08:42 14.08.2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Աֆղանստանում տիրող իրավիճակի հարցով հանդիպում է անցկացրել։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, ինչպես նաև ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը։ Նշվում է, որ քննարկվել են Աֆղանստանում քաղաքացիական բնակչության ներկայության անվտանգ կրճատման ջանքերը։
Երեկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել էր Աֆղանստանում իրադրության՝ վերահսկողությունից դուրս գալու մասին։
Թալիբներն իրենց հերթին հավաստիացրել են Աֆղանստանի հարևան երկրների, ինչպես նաև Իսլամական Հանրապետությունում գտնվող օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների անդամների համար սպառնալիքի բացակայության մասին։
10:37 15.07.2025
Ժորժե Ժեզուշը նշանակվել է «Ալ Նասրի» գլխավոր մարզիչՊորտուգալացի Ժորժե Ժեզուշը նշանակվել է «Ալ Նասրի» գլխավոր մարզիչ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը չի հայտնել 70-ամյա մասնագետի պայմանագրի ժամկետը: Ժեզուշը 2024/25 մրցաշրջանի վերջնամասում հեռացվել էր Ռիադի «Ալ Հիլալի» գլխավոր մարզչի պաշտոնից: Նախկինում պորտուգալացին գլխավորել է նաև Լիսաբոնի «Բենֆիկան», թուրքական «Ֆեներբահչեն», բրազիլական «Ֆլամենգոն» և այլ թիմեր: ...
10:30 15.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 15-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 15-ի 08։00 դրությամբ կազմել է 19.1°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:19 15.07.2025
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 16-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծերենցի, Բաբաջանյան, Րաֆֆու, Գուսան Շերամի, Սեբաստիայի, Տիչինայի փողոցների և Իսակովի պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
10:00 15.07.2025
Ռյուտե. ՆԱՏՕ-ի միջոցով Կիևին մատակարարվող զենքը կարող է անմիջապես օգտագործվել մարտական գործողություններումԱմերիկյան զենքը Ուկրաինայի համար կմատակարարվի ՆԱՏՕ-ի երկրների միջոցով՝ մարտադաշտում անհապաղ օգտագործման պատրաստությունն ապահովելու համար, Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ «Դրա համար կա երկու պատճառ։ Նախ, դա լոգիստիկան է, և ՆԱՏՕ-ն գիտի, թե ինչպես դրանով աշխատել։ Զենքը կմատակարարվի Ուկրաինային այնպիսի մատակարարումներով, որոնք թույլ կտան նրանց այն անմիջապես օգտագործել մարտական գործողություններում։ […] ...
09:50 15.07.2025
Պիստորիուս. Գերմանիան ցանկանում է ԱՄՆ-ից գնել թևավոր հրթիռների համար նախատեսված Typhon արձակման համակարգերԳերմանիան մտադիր է ԱՄՆ-ից գնել Typhon գետնային կայանքների արձակման համակարգեր, որոնք նախատեսված են, ի թիվս այլ բաների, մինչև 2000 կմ հեռահարության հրթիռների համար։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը Վաշինգտոն կատարած այցի ժամանակ, հաղորդում է DPA գործակալությունը։ «Պարզ ասած՝ սրանք ցամաքային կայանքներ են, որոնցից կարելի է տարբեր հեռավորություններից արձակել տարբեր թևավոր հրթիռներ», […] ...
09:45 15.07.2025
Ճապոնիայի իշխող կուսակցությունը կկորցնի մեծամասնությունը խորհրդարանի երկու պալատներում էլ. KyodoՃապոնիայի իշխող «Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը» (ԼԴԿ), որն արդեն կորցրել էր իր մեծամասնությունը խորհրդարանի ստորին պալատում 2024 թվականի աշնանը հուլիսի 20-ին կայանալիք ընտրություններից հետո, ամենայն հավանականությամբ, կկորցնի նաև իր մեծամասնությունը վերին պալատում, ըստ ճապոնական Kyodo գործակալության կողմից անցկացված հարցման։ Տվյալների համաձայն, առաջիկա ընտրություններում «Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը» կհաղթի 125 տեղերից միայն 40-ը, ինչը կհանգեցնի Վերին պալատում մեծամասնության կորստին: Սա, […] ...