22:50 11.07.2021
Նախագահ Ժովենել Մոիզին խոշտանգել են սպանությունից առաջ։ Այս մասին հայտնել է Հայիթիի ժամանակավոր վարչապետ Կլոդ Ժոզեֆը, փոխանցում է ABC News-ը։
«Նախագահի տուն վարձկաններ էին եկել, խոշտանգել են նրան և սպանել»,- հայտարարել է Կլոդ Ժոզեֆը։
Ընդ որում, նա ընդգծել է, որ ցնցված է եղել, թե ինչպես է սպանվել Մոիզը։
Վարչապետի խոսքով ՝ ոստիկանությունը ձերբակալել է գրեթե 20 մարդու, որոնք ներգրավված են Հայիթիի նախագահի սպանությանը։
«Նրանցից 20-ը ներկայումս գտնվում են կալանքի տակ։ Մենք հավատում ենք, որ արդարադատությունը կվերականգնվի նախագահ Ժովենել Մոիզի նկատմամբ»,- հավելել է Ժոզեֆը:
Հայիթիի վարչապետը նաև հայտարարել է, որ իր գլխավոր խնդիրը Մոիզի ընտանիքի նկատմամբ արդարության վերականգնումն է։
Ավելի վաղ Հայիթիի իշխանությունները խնդրել էին ԱՄՆ-ին զորքեր մտցնել նախագահի սպանությունից հետո առանցքային ենթակառուցվածքների պաշտպանության համար, սակայն ԱՄՆ-ը մերժել է։
Հիշեցնենք, որ Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզը մահացու հրազենային վնասվածքներ է ստացել հուլիսի 7-ի գիշերը նրա նստավայրի վրա հարձակման հետևանքով: Նրա կինը ՝ Մարտին Մոիզը, ծանր վիճակում՝ որովայնի և ձեռքերի վնասվածքներով տեղափոխվել է Մայամիում բուժման։
Հայիթիի իշխանությունները հայտնել են նախագահի սպանությանը մասնակցության մեջ կասկածվողների ձերբակալության մասին։ Հայիթիի քվեարկության և միջկուսակցական հարաբերությունների հարցերով նախարարը հայտնել է, որ Մոիզին սպանած վարձկանների ջոկատը բաղկացած է եղել 26 հոգուց:
Հայիթիի սենատը Ժոզեֆ Լամբերին ընտրել է երկրի ժամանակավոր նախագահ։
12:35 10.07.2025
Արդարադատության նախարարի տեղակալը Բրյուսելում մասնակցել է ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի վեցերորդ նիստինԱրդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը Բրյուսելում մասնակցել է ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի վեցերորդ նիստին: Նիստի ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ առաջնահերթություն համարվող ոլորտներում վերջին տարվա առաջընթացը, առկա հիմնախնդիրները, ինչպես նաև համագործակցության խորացմանն ուղղված նոր նախաձեռնությունները: Անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացմանը և այդ նպատակով նոր ճանապարհային քարտեզի մշակմանը, դատաիրավական բարեփոխումների, կոռուպցիայի […] ...
12:27 10.07.2025
«Սևան» ազգային պարկի նախկին տնօրենն ամբողջությամբ վերականգնել է հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը««Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնը զբաղեցրած մեղադրյալ Վահե Գուլանյանը, Հակակոռուպցիոն դատարանում քննվող քրեական գործի շրջանակում, ամբողջությամբ վերականգնել է հանցագործությամբ պետությանը պատճառված 27 միլիոն դրամի վնասը: Հիշեցնենք, որ Վահե Գուլանյանը մեղադրվում է այն բանի համար, որ հանդիսանալով պաշտոնատար անձ. կազմել է պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող՝ կեղծ հանձնման-ընդունման արձանագրություն, պայմանագրի արդյունքը պատվիրատուին հանձնելու վերաբերյալ […] ...
12:18 10.07.2025
Գեղամ Մանուկյանի բնակարանում խուզարկության վերաբերյալ ՄԻՊ հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրությունԱզգային ժողովի պատգամավոր Գեղամ Մանուկյանի բնակարանում խուզարկության և նրա բջջային հեռախոսի առգրավման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ներկայացված տեղեկատվության հիման վրա Պաշտպանի հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրություն: Ավելի ուշ փաստաբանների կողմից ՄԻՊ թեժ գծին տեղեկատվություն է ստացվել առ այն, որ ձերբակալվել և Երևան քաղաքի քննչական վարչություն են տեղափոխվել մի խումբ անձինք, այդ թվում՝ պատգամավորի որդին՝ Տարոն […] ...
12:15 10.07.2025
«Լիոնը» չի հեռացվի Լիգա 1-ից«Լիոնը» 2024/25 մրցաշրջանում կխաղա Լիգա 1-ում։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ֆրանսիական ֆուտբոլային ակումբների վերահսկողության ու կառավարման կոմիտեն բավարարել է «Լիոնի» բողոքարկումը։ «Այս որոշումը «Լիոնի» հանդեպ վստահության վերականգնման առաջին քայլն է։ Այժմ մենք կարող ենք կենտրոնանալ մարզական նպատակների ուղղությամբ», – գրված է Ֆրանսիայի 7-ակիի չեմպիոնի հայտարարությունում։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգան, պայմանավորված […] ...
12:07 10.07.2025
Իջևան համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման մեջՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննության ընթացքում պարզվել է, որ 1999-2011 թվականներն ընկած ժամանակահատվածում Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, Իջևան քաղաքի կենտրոնական հատվածում` Անկախության 13/41 հասցեում գտնվող հողամասն իրենը դարձնելու շահադիտական դրդումներից ելնելով, կազմակերպել է ձևական աճուրդ, որի հիման վրա հիշյալ հողամասը 2006 թվականի փետրվարի 24-ին 1.991.800 ՀՀ դրամով վաճառվել է իր […] ...