23:55 07.07.2021
Հանրային լայն հնչեղություն ստացավ տարրական դասարանների ավարտին երեխաների շուրջ 30 տոկոսի՝ պարզ տեքստ կարդալ և հասկանալ չկարողանալու հանգամանքը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍՆ փոխնախարարի պաշտոնակատար Ժաննա Անդրեասյանը:
«Մարդկային կապիտալի ինդեքսում օգտագործված այս ցուցանիշի համար հիմք են ծառայել 2015թ. TIMSS-ի (Trends in International Mathematics Science Study- Մաթեմատիկայի և բնագիտության միջազգային միտումների ուսումնասիրություն) միջազգային ստուգատեսի արդյունքները։
Հայաստանը TIMSS-ին մասնակցել է նաև 2019 թվականին՝ գրանցելով առաջընթաց 2015թ. նկատմամբ։ Մասնավորապես, 400 բալից ցածր հավաքած սովորողների մասնաբաժինը 30 տոկոսից կրճատվել է 20 տոկոսի, ինչը, միևնույն է, մտահոգող ցուցանիշ է։
Այդուհանդերձ, կուզեի ուշադրություն հրավիրել մեկ այլ հանգամանքի վրա, որ ցույց է տալիս, թե ինչքան խնդրահարույց է գործող գնահատման համակարգը։ Նույն ուսումնական տարիներին, երբ միջազգային ստուգատեսը գրանցում էր այս արդյունքները, պաշտոնական վիճակագրությունը բոլորովին այլ արդյունքներ էր գրանցում, այսպես.
2015-2016 ուսումնական տարում 4-րդ դասարանում տարեվերջյան գիտելիքների ստուգման գործընթացին մասնակցել է ընդհանուր թվով 33610 աշակերտ, որոնցից դրական հանձնողները եղել են 33592-ը: Անբավարար գիտելիքներ ցուցաբերել է ընդամենը 18 մասնակից:
2016-2017 ուսումնական տարում 4-րդ դասարանում տարեվերջյան գիտելիքների ստուգման գործընթացին մասնակցել է ընդհանուր թվով 33230 աշակերտ, որոնցից դրական հանձնողները եղել են 33210-ը: Անբավարար գիտելիքներ ցուցաբերել է ընդամենը 20 մասնակից:
Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ հանրակրթության չափորոշչի փոփոխությունը լիովին արդարացված է նաև գնահատման կարգի փոփոխության մասով. չեղարկել անբավարար գնահատականի շեմը, որ չի աշխատում, պատասխանատվություն վերցնել սովորողի հետ աշխատել տարվա ընթացքում, հավելյալ կրթական աջակցություն ցույց տալ, կիրառել գնահատման բազմազան ձևեր, սովորել և սովորեցնել, որ գնահատականը միայն թվանշան չէ, որ հաճախ դառնում է կյանքի հարց սովորողի, բայց ավելի հաճախ՝ ծնողի համար»։
18:51 10.07.2025
Սառնաղբյուրցի երիտասարդը բակում կանեփ էր աճեցրել. նախաձեռնվել է քրեական վարույթՔրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Սառնաղբյուր գյուղի բնակիչ 31-ամյա երիտասարդը տանը պահում և օգտագործում է թմրամիջոց, ինչպես նաև բակում կանեփ է աճեցնում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ սառնաղբյուրցի երիտասարդի տան բակում հայտնաբերվել է կանեփ տեսակի 380 բույս: Կատարվում է նախաքննություն: ...
18:40 10.07.2025
Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու բոլոր խոսույթները կեղծ են. Տարոն ՉախոյանՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը գրել է․ «Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու բոլոր խոսույթները կեղծ են։ Հայաստանի տարածքով անցնող բոլոր ճանապարհները գործելու են ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության ներքո»։ ...
18:33 10.07.2025
Ճապոնիայի աջակցությամբ կթարմացվի Հայաստանի օդի մոնիթորինգի համակարգըՀայաստանը և Ճապոնիան կհամագործակցեն մթնոլորտային օդի որակի վերահսկման համակարգի արդիականացման ուղղությամբ։ ՀՀ կառավարությունը հուլիսի 10-ին հավանություն է տվել դրամաշնորհային համաձայնագրի ստորագրմանը, որը թույլ կտա շարունակել ոլորտի տեխնոլոգիական զարգացումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՇՄՆ-ից։ «Օդի որակի մոնիթորինգը կարևոր գործիք է ինչպես մարդու առողջության պաշտպանության, այնպես էլ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի համար։ Սակայն ներկայումս կիրառվող մեթոդները […] ...
18:25 10.07.2025
Դանակահարություն գազալցակայանում․ Կոտայքի քրեական ոստիկանները մեղադրյալին ձերբակալել ենՀուլիսի 6-ին՝ ժամը 21․43-ին, ոստիկանություն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Արագածոտնի մարզի Ծաղկաշեն գյուղի բնակիչ 28-ամյա երիտասարդ: Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 21.30-ի սահմաններում Պռոշյան գյուղի 5-րդ փողոցում գտնվող գազալցակայանում վիճաբանություն է եղել պռոշյանցի 49-ամյա […] ...
18:17 10.07.2025
86 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է փոխանցվել Վերականգնված միջոցների միասնական հաշվին՝ որպես պետությանը պատճառված վնասի վերականգնումՍյունիքի մարզում, քրեական երեք վարույթների շրջանակում (նախաքննության փուլում), Վերականգնված միջոցների միասնական հաշվին է փոխանցվել 86 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 33 միլիոն դրամ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Քրեական վարույթները վերաբերում են Քաջարան և Կապան համայնքներում գործող երեք ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտելով՝ թանկարժեք մետաղների արդյունահանման աշխատանքներ իրականացնելուն և հարկեր չվճարելուն»,-նշված […] ...
18:08 10.07.2025
Քննարկվել են Հայաստանի և WIPO-ի միջև համագործակցության խորացման ուղիներըՄտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ/WIPO) Գլխավոր համաժողովների 66-րդ նստաշրջանի շրջանակում՝ հուլիսի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Կազմակերպության գլխավոր տնօրեն Դարեն Թանգի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ «Քննարկվել են Հայաստանի և WIPO-ի միջև համագործակցության խորացման ուղիները՝ ընդգծելով հատկապես ստեղծարար արդյունաբերության, մտավոր սեփականության պաշտպանության, նորարարական նախաձեռնությունների խթանման և Հայաստանի ազգային […] ...