14:18 10.08.2021
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը կրկին մեկ շաբաթով հետաձգեց ԵԴ/0253/01/19 գործով քննությունը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։
Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդեց հետաձգել նիստը՝ նշելով, որ իր պաշտպանյալն այժմ հանդիսանում է 8-րդ գումարման ԱԺ պատգամավոր և մասնակցում է օգոստոսի 2-ին մեկնարկած նստաշրջանին․ օբյեկտիվորեն նա հնարավորություն չունի ներկայանալ դատական նիստին։
Ալեքսանյանը նաև տեղեկացրեց, որ Արմեն Գևորգյանը, «Հայաստան» խմբակցության որոշմամբ, առաջադրվել է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու: Ներկայումս ԱԺ-ում ընթանում է մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունների գործընթացը։ Բացի դրանից՝ «Հայաստան» խմբակցությունը դիմում է ներկայացրել ՍԴ՝ պատգամավորի անձեռնմխելիության հարցի կապակցությամբ։
Դատարանը ոչ հարգելի համարեց Արմեն Գևորգյանի բացակայությունը, իսկ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդեց դատավարական հարկադրանքի միջոց կիրառել և Գևորգյանին բերման ենթարկել հաջորդ դատական նիստին։ Պաշտպան Ալեքսանյանը հիշեցրեց, որ ներկայումս Արմեն Գևորգյանն ունի նոր կարգավիճակ․ նա անձեռնմխելի է, և հարկադրանքի որևէ միջոց առանց ԱԺ-ի թույլտվության իր նկատմամբ չի կարող կիրառվել։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն, իր հերթին, ընդգծեց, որ ԱԺ-ում ընթացող նիստերը նախատեսված են Սահմանադրությամբ և մեկ անձի որոշմամբ չեն նշանակված։ Բացի դրանից՝ խորհրդարանում նախատեսվում են քվեարկություններ, իսկ ԱԺ փոխխոսնակի ընտրությունները ցույց տվեցին, որ նույնիսկ մեկ անձի բացակայությունը կարող է որոշիչ դեր խաղալ։ «Եթե սա դառնա դատական պրակտիկա, ապա լուրջ քաղաքական գործընթացների վրա ազդեցություն ունենալու մեխանիզմ կարող է դառնալ»,- ասաց Ռոբերտ Քոչարյանն՝ առաջարկելով տարանջատել ԱԺ և դատարանի նիստերի օրերը։
Դատավոր Դանիբեկյանը հայտարարեց, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել հաջորդ դատական նիստին Արմեն Գևորգյանի ներկայությունն ապահովելու համար և որոշեց նախկին փոխվարչապետին հաջորդ նիստին բերման ենթարկել դատարան։
Այսօրվա դատական նիստը հետաձգվեց մինչև օգոստոսի 17-ը՝ ժամը 13։00-ն։
16:52 09.06.2025
Ներկայացվել է մի շարք գերատեսչությունների՝ 2024 թ. եկամուտների և ծախսերի կատարողականըԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկումները: Մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ խոսել են ծախսային ծրագրերի ու թվային ցուցանիշների վերաբերյալ, պատասխանել պատգամավորների հարցերին: Կադաստրի կոմիտեն իրականացրել է 1 ծրագիր եւ 13 միջոցառում: 2024 թվականի ավարտին մեկ միջոցառում կատարված չի եղել: Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն […] ...
16:45 09.06.2025
Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա պատանին հայտնաբերվել էՀունիսի 6-ին հաղորդվել էր 14-ամյա Հայկազ Առաքելյանի անհետ կորելու մասին։ Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 7-ին նա հայտնաբերվել է Նոր Նորքի 2-րդ զանգվածում։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […] ...
16:38 09.06.2025
Վթար Երևան-Գյումրի ճանապարհին․ 39-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել էՀունիսի 6-ին՝ ժամը 16:30-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենան Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 28-րդ կիլոմետրին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշին: 39-ամյա և 12-ամյա ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 39-ամյա Սիրանուշ Բ.-ն մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ […] ...
16:30 09.06.2025
«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային մրցույթ. հաստատվել է 2 հայտՇարունակվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային ծրագիրը: Մասնագիտական խմբի գնահատման արդյունքում 2 հայտ կստանա դրամաշնորհային աջակցություն։ «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային ծրագրի իրականացումն ընդգրկված է ԿԳՄՍ նախարարության բյուջեում և իրականացվում է «Գրահրատարակչության և գրադարաններ» ծրագրի «Գրականության հրատարակում» միջոցառման շրջանակում: Դրամաշնորահյին մրցույթի առանցքային նպատակն է հայկական […] ...
16:22 09.06.2025
Անչափահասները՝ ոստիկանության ուշադրության կենտրոնում․ միջոցառումներ մանկատներումՀունիսի 5-ին և 6-ին Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության անչափահասների հետ աշխատանքներ իրականացնող ծառայողներն այցելել են Խարբերդի մասնագիտացված և Մարի Իզմիրլյանի անվան մանկատներ։ Համայնքային ոստիկանության, «Ընտանիք և համայնք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Փալանչո» մանկապատանեկան տիկնիկային թատրոնը հանդես է եկել Ռուբեն Մարուխյանի «Իսկական ընկերը» տիկնիկային ներկայացումով։ Նախաձեռնության նպատակն էր երեխաներին պարգևել դրական հույզեր, առավել հետաքրքրացնել նրանց առօրյան և […] ...
16:14 09.06.2025
Զննությամբ հայտնաբերվել է կանեփի 160 թուփ և կանեփանման զանգվածով տարաներՔրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ 67-ամյա տղամարդը Նոր Գեղի գյուղում գտնվող մի անասնագոմին կից հողատարածքում աճեցնում, մշակում է թմրաբույսեր և պահում թմրամիջոց: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հունիսի 5-ին կատարված զննությամբ նշված հողամասում հայտնաբերվել է կանեփի 160 թուփ և կանեփանման զանգվածով տարաներ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ […] ...