18:42 21.07.2021
Շիրակի մարզի Կամո գյուղում նոր եկեղեցի է կառուցվում: Այն ներառված է Մայր Աթոռի ընթացիկ տարվա եկեղեցաշինական ծրագրում: Միանավ, բազիլիկ եկեղեցու շինարարությունն իրականացվում է ամերիկացի բարերար ամուսինների նվիրատվությամբ։
1772 թվականին հիմնադրված գյուղը նախկինում ունեցել է այլ անուն, շիրակցիները մինչ հիմա հին անունով գիտեն գյուղը՝ Հաջի Նազար: Արևմտյան Հայաստանի Մուշ գավառից գաղթած հայերն առաջինը, որ կառուցել են տեղանքում՝ եկեղեցին է եղել։ Գյուղի բարձրադիր հատվածում 1878 թվականին կառուցում են Սուրբ Աստվածածին եկեղեցին: Հիմա այդ տարածքում միայն առանձնատներ են, եկեղեցու հետքեր չկան, անգամ գյուղի տարեցներն իրենց նախնիների կառուցած եկեղեցին չեն տեսել:
«1937 թվին կոմունիստները քանդեցին եկեղեցին, բերեցին տեղը պահեստ սարքեցին, հետո պահեստը դարձավ դպրոց։ Մեր հին եկեղեցին կոչվել է Տիրամայր եկեղեցի, ներկայումս էլ էդ թաղամասը, որտեղ որ եղել է հին եկեղեցին, կոչվում է Տիրամու մայլա։ Հիմա ոչ մի բան չի պահպանվել եկեղեցուց, նույնիսկ մի քարի կտոր էլ չի պահպանվել»,- SHANTNEWS-ին պատմել է Կամոյի վարչական ղեկավար Ռոբերտ Ղազարյանը։
Գյուղացիները նաև պատմում են` եկեղեցու պատերի տաշած մեծ քարերով հետագայում տների հիմքեր են կառուցել։ Պատարագներ ու այլ ծիսական միջոցառումներ գյուղում չեն անում մինչև հիմա։ Կամոյից ամենամոտ ճանապարհը հարևան գյուղերի սրբատեղիներն ու եկեղեցիներն են։ Տասնամյակներ անց գյուղի կենտրոնում նոր եկեղեցի է կառուցվում: Երկու ամսում եկեղեցի կառուցող վարպետները պատերի, մկրտության համար նախատեսված սենյակի ու չորս սյուների շինարարությունն են ավարտել։ Միանավ, բազիլիկ եկեղեցին ունի 9 մ լայնություն և 15 մ երկարություն:
Այժմ շինարարները սուրբ խորանն են կառուցում: Մոտ 6 մետր բարձրության խորշաձև հատվածը կառուցելու համար հավաքել են փայտե կունստրուկցիաներով հենակներ, ապա բետոնե շաղախի ու ամրանային ցանցերի միջոցով ստացել են կիսաշրջանակի տեսք ունեցող կենտրոնական մասն ու լուսամուտները։
«Եկեղեցին մնացած շինություններից տարբերվում է իր ճարտարապետական ձևով, լուսամուտները եռանկյունաձև են, նեղից լայնանում են, նախատեսված են լույսն ընկնելու համար։ Աշխատում ենք մանրուքների վրա, որ եկեղեցին ամուր ու գեղեցիկ կառուցենք»,- ասում է աշխղեկ Նվեր Պողոսյանը։
Նույն շինարարները Հանրապետության տարբեր բնակավայրերում են եկեղեցիներ կառուցել։ Եկեղեցաշեն վարպետների համար ամենաբարդն ու դժվարինը կիսավեր ու քանդված եկեղեցիների վերականգնումն է, հայ հին ճարտարապետների ու վարպետների թողած ձեռագիրը աղավաղել չի կարելի։
Կամո գյուղի նախկին՝ 1800-ականներին կառուցած եկեղեցուց, եթե մասունքներ պահպանված լինեին, շինարարները անպայման կօգտագործեին նորի կառուցման մեջ։ Նոր եկեղեցին արտաքինից կերեսապատվի մարզի հանքերից բերված քարերով։ Այն ամբողջական պատրաստ կլինի հաջորդ տարի։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
22:01 25.06.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտքՀունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...
21:53 25.06.2025
Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը ՏոպուրիայինUFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...
21:48 25.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...
21:46 25.06.2025
ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներՀունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...
21:37 25.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...