իսպանիայում: Նրա նախորդ ակումբը ֆարերյան «Ստրեյմուրն» էր: Ֆարերյան կղզիներում մրցաշրջանը սկսվել է գարնանը: Այս ընթացքում 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 17 խաղի, […] ...
21:46 06.08.2025
AP. ԱՄՆ Ջորջիա նահանգի ռազմաբազայում հրաձգություն է տեղի ունեցելԱնհայտ անձը կրակ է բացել Ջորջիա նահանգի Ֆորտ Ստյուարտ ամերիկյան ռազմաբազայում, ռազմական օբյեկտը մասամբ փակ է եղել։ Այս մասին հայտնել է Associated Press-ը։ «Մենք ներկայումս գնահատում ենք իրավիճակը, բայց կարող ենք հաստատել կրակողի հետ միջադեպը», – գործակալությունը մեջբերում է փոխգնդապետ Անգել Թոմկոյի խոսքերը։ Միջադեպի զոհերի և դրա դրդապատճառների մասին տեղեկություններ առայժմ չկան: Գործակալությունը նշում է, […] ...
21:36 06.08.2025
Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվելՕգոստոսի 6-ին, ժամը 20։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։18-ին։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ ...
21:25 06.08.2025
Օգոստոսի 1-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Ամիրյան փ. 13/1, 18/3 շենքեր, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 3, 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 4, 6 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Թումանյան փ. 30, 32 […] ...