Նիդեռլանդների ԱԳ նախարարը խորհրդարանին մանրամասներ է ներկայացրել հայ գերիների հայրենադարձմանն ուղղված աշխատանքների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+29.09 oC

Նիդեռլանդների ԱԳ նախարարը խորհրդարանին մանրամասներ է ներկայացրել հայ գերիների հայրենադարձմանն ուղղված աշխատանքների մասին

19:06 19.07.2021

Նիդեռլանդների ԱԳ նախարարի պաշտոնակատար Սիխրիդ Կաախը հուլիսի 16-ին հերթական նամակն է հասցեագրել խորհրդարանին, որտեղ տեղեկացրել է հայ գերիների հայրենադարձման ուղղությամբ ձեռնարկվող աշխատանքների մասին։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարը մասնավորապես նշել է, որ կառավարությունը տարբեր ձևաչափերով հանդիպումների ժամանակ և՛ երկկողմ, և՛ բազմակողմ մակարդակներում շարունակում է Ադրբեջանին կոչ անել կատարել միջազգային համաձայնագրերով և եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունները և վստահեցրել, որ Նիդեռլանդները հետևողական են լինելու այս հարցում՝ բոլոր հայ գերիների շուտափույթ վերադարձին նպաստելու համար։

Գրավոր նամակից բացի՝ Նիդեռլանդների այդ հանձնառության մասին Ս․ Կաախը խոսել է նաև նույն օրը խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կազմակերպված Հայաստան-Ադրբեջան թեմայով բանավեճի ընթացքում։

Նախարարի պաշտոնակատարը խորհրդարանին տեղեկացրել է նաև վերջերս տարածաշրջանային այցով Բաքում գտնվող Ավստրիայի, Լիտվայի և Ռումինիայի ԱԳ նախարարների կողմից ԵՄ անունից գերիների հարցը բարձրացնելու մասին։ Ս․ Կաախը վստահեցրել է, որ այդ, ինչպես նաև Արցախում հումանիտար աջակցության ծավալների ավելացման հարցերով անդամ երկրների հետ անցկացված քննարկումների ընթացքում Նիդեռլանդները մշտապես հանդես է եկել ԵՄ դերակատարության մեծացման օգտին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին

13:55 26.06.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին

Հանրապետությունում հունիսի 26-ի և 27-ի ցերեկն ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը սպասվում է նորմայից բարձր։ Հորդորում ենք 11:00-17:00 խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։ Երևանում հունիսի 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-ին ուշ երեկոյան, 29-30-ին, հուլիսի 1-ին գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 17-20մ/վ։ […] ...

36-ամյա տղամարդը հետախուզվում էր գողության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք

13:38 26.06.2025

36-ամյա տղամարդը հետախուզվում էր գողության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք

Հունիսի 24-ին Նոյեմբերյանի քննչական բաժնից Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել այլ քրեական վարույթի շրջանակում ձերբակալված 36-ամյա տղամարդը, որը 2024 թվականի նոյեմբերի 19-ից Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկացվել է նախաձեռնողին: ...

Հայ պատգամավորները Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ են ունեցել

13:30 26.06.2025

Հայ պատգամավորները Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ են ունեցել

Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ Արուսյակ Ջուլհակյանը, Մարիա Կարապետյանը եւ Գեղամ Նազարյանը մի շարք հանդիպումներ են ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում: Պատվիրակությունը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Քերոլ Միլլերին, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամ Քիմ Յանգին, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ […] ...

Պորտուգալացի մասնագետները «Ալ Նասրը» գլխավորելու հիմնական թեկնածուներն են

13:23 26.06.2025

Պորտուգալացի մասնագետները «Ալ Նասրը» գլխավորելու հիմնական թեկնածուներն են

Պորտուգալացի հանրահայտ մասնագետներ Ժորժե Ժեզուշն ու Սերժիու Կոնսեյսաուն կարող են գլխավորել Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրը»։ Այս մասին հայտնում է A Bola-ն: Ժեզուշը Պրո Լիգայում աշխատելու փորձ ունի: Ժամանակին նա մարզել է «Ալ Հիլալը»: Ավելի վաղ «Ալ Նասրը» հայտարարել էր գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիին հեռացնելու մասին: Իտալացին 2024 թվականի աշնանն էր գլխավորել «Ալ Նասրը», որի հետ […] ...

Ոստիկանություն զանգած քաղաքացին Նոր Խարբերդ գյուղի մատուռի մոտ զենք-զինամթերք էր թողել

13:16 26.06.2025

Ոստիկանություն զանգած քաղաքացին Նոր Խարբերդ գյուղի մատուռի մոտ զենք-զինամթերք էր թողել

ՆԳՆ ոստիկանության ծառայողների` ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ բացատրական աշխատանքները շարունակում են դրական արդյունք տալ: Հերթական դեպքն արձանագրվել է հունիսի 24-ին՝ Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում: Անհայտ քաղաքացին հայտնել էր, որ Նոր Խարբերդ գյուղի մատուռի մոտ զենք-զինամթերք է թողել։ Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգ, հրացան, 5,45 տրամաչափի 18 փամփուշտով լիցքավորված […] ...

Կոմիտասի պողոտայում կանխվել է հրդեհի տարածումը դեպի տանիք և հարակից բնակարաններ

13:07 26.06.2025

Կոմիտասի պողոտայում կանխվել է հրդեհի տարածումը դեպի տանիք և հարակից բնակարաններ

Հունիսի 26-ին, ժամը 10:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի չորրորդ հարկում կրակ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Պարզվել […] ...

BACK_TO_TOP