13:26 11.08.2021
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի N զորամասում տեղի ունեցավ նորակոչիկների երդման հանդիսավոր արարողություն: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Արամ Հակոբյանը, Սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Արման Մարալչյանը, Սահմանապահ զորքերի հրամանատարի 1-ին տեղեկալ-շտաբի պետ, գնդապետ Արման Գասպարյանը, ՍԶ վետերանների միավորման նախագահ Հովսեփ Կարապետյանը, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարզային ստորաբաժանումների ներկայացուցիչներ, և այլք, տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ-ից։
Հանդիսավոր արարողությունը մեկնարկեց ՀՀ օրհներգի հնչյուններով և ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Արման Մարալչյանի կողմից հայտարարված լռության րոպեով՝ ի հիշատակ հանուն հայրենիքի հավերժ հերոսացած սահմանապահների և մյուս հայորդիների:
Արարողության ընթացքում անցկացվեց հանդիսավոր շքերթ, և նորակոչիկները կատարեցին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի օրհներգը:
Զորամասի շարահրապարակում՝ մարտական դրոշի ներքո, տեղի ունեցավ խորհրդանշական միջոցառման հիմնական արարողակարգային հատվածը՝ երդման հանդիսավոր արարողությունը: Նորակոչիկներն ընթերցեցին զինվորական երդման տեքստն ու սահմանված կարգով ստորագրեցին այն: Բարձր գնահատելով հայրենիքի պաշտպանության գործում զինված ուժերի հայրենանվեր առաքելությունը` նորակոչիկ զինծառայողները վստահեցրին, որ եկել են շարունակելու ավագ սերնդի սրբազան գործը և պատրաստ են ամեն գնով պաշտպանել հայրենիքը:
Նրանք իրենց հրամանատարների և ծնողների առաջ երդվեցին անմնացորդ նվիրումով, հպարտությամբ և անձնվիրաբար ծառայել հայրենիքին, պատվով պաշտպանել երկրի սահմանները, անվերապահորեն կատարել վերադասի հրամանները` հավաստիացնելով, որ ամեն ինչ անելու են պետական սահմանի անվտանգությունն ապահովելու համար:
Հանդիսավոր արարողության ընթացքում ելույթներ ունեցան բարձրաստիճան զինվորականներ և նորակոչիկների հարազատները:
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Արման Մարալչյանը, հիշարժան օրվա կապակցությամբ շնորհավորելով նորակոչիկ զինծառայողներին, նրանց մաղթեց խաղաղ և անվտանգ ծառայություն, հրահանգեց խստորեն հետևել անվտանգության կանոնների պահպանմանը.
«Հարգելի նորակոչիկներ, այսօր ձեր կյանքի ամենակարևոր օրերից մեկն է, քանզի դուք երդվեցիք պատվով և անձնվիրաբար շարունակել մեր հերոսների վեհ գործը, երդվեցիք լինել երաշխավորը հայրենյաց սահմանների անառիկության, երդվեցիք լինել կենդանի պատնեշ հայրենիքի և թշնամու միջև»:
Հրամանատարը, դիմելով նորակոչիկների ծնողներին, ցանկություն հայտնեց, որ նրանց որդիները, երկու տարի կատարելով իրենց պարտքը հայրենիքի առաջ, վերադառնան իրենց օջախներ և շենացնեն հայրենիքը.
«Միաժամանակ ցանկանում եմ ձեզ վստահեցնել, որ ձեր զավակները այս երկու տարիների ընթացքում կլինեն մեր հոգածության և հոգատարության ներքո, և պատվով ու հպարտությամբ կկրեն սահմանապահի համազգեստը»:
Արարողության ավարտին Սահմանապահ զորքերի ներկայացուցիչները հանդիպեցին նորակոչիկների և նրանց ծնողների հետ:
17:00 09.06.2025
27 հազար 365 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 437 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետՀունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 27 հազար 365 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1696 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 437 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +143 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 89 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...
16:52 09.06.2025
Ներկայացվել է մի շարք գերատեսչությունների՝ 2024 թ. եկամուտների և ծախսերի կատարողականըԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկումները: Մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ խոսել են ծախսային ծրագրերի ու թվային ցուցանիշների վերաբերյալ, պատասխանել պատգամավորների հարցերին: Կադաստրի կոմիտեն իրականացրել է 1 ծրագիր եւ 13 միջոցառում: 2024 թվականի ավարտին մեկ միջոցառում կատարված չի եղել: Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն […] ...
16:45 09.06.2025
Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա պատանին հայտնաբերվել էՀունիսի 6-ին հաղորդվել էր 14-ամյա Հայկազ Առաքելյանի անհետ կորելու մասին։ Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 7-ին նա հայտնաբերվել է Նոր Նորքի 2-րդ զանգվածում։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […] ...
16:38 09.06.2025
Վթար Երևան-Գյումրի ճանապարհին․ 39-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել էՀունիսի 6-ին՝ ժամը 16:30-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենան Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 28-րդ կիլոմետրին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշին: 39-ամյա և 12-ամյա ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 39-ամյա Սիրանուշ Բ.-ն մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ […] ...
16:30 09.06.2025
«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային մրցույթ. հաստատվել է 2 հայտՇարունակվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային ծրագիրը: Մասնագիտական խմբի գնահատման արդյունքում 2 հայտ կստանա դրամաշնորհային աջակցություն։ «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային ծրագրի իրականացումն ընդգրկված է ԿԳՄՍ նախարարության բյուջեում և իրականացվում է «Գրահրատարակչության և գրադարաններ» ծրագրի «Գրականության հրատարակում» միջոցառման շրջանակում: Դրամաշնորահյին մրցույթի առանցքային նպատակն է հայկական […] ...
16:22 09.06.2025
Անչափահասները՝ ոստիկանության ուշադրության կենտրոնում․ միջոցառումներ մանկատներումՀունիսի 5-ին և 6-ին Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության անչափահասների հետ աշխատանքներ իրականացնող ծառայողներն այցելել են Խարբերդի մասնագիտացված և Մարի Իզմիրլյանի անվան մանկատներ։ Համայնքային ոստիկանության, «Ընտանիք և համայնք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Փալանչո» մանկապատանեկան տիկնիկային թատրոնը հանդես է եկել Ռուբեն Մարուխյանի «Իսկական ընկերը» տիկնիկային ներկայացումով։ Նախաձեռնության նպատակն էր երեխաներին պարգևել դրական հույզեր, առավել հետաքրքրացնել նրանց առօրյան և […] ...