Գյումրիի Ասլամազյան քույրերի պատկերասրահի աշխատակիցները անժամկետ գործադուլ են հայտարարել․ պահանջում են չեղյալ համարել տնօրենի ազատման հրամանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+32.09 oC

Գյումրիի Ասլամազյան քույրերի պատկերասրահի աշխատակիցները անժամկետ գործադուլ են հայտարարել․ պահանջում են չեղյալ համարել տնօրենի ազատման հրամանը

19:00 08.07.2021

Ասլամազյան քույրերի պատկերասրահի աշխատակիցներն անժամկետ գործադուլ են  հայտարարել ու զբոսաշրջային  ակտիվ այս  սեզոնին  գրություններով ու կպչուն ժապավեններով փակել  են թանգարանի մուտքը։

Գործադուլի պատճառը  պատկերասրահի էքսկուրսավարներից  մեկի և տնօրենի միջև օրեր առաջ ծագած  անձնական բնույթի կոնֆլիկտի պատճառով հասունացած միջադեպն է, որից հետո շուրջ երկու տարի պատկերասրահի տնօրենի ժամանակավոր պարտականությունները կատարող Միքայել Վարդպարոնյանը  ներկայացրել էր աշխատանքից ազատման դիմում, դա պատճառաբանելով  քաղաքապետարանից իր վրա կիրառվող ճնշումներով ու աշխատանքի հետ անհամատեղելի պահանջներով։

«Իրավիճակը ստեղծվել է կառույցների՝ Ասլամազյան քույրերի պատկերասրահի և Գյումրիի համայնքապետարանի, մասնավորապես, անձնական ամբիցիաների հետևանքով, որովհետև մեկ անձի շուրջ ծավալել  այս խայտառակ ու երկար պատմությունը անթույլատրելի պետք է լիներ բոլոր կողմերի համար, սակայն  ունենք էն, ինչ ունենք, և այս ծանր  իրադրությունը  արդեն որերորդ օրն է՝ շարունակվում է։ Իսկ այսօր արդեն առավոտյան ժամը 10-ին – 11-ին աշխատակազմը հայտարարել է գործադուլ, գործադուլի դրդապատճառը 2021 թվականի հուլիսի 6-ի որոշումն է, ըստ որի՝ ես ազատվել եմ աշխատանքից։ Բայց նշեմ, որ 3 աշխատանքային օր կա դիմումը  հետ վերցնելու համար, ու ես երրորդ աշխատանքային օրվա ընթացքում պահանջել եմ դիմումի տեսքով, որպեսզի իմ կողմից ներկայացված ազատման դիմումին ընթացք չտան»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է Ասլամազյան քույրերի պատկերասրահի  տնօրենի նախկին պաշտոնակատար Միքայել Վարդպարոնյանը։

Գործադուլավոր  աշխատակիցները  համարում են, որ  տնօրենի պաշտոնակատարի աշխատանքից  ազատման հիմքեր չկան, քանի որ սահմանված ժամկետներում Միքայել Վարդպարոնյանը գործատուից պահանջել է իր ներկայացրած ազատման դիմումին ընթացք չտալ։

Սակայն այսօր առավոտյան փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանն աշխատակիցներին պատկերասրահի բակում ներկայացրել է նորանշանակ  տնօրենին, իսկ աշխատակիցները հայտարարել են, որ նորանշանակ տնօրենի հետ աշխատել չեն պատրաստվում, քանի որ նրա նշանակման ընթացքում իրենց կարծիքը հաշվի չի առնվել։

։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ախուրյան համայնքում ընթանում են 10․000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներ

22:08 06.08.2025

Ախուրյան համայնքում ընթանում են 10․000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներ

Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն այսօր հետևել է Ազատան բնակավայրի 10 0000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման, բարեկարգման աշխատանքերին: Այս մասին հայտնել են Ախուրյանի համայնքապետարանից։ Այսուհետև Ախուրյան համայնքի Ազատանը Արևիկին և Այգաբացին միացնող ճանապարհը հարթ ու անցանելի կլինի: Խճավազային խառնուրդը համայնքին է տրամադրում Գյումրի-Արևիկ-Այգաբաց ճանապարհահատվածի հիմնանորոգումն իրականացնող շինարարական կազմակերպությունը, իսկ հարթեցման աշխատանքներն իրականացվում […] ...

SHANTNEWS

22:00 06.08.2025

SHANTNEWS

«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդում է կազմը «Նոայի» դեմ խաղից առաջ

21:52 06.08.2025

«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդում է կազմը «Նոայի» դեմ խաղից առաջ

«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդել է կազմը Հայաստանի չեմպիոն «Նոայի» դեմ խաղից առաջ։ Ջիբրալթարի չեմպիոնը հայտարարել է հարձակվող Բուբակար Սադիք Դաբոյի տրանսֆերի մասին: Սենեգալցին Պիրինեյան թերակղզի է վերադարձել ազատ գործակալի կարգավիճակում: Նախկինում նա խաղացել է Իսպանիայում: Նրա նախորդ ակումբը ֆարերյան «Ստրեյմուրն» էր: Ֆարերյան կղզիներում մրցաշրջանը սկսվել է գարնանը: Այս ընթացքում 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 17 խաղի, […] ...

AP. ԱՄՆ Ջորջիա նահանգի ռազմաբազայում հրաձգություն է տեղի ունեցել

21:46 06.08.2025

AP. ԱՄՆ Ջորջիա նահանգի ռազմաբազայում հրաձգություն է տեղի ունեցել

Անհայտ անձը կրակ է բացել Ջորջիա նահանգի Ֆորտ Ստյուարտ ամերիկյան ռազմաբազայում, ռազմական օբյեկտը մասամբ փակ է եղել։ Այս մասին հայտնել է Associated Press-ը։ «Մենք ներկայումս գնահատում ենք իրավիճակը, բայց կարող ենք հաստատել կրակողի հետ միջադեպը», – գործակալությունը մեջբերում է փոխգնդապետ Անգել Թոմկոյի խոսքերը։ Միջադեպի զոհերի և դրա դրդապատճառների մասին տեղեկություններ առայժմ չկան: Գործակալությունը նշում է, […] ...

Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել

21:36 06.08.2025

Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 6-ին, ժամը 20։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։18-ին։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ ...

Օգոստոսի 1-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

21:25 06.08.2025

Օգոստոսի 1-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Ամիրյան փ. 13/1, 18/3 շենքեր, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 3, 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 4, 6 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Թումանյան փ. 30, 32 […] ...

BACK_TO_TOP