Ադրբեջանում նշանակվել են արտահերթ նախագահական ընտրություններ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+36.09 oC

Ադրբեջանում նշանակվել են արտահերթ նախագահական ընտրություններ

13:38 05.02.2018

Իլհամ Ալիևի այսօրվա հրամանագրով՝ Ադրբեջանում անցկացվելու են նախագահական արտահերթ ընտրություններ։ Հոկտեմբերին նախատեսված հերթականի փոխարեն արտահերթ ընտրությունները կանցկացվեն այս տարվա ապրիլի 11-ին։

 

13:58. Իլհամ Ալիևի թեկնածությունն առաջադրվեց

Ադրբեջանի արհմիությունների կոնֆեդերացիան, որին կոչ էին արել ընտրությունների ժամանակ աջակցել գործող նախագահին, արտահերթ ընտրությունների համար առաջադրել է հենց Իլհամ Ալիևի թեկնածությունը։ Ընտրվելու դեպքում սա կլինի Իլհամ Ալիևի 4-րդ ժամկետը նախագահի պաշտոնում․ նա այդ պաշտոնում է 2003 թվականից։ 2016 թվականին անցկացված սահմանադրական փոփոխությունների արդյունքում երկարացվել է նաև նախագահի պաշտոնավարման ժամկետը․ այս անգամ ընտրվելու դեպքում Իլհամ Ալիևը կպաշտոնավարի 7 տարի՝ մինչև 2025 թվականը։

 

12:24. Ընդդիմությունը դեմ է արտահայտվում

Ադրբեջանից ընդդիմադիր գործիչ Ալի Քերիմլին քննադատել է արտահերթ նախագահական ընտրությունների նշանակումը։

«Հայր ու որդի երկիրը ղեկավարում են 45 տարի, ինչը հակասում է հանրապետության սկզբունքներին։ Իլհամ Ալիևը գիտեր, որ մինչև հոկտեմբեր ընդդիմությունը կարող էր երկարաժամկետ արշավ կազմակերպել ընտրակեղծիքների դեմ։ Այդ պատճառով նա տեղափոխել է օրը, որպեսզի խուսափի ցույցերից ու ընդդիմության՝ թափանցիկ ու դեմոկրատական ընտրություններ անցկացնելու պահանջներից»։

Ադրբեջանցի մեկ այլ ընդդիմադիր գործիչ՝ Ջամիլ Հասանլին, պնդում է, որ երեք շաբաթ առաջ էր եղել հայտարարություն, որ հերթական ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերին, և արտահերթ ընտրությունների նշանակումը փաստում է գաղտնի մտադրությունների մասին։

 

12:16. Ալիևը հանկարծակիի է բերում ընդդիմությանը

Ադրբեջանական ընդդիմադիր Contact.az կայքի վերլուծության համաձայն՝ նախագահական ընտրությունները հոկտեմբերից ապրիլ տեղափոխելը հատուկ է արվում՝ ընդդիմությանն ու միջազգային հանրությանը հանկարծակիի բերելու համար։ Վերլուծության համաձայն՝ մինչև արտահերթ նախագահական ընտրություններ ընկած երկու ամսվա ընթացքում ընդդիմությունը չի կարողանա համախմբվել ու վճռական մրցակցության մեջ մտնել Իլհամ Ալիևի հետ։ Մյուս կողմից՝ միջազգային հանրությունն էլ չի հասցնի ադեկվատ արձագանքել ու ընդդիմանալ Ալիևի ընտրությանը։

 

12:12. Կոչ արհմիություններին՝ աջակցել Իլհամ Ալիևին

Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը երկրի արհմիությունների կոնֆեդերացիայի հավաքի ժամանակ հայտարարել է, որ արհմիություններն ընտրությունների ժամանակ մշտապես աջակցել են հենց Իլհամ Ալիևին և հույս է հայտնել, որ այս անգամ ևս կաջակցեն նրան։

 

11:56. Ադրբեջանում անհասանելի են եղել հեռուստաալիքները

 

10:50. Հրապարակվում է արտահերթ ընտրությունների մասին հրամանագիրը

Իլհամ Ալիևի ստորագրած հրամանագրով՝ Ադրբեջանի նախագահի արտահերթ ընտրությունները նշանակվում են 2018 թվականի ապրիլի 11-ին։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 01.08.2025

SHANTNEWS

Մայիսյան գյուղի բնակիչը ձերբակալման պահին մարիխուանայով փաթեթ է նետել

14:57 01.08.2025

Մայիսյան գյուղի բնակիչը ձերբակալման պահին մարիխուանայով փաթեթ է նետել

Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները հուլիսի 29-ին՝ ժամը 22․10-ին, Գյումրիի Խրիմյան Հայրիկի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին են ներկայացրել Շիրակի Մայիսյան գյուղի 35-ամյա մի բնակչի։ Նա ձերբակալման պահին նետել է ծխախոտի տուփ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթով։ 35-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են […] ...

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Կարին Կելեր-Զուտերին

14:47 01.08.2025

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Կարին Կելեր-Զուտերին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Կարին Կելեր-Զուտերին Ազգային տոնի կապակցությամբ։ «Մեր երկրների միջև ամրապնդվող գործընկերությունը հիմնված է փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա։ Մեծապես կարևորում եմ Շվեյցարիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Բարձր եմ գնահատում Շվեյցարիայի աջակցությունը՝ ուղղված Հայաստանում սահմանամերձ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը […] ...

Կամչատկայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

14:35 01.08.2025

Կամչատկայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայի ափերի մոտ գրանցվել է 5,5 մագնիտուդով ցնցում: Նախնական գնահատականներով՝ Պետրոպավլովսկ-Կամչատկի բնակիչները զգացել են 4 մագնիտուդով երկրաշարժը, հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը: «Մագնիտուդը՝ 5.5: Պետրոպավլովսկ-Կամչատկայում ինտենսիվությունը նախնական գնահատականով՝ 4 է», – ասվում է հաղորդագրության մեջ: Գիտնականների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տարածաշրջանային կենտրոնից 89 կմ հեռավորության վրա, 26,2 կմ խորության […] ...

Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր

14:23 01.08.2025

Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր

Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում օգոստոսին կանխատեսվում է նորմայից բարձր 2-3 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս։ Մեզ սպասվում է բավականին շոգ և սակավատեղում օգոստոս։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Կամբոջան ցանկանում է Թրամփին առաջադրել Նոբելյան մրցանակի

14:13 01.08.2025

Կամբոջան ցանկանում է Թրամփին առաջադրել Նոբելյան մրցանակի

Կամբոջան պլանավորում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ Թաիլանդի և Կամբոջայի միջև հակամարտության կարգավորման գործում ունեցած դերի համար, Wall Street Journal-ին տված հարցազրույցում հայտարարել է Կամբոջայի փոխվարչապետ Սուն Չանտոլը։ Հուլիսին Թրամփը հայտարարեց, որ խոսել է Կամբոջայի և Թաիլանդի առաջնորդների հետ։ Նա ասաց, որ Միացյալ Նահանգները առևտրային համաձայնագրեր չի կնքի այդ երկրների հետ, […] ...

BACK_TO_TOP