11:28 12.07.2018
Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանն Ավագանու հուլիսի 12-ի արտահերթ նիստի ժամանակ հանդես եկավ ելույթով, որում անդրադարձավ քաղաքային իշխանությունների գործունեությանը: Նա նշեց՝ ժամանակին անընդհատ բարձրաձայնվող գարշահոտի մեղավորը, պարզվեց, միրգ-բանջարեղենը չեն, այլ քաղաքային իշխանության անգործությունը:
«Քաղաքային բյուջեից 16 մլն դոլար է դուրս գրվել, սակայն քաղաքը մինչ օրս կորած է աղբի ու կոյուղաջրերի մեջ, շուրջ 3,5 մլն դոլար դուրս է գրվել քաղաքի կանաչապատման համար, սակայն իրականում այսօր կատարվում է ծառերի սպանդ: Տրանսպորտի հիմնահարցի լուծման համար արդեն ծախսել է շուրջ 1 մլն դոլար՝ տալով այն խորհրդատվական կազմակերպությանը, մարդ կա՞ այսօր, ով կարող է գոհ լինել քաղաքային տրանսպորտի աշխատանքից»,- ասաց նա:
Խաչատրյանի գնահատմամբ՝ Երևան քաղաքը քանդել են նաև քաղաքացիների անտարբերության ու թողտվության պատճառով, քաղաքը վերածվել է մոխրագույն քարակույտի: Ավագանու անդամի խոսքով՝ մի երկրում, որտեղ, ըստ պաշտոնական տվյալների, այսօր ապրում է 1 մլն աղքատ քաղաքացի, ում հրապարակայնորեն առաջարկում են ուտել կարտոֆիլ, ոչ ոք իրավունք չունի հանրային միջոցները թալանելու:
«Եթե այսօր մեր 18 տարեկան երեխաները պարզ ճակատով և անվախ սրտով կանգնում են թշնամու առաջ և պաշտպանում են մեր հայրենիքը, ապա ի՞նչ է եղել մեզ, որ չկանգնենք ու չվերացնենք մեր քաղաքը քանդող հանցագործ բանդան: Տարոն Մարգարյանի հրաժարականով հարցը վերջնական լուծում չի ստանում, նա հանցագործ համակարգի կողմից գնված գործիք էր՝ հասարակ մի գող. հին ժամանակներում այդպիսի գողերի ձեռքերն էին կտրում, բայց մենք դեմ ենք, մերժում ենք ցանկացած կտտանք, պահանջում ենք, որ նրա գործողությունները ստանան քրեաիրավական գնահատական»,- ասաց նա:
Խաչատրյանն ընդգծեց՝ պետք է թույլ չտալ, որ մեկ գործիքը փոխարինվի մեկ այլ գործիքով:
12:35 10.06.2025
Թրամփը հայտարարել է, որ Իրանը մասնակցում է Գազայի կարգավորման բանակցություններինԻրանը մասնակցում է Գազայի հատվածում հրադադարի և Իսրայելի ու պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի շարժման միջև պատանդների փոխանակման վերաբերյալ բանակցություններին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայացած կլոր սեղանի ժամանակ։ «Ներկայումս Գազայի հատվածի վերաբերյալ լայնածավալ բանակցություններ են ընթանում Միացյալ Նահանգների, ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև։ Իրանը նույնպես ներգրավված է այդ բանակցություններում։ Տեսնենք, թե ինչ կլինի Գազայի հետ»,-ասել […] ...
12:23 10.06.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Իրաքի նախագահ Աբդ ալ Լատիֆ Ջամալ ՌաշիդինՖրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իրաք երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող մի շարք հարցեր։ Երկուստեք ընդգծվել է հայ-իրաքյան հարաբերությունների դինամիկ զարգացման և փոխադարձ շահագրգռվածության հիման վրա կառուցվող քաղաքական երկխոսության ու գործնական համագործակցության խորացման անհրաժեշտությունը։ Զրուցակիցներն […] ...
12:20 10.06.2025
Al Jazeera․ Գազայում սպանված լրագրողների թիվը հասել է 227-ի2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի կողմից Գազայի հատվածում սպանված լրագրողների թիվը հասել է 227-ի, հայտնում է կատարական Al Jazeera հեռուստաալիքը։ Ֆոտոլրագրող Մոհամմեդ Աբու Ալ-Աուֆը զոհվել է Գազա քաղաքի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածի արդյունքում, որի հետևանքով զոհվել են նաև երեք շտապօգնության աշխատակիցներ։ Մահացած ֆոտոլրագրողն աշխատել է պաղեստինյան անկլավի մի քանի լրատվամիջոցներում։ Al Jazeera-ն […] ...
12:09 10.06.2025
2025 թվականի հինգ ամիսների ընթացքում վերականգնված գումարի չափը 3.8 անգամ գերազանցում է նախորդ տարվա արդյունքինՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթների շրջանակներում 2025 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում վերականգնվել է պատճառված վնասից 3 մլրդ 39 մլն 968 հզր 646 ՀՀ դրամ գումար, որից պետությանը պատճառված վնասի վերականգնումը կազմել է 2 մլրդ 934 մլն 94 հզր 642 ՀՀ դրամ, համայնքներինը՝ 4 մլն 500 […] ...
11:55 10.06.2025
Նոյեմբերյան համայնքի Ջուջևան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՀունիսի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ջուջևան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ, հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ ...