Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 7 տոկոս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+30.09 oC

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 7 տոկոս

15:35 03.08.2021

2021թ. օգոստոսի 3-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%:
2021թ. հունիսին արձանագրվել է 0.8% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.4% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ավելացել է և կազմել 6.5%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս շարունակել է արագանալ՝ հունիսի վերջին կազմելով 7.8%, տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։
2021թ. երրորդ եռամսյակում ՀՀ հիմնական գործընկեր երկրներում, ԿԲ կանխատեսումներին համահունչ, շարունակվում է տնտեսական ակտիվության ու համախառն պահանջարկի արագ տեմպերով աճը: Աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի լայնամասշտաբ կիրառման պայմաններում համաշխարհային պահանջարկի վերականգնման դրական սպասումներով պայմանավորված՝ հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում պահպանվում է բարձր գնաճային միջավայր: Նշված զարգացումների, ինչպես նաև մի շարք ժամանակավոր գործոնների պայմաններում գործընկեր երկրներում դիտարկվում են սպասվածի համեմատ գնաճի ավելի բարձր մակարդակներ։ Այս իրավիճակում ԿԲ Խորհուրդը արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա շարունակում է ակնկալել հիմնականում գնաճային ազդեցություն:
2021թ-ի ընթացիկ զարգացումների համաձայն ՀՀ տնտեսական ակտիվության տեմպերը որոշակիորեն գերազանցում են սպասումները՝ հիմնականում պայմանավորված գյուղատնտեսության և ծառայությունների ճյուղերի ավելի դրական զարգացումներով։ Համախառն պահանջարկը ևս վերականգնվում է արագ տեմպերով, որին շարունակում են մեծ նպաստում ունենալ մասնավոր սպառման աճի պահպանվող բարձր տեմպը, արտերկրից դրամական փոխանցումների սպասվածից մեծ ծավալները, ինչպես նաև արտաքին պահանջարկի արագ աճը։ Վերջինս արտահայտվում է նաև ՀՀ արտաքին հաշվեկշռի շարունակական բարելավմամբ։ Պահանջարկի նշված գործոնների զարգացումները հիմնականում նախանշում են գնաճային ազդեցությունների պահպանման մասին:
Հաշվի առնելով արտաքին հատվածում և ՀՀ տնտեսությունում սպասվող մակրոտնտեսական զարգացումներն ու դրանցից ածանցվող գնաճային ազդեցությունները՝ ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է համարում շարունակել քաղաքականության տոկոսադրույքի բարձրացումը։ Միևնույն ժամանակ, Խորհուրդը, հետևողական լինելով ներքին պահանջարկի ավելացմանը զուգահեռ գնաճային սպասումների արագացման ռիսկերի չեզոքացմանը, դիտարկում է առաջիկայում դրամավարկային պայմանների հնարավոր խստացման անհրաժեշտությունը։ Նման պայմաններում կանխատեսվում է, որ մինչև տարեվերջ 12-ամսյա գնաճը կպահպանվի բարձր մակարդակում, այնուհետև աստիճանաբար կնվազի և կանխատեսվող հորիզոնում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:
ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ տնտեսական հեռանկարների մասով դեռևս պահպանվող անորոշությունների ներքո կանխատեսված միջնաժամկետ ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հավասարակշռված են և դրանց դրսևորման պարագայում պատրաստ է համարժեքորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունության նպատակի իրագործումը:
Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մինչև 2021թ. օգոստոսի 17-ին հրապարակվելիք Մամուլի հաղորդագրությունում (Տոկոսադրույքի արձանագրություն):

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կասեցվել է «Հին Ապարան» ընկերության կաթնամթերքի արտադրամասի գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄ

11:42 14.07.2025

Կասեցվել է «Հին Ապարան» ընկերության կաթնամթերքի արտադրամասի գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները ստուգում են իրականացրել «Հին Ապարան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, Նաիրի համայնք), որի ընթացքում կատարել են ապրանքատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Թթվասեր 20%», «Կաթնաշոռ 18%» արտադրատեսակների նմուշները ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ և «Կաթնային յուղի ճարպաթթուների մեթիլ եթերների հարաբերակցությունը՝ պալմիտինաթթու […] ...

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել

11:36 14.07.2025

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել: Տեղի կունենա եռակողմ հանդիպում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ: Նիկոլ Փաշինյանը կհանդիպի նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսի և Բելգիայի վարչապետ Բարտ Դը Վեվերի հետ։ ...

Սպասարկելով քաղաքացու զանգը՝ դուք եք զգում համակարգի զարկերակը․ ամփոփվել է Ոստիկանության ՕԿԿ առաջին կիսամյակի աշխատանքը

11:22 14.07.2025

Սպասարկելով քաղաքացու զանգը՝ դուք եք զգում համակարգի զարկերակը․ ամփոփվել է Ոստիկանության ՕԿԿ առաջին կիսամյակի աշխատանքը

Հուլիսի 11-ին ՆԳ նախարարությունում ամփոփվել է Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը, որին ներկա էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Խորհրդակցությանը մասնակցում էին ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, Օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Արայիկ Առաքելյանը, ծառայողներ։ Անդրադառնալով նորակառույց կենտրոնի շենքային պայմաններին՝ ՆԳ նախարարը նշել է, որ ներկայումս Օպերատիվ կառավարման կենտրոնը ոստիկանության […] ...

Փրկարարները կանխել են հրդեհների տարածումը խոտածածկ տարածքներում

11:05 14.07.2025

Փրկարարները կանխել են հրդեհների տարածումը խոտածածկ տարածքներում

Հուլիսի 13-ին ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի քաղաքային և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ստացվել են ահազանգեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ։ Հրդեհներն արձանագրվել են ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ մայրաքաղաքին հարող տարածքներում՝ մասնավորապես՝ Երևան-Սևան ավտոճանապարհի 18-րդ կիլոմետրում, Կոտայքի մարզի Ակունք և Արզնի գյուղերի վարչական տարածքներում։ Հրշեջ-փրկարարներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր ահազանգերին՝ անմիջապես ձեռնարկելով […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 14-ի 08։00 դրությամբ

10:58 14.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 14-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 14-ի 08։00 դրությամբ կազմել է 18.8°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Ավելի քան 17 կիլոգրամ մարիխուանա, կալանավորված անձինք․ քրեական ոստիկանության հերթական բացահայտումը

10:50 14.07.2025

Ավելի քան 17 կիլոգրամ մարիխուանա, կալանավորված անձինք․ քրեական ոստիկանության հերթական բացահայտումը

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունների ծառայողները, համագործակցված աշխատանքի արդյունքում, ստացել են ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություն, որն իրացվեց Քննչական կոմիտեի մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության ծառայողների հետ: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են կատարվել մի խումբ անձանց բնակարաններում: Արարատի […] ...

BACK_TO_TOP