SuperBowl-2018. ամերիկյան ֆուտբոլային կրքերը, Փինկի մաստակը և Թիմբերլեյքի շոուն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+15.09 oC

SuperBowl-2018. ամերիկյան ֆուտբոլային կրքերը, Փինկի մաստակը և Թիմբերլեյքի շոուն

19:19 05.02.2018

Երեկ ԱՄՆ-ում կայացել է տարվա ամենասպասված և շքեղ մարզական իրադարձությունը՝ SuperBowl, որի ընթացքում որոշում են Ազգային ֆուտբոլային լիգայի տարվա հաղթողին: Այս իրադարձությանը սպասում են ոչ միայն ամերիկյան ֆուտբոլի սիրահարները, այլև ֆուտբոլով առանձնապես չհետաքրքրված մարդիկ, քանի որ սա մեծ տոն է դառնում՝ ներկայացվում են ամենաշքեղ շոու ծրագրերը, ելույթ են ունենում համաշխարհային ճանաչում ունեցող աստղեր: SuperBowl-ը ամերիկյան ազգային տոն է:

SHANTNEWS-ը ներկայացնում է մարզական իրադարձության ամենահետաքրքիր դրվագները:

SuperBowl-ի մեկնարկը

Ամեն տարի ֆուտբոլային հակամարտությունը սկսելուց առաջ համաշխարհային հայտնության աստղերից մեկը երգում է ԱՄՆ -ի հիմնը: Այս տարի այդ պատասխանատու գործը վստահել էին Pink-ին: Երգչուհին, չնայած վատառողջ լինելուն, Մինեaպոլիսի մարզադաշտում շատ ազդեցիկ ելույթ ունեցավ: Իհարկե, այդ պատասխանատու գործին նա այնքան էլ լուրջ չէր վերաբերվել՝ ելույթից վայրկյաններ առաջ երգչուհին բերանից հանում է մաստակը, իսկ տեսախցիկները որսացել են այդ ծիծաղելի դրվագը:

Ջասթին Թիմբերլեյքի ելույթը և սելֆին երկրպագուի հետ

Երգիչն այս իրադարձությանը վերջին անգամ ելույթ էր ունեցել 2004 թվականին Ջանեթ Ջեքսոնի հետ միասին, և կարելի է ասել, որ սա երգչի վերադարձն էր այս մեծագույն շոուին: Թիմբերլեյքը ելույթ է ունեցել խաղի ընդմիջմանը և իր երգերից մեկը նվիրել լեգենդար երգիչ Պրինսի հիշատակին: Երգիչը կատարեց իր համարյա բոլոր հիթային երգերը, իսկ ողջ մարզադաշտը երջանկության մեծ չափաբաժին էր ստացել: 

Իսկ իր ելույթի վերջում Ջասթինը մոտեցավ իր երկրպագուներից մեկին և առաջարկեց միասին սելֆի անել:

Խաղի մասին

Ամերիկյան ֆուտբոլային հակամարտության գլխավոր դերերում The New England Patriots և The Philadelphia Eagles թիմերն էին:  41:33 հաշվով հաղթանակ տոնեց The Philadelphia Eagles թիմը: Հատկանշական է, որ սա թիմի առաջին հաղթանակն էր SuperBowl-ում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 30.06.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է  տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

21:29 30.06.2025

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

21:13 30.06.2025

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

21:06 30.06.2025

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...

BACK_TO_TOP