Լեռնային Ղարաբաղում առաջին անգամ բարձրացվել է Ռուսաստանի 50 մետր բարձրություն ունեցող դրոշը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+34.09 oC

Լեռնային Ղարաբաղում առաջին անգամ բարձրացվել է Ռուսաստանի 50 մետր բարձրություն ունեցող դրոշը

14:32 23.08.2021

ԼՂ խաղաղապահ զորախմբի Ռուս զինծառայողները մասնակցել են ՌԴ պետական ​​դրոշի օրվա տոնակատարությանը, գրում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

Միջոցառումը սկսվել է ՌԴ օրհներգի ներքո երկրի պետական ​​դրոշի բարձրացմամբ:

«Օգոստոսի 22 -ին մենք նշում ենք մեր երկրի պետական ​​դրոշի օրը. այս տոնը կոչված է միավորել և համախմբել բոլոր նրանց, ովքեր նվիրված են իրենց հայրենիքին, ովքեր սրբորեն գնահատում են իրենց երկրի, իրենց ժողովրդի պատմությունը»,- անձնակազմին դիմել է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Օլեգ Եգորովը:

«Թույլ տվեք շնորհավորել ձեզ համառուսաստանյան տոնի` Ռուսաստանի պետական ​​դրոշի օրվա կապակցությամբ: Այս դրոշի ներքո մեր ժողովրդի բազմաթիվ սերունդներ իրականացրել և շարունակում են նշանակալի իրադարձություններ իրականացնել»,- ասել է «Մենք միասնական ենք» նախագծի ղեկավար Արմեն Գուլնազարովը:

«Այսօր Լեռնային Ղարաբաղի պատմության մեջ առաջին անգամ խաղաղապահ զորակազմի մշտական ​​տեղակայման կետի տարածքում տոնական կազմավորում անցկացվեց` նվիրված Ռուսաստանի դրոշի օրվա մեծ տոնին, «Մենք միասնական ենք» միության կամավորների հետ Ռուսաստանի Դաշնությունից բերվել է ՌԴ 50 մետրանոց, 5 մետր լայնությամբ դրոշը: Այն ցուցադրվեց ամբողջ անձնակազմին, ընթերցվեց տոնական հրամանը, բոլոր զինծառայողները խրախուսվեցին, այդ թվում` համեղ նվերներով, կարկանդակներով, քաղցրաբլիթներով»,- ասել է Եգորովը:

Միջոցառումն ավարտվել է Ռուսաստանի Դաշնության 50 մետրանոց դրոշի ցուցադրությամբ և ռազմահայրենասիրական երգերի կատարմամբ հանդիսավոր երթով:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոչ ոք չպետք է պահանջի, որ Վրաստանը սրի հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Պապուաշվիլի

15:16 20.08.2025

Ոչ ոք չպետք է պահանջի, որ Վրաստանը սրի հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Պապուաշվիլի

Եվրամիությունը պետք է դադարեցնի Վրաստանից պահանջել սրել Ռուսաստանի հետ հարաբերությունները, սոցիալական ցանցերում հայտարարել է երկրի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ «Զինված հակամարտության թեժ պահին, ինչպես Բրյուսելն արեց, ոչ ոք չպետք է պահանջի, որ Վրաստանը, որը երեք պատերազմ է անցել, սրի հարաբերությունները Ռուսաստանի հետ», – գրել է նա։ Ավելին, ինչպես նշել է Պապուաշվիլին, Եվրամիությունը «չպետք է նաև […] ...

«Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»․ Մելիքյանը սեպտեմբերին կսկսի աշխատանքը

15:08 20.08.2025

«Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»․ Մելիքյանը սեպտեմբերին կսկսի աշխատանքը

Եղիշե Մելիքյանը սեպտեմբերին կսկսի իր ճանապարհը Հայաստանի ազգային հավաքականի հետ: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ «Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»,-Մելիքյանի խոսքերն է մեջբերում ՀՖՖ-ն։ ...

SHANTNEWS

15:00 20.08.2025

SHANTNEWS

Պուտինն Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցել

14:54 20.08.2025

Պուտինն Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ներկայացրել է Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի իր գնահատականները: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը իր գնահատականն է տվել Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովին», – ասվում է հաղորդագրության մեջ։ […] ...

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետին

14:41 20.08.2025

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին Ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Հայաստանի Հանրապետության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հունգարիայի ժողովրդին՝ Ազգային տոնի առթիվ։ Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ վերջին ժամանակաշրջանում մեր երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները ստանում են նոր որակ, որոնք հիմնված են փոխվստահության և […] ...

Միրզոյանը և Խոսե Մանուել Ալբարեսը քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները

14:36 20.08.2025

Միրզոյանը և Խոսե Մանուել Ալբարեսը քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները

Օգոստոսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի Թագավորության ԱԳ, ԵՄ և համագործակցության նախարար Խոսե Մանուել Ալբարեսի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները, այդ թվում երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների և ԵՄ հարթակում ակտիվ փոխգործակցության միջոցով։ Անդրադառնալով տարածաշրջանային թեմաների՝ նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնում Հայաստանի և […] ...

BACK_TO_TOP