ֆրանսիացի ներդրողների շրջանում հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ աճել է. ՀՀ-ում Ֆրանիսայի դեսպան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+25.09 oC

ֆրանսիացի ներդրողների շրջանում հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ աճել է. ՀՀ-ում Ֆրանիսայի դեսպան

12:13 12.07.2018

ՀՀ-ում Ֆրանիսայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի կարծիքով երեկ Բրյուսելում մթնոլորտը շատ ջերմ էր, այս մասին նա ասաց այսօր լրագրողների հետ զրույցում ՝անդրադառնալով երեկ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ՀՀ վարչապետՆիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպմանը:

«Էմանուել Մակրոնի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ջերմ մթնոլորտում տեղի ուենցավ նախ որովհետև երկու երկրների ղեկավարներն առաջին անգամ էին հանդիպում, մանավանդ, որ դա տեղի ունեցավ երկու շատ կարևոր իրադարձությունների նախաշեմին՝ աշնանը Հայաստանում ակնկալվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի և դրա շրջանակներում Ֆրանսիայի Հանրապետության նախագահի պետական այցի դեպի Հայաստան»,- ասաց դեսպանը:

Ժոնաթան Լաքոտն ընդգծեց, որ իրենք անհամբեր սպասում են հոկտեմբերին Ֆրանսիայի նախագահի պետական այցին Հայաստան:

«Սա կարելի է որակել որպես Ֆրանսիայի հանրապետության ղեկավարի այց նորագույն Հայաստան և հանդիպում ՀՀ նոր իշխանությունների հետ: Ծրագիրը դեռևս վերջնական մշակված չէ, բայց մեր պատկերացմամբ սա կլինի այնպիսի ծրագիր, որի ծանրակշիռ մասը նվիրված կլինի մշակույթին, երիտասարդությանն ու կրթությանը»,- նշել է նա:

Նա նաև անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը և ասել, որ դա նոր դինամիկա է հաղորդում երկու երկրների երկկողմ հարաբերություններին:

«Ֆրանսիայում բոլորը հետևում են բարեփոխումների այն գործընթացին, որը իրականացվում է Հայաստանում, որովհետև բոլորին ևս մեկ անգամ պարզ դարձավ, որ ՀՀ նոր իշխանությունը հստակ հանձնառություն է ստանձնել կոռուպցիայի, օլիգարխիկ կառույցների և մենաշնորհային կառույցների դեմ պայքարելու: Սա շատ կարևոր ուղերձ է Հայաստանի բոլոր գործընկերների համար, մանավանդ տնտեսվարող ոլորտի դերակատարների համար»,- ընդգծեց Լաքոտը:

Դեսպանը խոսեց նաև այն մասին, որ ֆրանսահայ, ինչպես նաև ֆրանսիացի ներդրողների շրջանում հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ աճել է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը հայտարարել է, որ Իրանը մասնակցում է Գազայի կարգավորման բանակցություններին

12:35 10.06.2025

Թրամփը հայտարարել է, որ Իրանը մասնակցում է Գազայի կարգավորման բանակցություններին

Իրանը մասնակցում է Գազայի հատվածում հրադադարի և Իսրայելի ու պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի շարժման միջև պատանդների փոխանակման վերաբերյալ բանակցություններին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայացած կլոր սեղանի ժամանակ։ «Ներկայումս Գազայի հատվածի վերաբերյալ լայնածավալ բանակցություններ են ընթանում Միացյալ Նահանգների, ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև։ Իրանը նույնպես ներգրավված է այդ բանակցություններում։ Տեսնենք, թե ինչ կլինի Գազայի հետ»,-ասել […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Իրաքի նախագահ Աբդ ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդին

12:23 10.06.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Իրաքի նախագահ Աբդ ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդին

Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իրաք երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող մի շարք հարցեր։ Երկուստեք ընդգծվել է հայ-իրաքյան հարաբերությունների դինամիկ զարգացման և փոխադարձ շահագրգռվածության հիման վրա կառուցվող քաղաքական երկխոսության ու գործնական համագործակցության խորացման անհրաժեշտությունը։ Զրուցակիցներն […] ...

Al Jazeera․ Գազայում սպանված լրագրողների թիվը հասել է 227-ի

12:20 10.06.2025

Al Jazeera․ Գազայում սպանված լրագրողների թիվը հասել է 227-ի

2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի կողմից Գազայի հատվածում սպանված լրագրողների թիվը հասել է 227-ի, հայտնում է կատարական Al Jazeera հեռուստաալիքը։ Ֆոտոլրագրող Մոհամմեդ Աբու Ալ-Աուֆը զոհվել է Գազա քաղաքի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածի արդյունքում, որի հետևանքով զոհվել են նաև երեք շտապօգնության աշխատակիցներ։ Մահացած ֆոտոլրագրողն աշխատել է պաղեստինյան անկլավի մի քանի լրատվամիջոցներում։ Al Jazeera-ն […] ...

2025 թվականի հինգ ամիսների ընթացքում վերականգնված գումարի չափը 3.8 անգամ գերազանցում է նախորդ տարվա արդյունքին

12:09 10.06.2025

2025 թվականի հինգ ամիսների ընթացքում վերականգնված գումարի չափը 3.8 անգամ գերազանցում է նախորդ տարվա արդյունքին

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթների շրջանակներում 2025 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում վերականգնվել է պատճառված վնասից 3 մլրդ 39 մլն 968 հզր 646 ՀՀ դրամ գումար, որից պետությանը պատճառված վնասի վերականգնումը կազմել է 2 մլրդ 934 մլն 94 հզր 642 ՀՀ դրամ, համայնքներինը՝ 4 մլն 500 […] ...

SHANTNEWS

12:00 10.06.2025

SHANTNEWS

Նոյեմբերյան համայնքի Ջուջևան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:55 10.06.2025

Նոյեմբերյան համայնքի Ջուջևան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հունիսի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ջուջևան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ, հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ ...

BACK_TO_TOP