16:50 04.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ֆինանսների նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Տիգրան Խաչատրյանին:
Ինչպես տեղեկացնում են վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունից, Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն է հայտնել Ատոմ Ջանջուղազյանին ֆինանսների նախարարի կարգավիճակում իր կատարած աշխատանքի համար:
Ընդգծելով ճգնաժամային շրջանում ֆինանսական համակարգի և նախարարության բնականոն գործունեության պահպանումը՝ վարչապետը նշել է, որ դա շատ կարևոր է և գնահատանքի է արժանի: Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ ոլորտում կան շատ կարևոր հարցեր, որոնց վերաբերյալ քննարկումներ եղել են, որոշումներ կայացվել են և պետք է մտածել նաև հետագա անելիքների մասին:
Վարչապետը երկու ուղղություն է առանձնացրել.
«Առաջինը՝ պետական գնումների համակարգի շարունակական լավարկումն է, որովհետև այդտեղ մենք երկու կարևոր խնդիր ունենք: Առաջին խնդիրը, որպեսզի մեր նպատակները, ընդունված ծրագրերը կարողանանք արդյունավետ կերպով և հնարավորինս օպերատիվ և որակով իրականացնել: Մյուսը՝ այնպես անել, որ այս նպատակադրումը ներդրումների, պետական ներդրումների և մասնավորապես՝ կապիտալ ներդրումների համար արգելակ չդառնա: Պետք է ասել, որ սա պարզ խնդիր չէ և չունի պարզ լուծումներ: Շատ կարևոր եմ համարում այս ուղղությամբ այս ընթացքում արած մեր աշխատանքի վրա եզրակացություններ անելը և ինչ-որ որոշումներ կայացնելը:
Երկրորդ ուղղությունը՝ պետական պարտքի կառավարման հարցն է: Եվ եթե մի քիչ ավելի կոնկրետացնեմ՝ մեր ֆիսկալ տարածքների ավելի արդյունավետ կառավարման հարցն է, որը նույնպես պարզ հարց չէ: Այստեղ էլ լրջագույն անելիքներ ունենք: Իհարկե, շատ լրջագույն անելիքներ արված են, բայց մենք այստեղ, կարծում եմ, դեռևս չենք կարողացել հասնել ճշգրիտ բալանսների: Չգիտեմ էլ, դա ընդհանրապես հնարավոր է, թե չէ, բայց այնուամենայնիվ հարցը՝ որպես օրակարգային, պիտի ձևակերպվի»,- նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Խոսելով հարկային քաղաքականության ոլորտում վերջին երեք տարիներին իրականացված էական փոփոխությունների մասին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այստեղ էլ առաջիկայում լուրջ անելիքներ են սպասվում: «Եղել են իրավիճակներ, երբ կարողացել ենք քաղաքական կամք դրսևորել և անհրաժեշտ փոփոխություններ իրականացնել: Եվ պետք է ուղիղ ասել, որ եղել են իրավիճակներ, երբ չենք կարողացել քաղաքական կամք դրսևորել և իրականացնել անհրաժեշտ բարեփոխումներ: Կարծում եմ՝ հիմա այդ քաղաքական կամքը դրսևորելու լավագույն շրջանն է, երբ մեր երկրի առաջ առկա մարտահրավերները մեր հանրությանը, բոլորիս ավելի ընկալունակ են դարձնում բարեփոխումների և արդյունավետության բարձրացման կուրսն անշեղորեն շարունակելը»,- նշել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել և հաջողություն է մաղթել Տիգրան Խաչատրյանին. «Դուք նույնպես ֆինանսների նախարարության համար նոր մարդ չեք և ժամանակին աշխատել եք նախարարի տեղակալի կարգավիճակում»: Կառավարության ղեկավարի խոսքերով՝ առկա փոխադարձ վերաբերմունքը, մթնոլորտը և Ատոմ Ջանջուղազյանի՝ բարեփոխումներին աջակցելու պատրաստակամությունն ու կուտակված փորձի վրա հիմնված եզրակացություններին ականջալուր լինելը շատ լավ նախադրյալներ են ստեղծում, որպեսզի այս գործընթացին հնարավոր լինի նոր լիցք հաղորդել և կոնկրետ հանգրվանների հասնել:
Ատոմ Ջանջուղազյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին այդպիսի պատասխանատու պարտավորություն ստանձնելու հնարավորություն ընձեռելու համար. «Պետական ֆինանսների կառավարման բնագավառը մակրոհավասարակշռության տեսակետից ունի առանցքային դերակատարություն և այդ դերակատարությունը թերևս հնարավոր չէր լինի այս ամբողջ ընթացքում, առանց Ձեր աջակցությունն ունենալով, պատշաճ իրականացնել: Ուզում եմ վստահեցնել, որ մենք ամբողջությամբ այս ընթացքում հավատարիմ ենք մնացել ինստիտուտի առաքելությանը և վստահաբար, չի եղել որևէ դեպք, որ գիտակցված խզում առաջանա մեր գործողությունների և մեր առաքելության միջև»,- նշել է Ատոմ Ջանջուղազյանը:
Նա շնորհավորել է Տիգրան Խաչատրյանին և մաղթել նոր ձեռքբերումներ: «Վստահ եմ, որ տվյալ դեպքում նույնպես ունենալով Ձեր աջակցությունը, պարոն վարչապետ, կհաջողվի աշխատակազմին առաջադրված խնդիրները լավագույնս լուծել»,- ասել է նա:
Տիգրան Խաչատրյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ այս պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար և շնորհակալություն հայտնել Ատոմ Ջանջուղազյանին ու նախարարության աշխատակազմին այս տարիների ընթացքում կատարած աշխատանքի համար: «Դուք ինչպես նշեցիք՝ հատկապես վերջին դժվար ժամանակներում նաև նախարարության ուղիղ մասնակցությամբ կառավարությանը հաջողվել է ապահովել կարևորագույնը, որը մակրոտնտեսական կայունությունն է»,- ասել է նա:
Տիգրան Խաչատրյանը վստահություն է հայտնել, որ Ատոմ Ջանջուղազյանի հետ գործընկերությամբ առաջիկայում նույնպես նախարարությունը կաշխատի առավելագույն արդյունավետությամբ:
19:14 23.06.2025
Բիչախչյանի գոլային փոխանցումըՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը Վարշավայի «Լեգիայի» կազմում լեհական «Վիսլա Պլոցկի» ակումբի դեմ ընկերական խաղում գոլային փոխանցում է կատարել: 6-րդ րոպեին Բիչախչյանի փոխանցումից հետո Միգել Ալֆարելան հավասարեցրել է խաղի հաշիվը` 1-1։ «Լեգիան» պարտվել է 2-3 հաշվով: Սա «Լեգիայի» առաջին ընկերական խաղն էր նախամրցաշրջանային հավաքի ընթացքում։ Լեհաստանի գավաթակիրը պատրաստվում է Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլին, […] ...
19:06 23.06.2025
Մերձավոր Արևելքում էսկալացիայի մակարդակն աճում է ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի պատճառով. ԱրաղչիՄերձավոր Արևելքում էսկալացիայի մակարդակն օրեցօր ավելանում է Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու Իսրայելի և ԱՄՆ-ի որոշման պատճառով։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։ «Էսկալացիայի մակարդակը միայն աճում է ամեն օր այն պատճառով, որ նրանք որոշել են հարձակվել մեզ վրա, մեր օբյեկտների վրա, ոչ միայն Իսրայելի, այլև ամերիկացիների […] ...
18:56 23.06.2025
Արմավիրի համայնքային ոստիկանները կանեփի բույսեր և թմրանյութ են հայտնաբերելՀունիսի 19-ին Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել է տեղեկություն, որ Այգեշատ գյուղի բնակիչ 64-ամյա տղամարդն իր հողամասում աճեցնում է կանեփ և պահում դրանից պատրաստված թմրամիջոց։ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 20 բույս, նաև ապակյա տարաներ` լցված չորացրած կանեփանման զանգվածով: Տղամարդը հայտնել է, որ կանեփն ինքն […] ...
18:48 23.06.2025
Ապարանի Նժդեհի փողոցը հիմնանորոգված է. վարչապետԱպարանի Նժդեհի փողոցը հիմնանորոգված է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...
18:42 23.06.2025
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարությունների հարաբերությունները՝ կայուն և զարգացող․ Արփինե Սարգսյանն ընդունել է Գելա ԳալաձեինՀունիսի 23-ին Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գալաձեի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան։ Ներքին գործերի նախարարությունում Գելա Գալաձեին դիմավորել է նախարար Արփինե Սարգսյանը։ Տեղի է ունեցել պաշտոնական արարողություն։ Վրաստանի և Հայաստանի ՆԳ նախարարները ծաղիկներ են խոնարհել հայրենիքի սահմանները պաշտպանելիս և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։ Պաշտոնական արարողությունից հետո կողմերի միջև […] ...
18:35 23.06.2025
Սաբալենկայի անակնկալ պարտությունըԱշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան չի կարողացել դուրս գալ Բեռլինի WTA-500 կարգի մրցաշարի եզրափակիչ։ Կիսաեզրափակչում բելառուս թենիսիստուհին 2-6, 4-6 հաշվով պարտվել է «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» 2023թ. չեմպիոն Մարկետա Վոնդրոուշովային (Չեխիա, 164-րդ ռակետ)։ Վոնդրոուշովան եզրափակչում մրցել է Սինյույ Վանի (Չինաստան, 49-րդ ռակետ) հետ և հաղթել 7-6, 4-6, 6-2 հաշվով։ ...