12:43 05.02.2018
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել, ըստ որի` երկրում նախագահական ընտրությունները կանցկացվեն արտահերթ: Ադրբեջանում նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենային այս տարվա հոկտեմբերի 17-ին, սակայն փոխարենը դրանք կանցկացվեն սահմանվածից 6 ամիս շուտ՝ ապրիլի 11-ին:
Նշենք, որ 2018թ. լրանում է Իլհամ Ալիևի պաշտոնավարման 3-րդ ժամկետը: Առայժմ հայտնի չէ, թե որն է արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու պատճառը:
Ադրբեջանում արդեն փաստացի սկսել են քարոզչություն իրականացնել հօգուտ գործող նախագահի: Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը Ադրբեջանի արհմիությունների կոնֆեդերացիայի հանդիպման ժամանակ բոլորին կոչ է արել ակտիվ մասնակցություն ցուցաբերել արտահերթ նախագահական ընտրություններին:
«Դուք միշտ աջակցել եք Իլհամ Ալիևին, և այս անգամ ևս դուք ձեր խոսքը կասեք», – շեշտել է Ալի Հասանովը:
Հիշեցնենք, որ 2016թ. Ադրբեջանում հանրաքվեի միջոցով սահմանադրական բարեփոխումներ են կատարվել: Ստեղծվել է փոխնախագահի պաշտոնը. գոյություն ունի առաջին փոխնախագահի պաշտոն, որը զբաղեցնում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կինը՝ Մեհրիբան Ալիևան, իսկ մյուս փոխնախագահների պաշտոններն առայժմ թափուր են: Բացի այդ, սահմանադրական բարեփոխումներից հետո նախագահի պաշտոնավարման ժամկետն ավելացել է՝ 5-ից դառնալով 7 տարի:
14:57 01.08.2025
Մայիսյան գյուղի բնակիչը ձերբակալման պահին մարիխուանայով փաթեթ է նետելՊարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները հուլիսի 29-ին՝ ժամը 22․10-ին, Գյումրիի Խրիմյան Հայրիկի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին են ներկայացրել Շիրակի Մայիսյան գյուղի 35-ամյա մի բնակչի։ Նա ձերբակալման պահին նետել է ծխախոտի տուփ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթով։ 35-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են […] ...
14:47 01.08.2025
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Կարին Կելեր-ԶուտերինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Կարին Կելեր-Զուտերին Ազգային տոնի կապակցությամբ։ «Մեր երկրների միջև ամրապնդվող գործընկերությունը հիմնված է փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա։ Մեծապես կարևորում եմ Շվեյցարիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Բարձր եմ գնահատում Շվեյցարիայի աջակցությունը՝ ուղղված Հայաստանում սահմանամերձ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը […] ...
14:35 01.08.2025
Կամչատկայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի ափերի մոտ գրանցվել է 5,5 մագնիտուդով ցնցում: Նախնական գնահատականներով՝ Պետրոպավլովսկ-Կամչատկի բնակիչները զգացել են 4 մագնիտուդով երկրաշարժը, հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը: «Մագնիտուդը՝ 5.5: Պետրոպավլովսկ-Կամչատկայում ինտենսիվությունը նախնական գնահատականով՝ 4 է», – ասվում է հաղորդագրության մեջ: Գիտնականների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տարածաշրջանային կենտրոնից 89 կմ հեռավորության վրա, 26,2 կմ խորության […] ...
14:23 01.08.2025
Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձրՕդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում օգոստոսին կանխատեսվում է նորմայից բարձր 2-3 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս։ Մեզ սպասվում է բավականին շոգ և սակավատեղում օգոստոս։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
14:13 01.08.2025
Կամբոջան ցանկանում է Թրամփին առաջադրել Նոբելյան մրցանակիԿամբոջան պլանավորում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ Թաիլանդի և Կամբոջայի միջև հակամարտության կարգավորման գործում ունեցած դերի համար, Wall Street Journal-ին տված հարցազրույցում հայտարարել է Կամբոջայի փոխվարչապետ Սուն Չանտոլը։ Հուլիսին Թրամփը հայտարարեց, որ խոսել է Կամբոջայի և Թաիլանդի առաջնորդների հետ։ Նա ասաց, որ Միացյալ Նահանգները առևտրային համաձայնագրեր չի կնքի այդ երկրների հետ, […] ...