14:26 25.08.2021
22 երկրի 115 ուսուցիչ` Ավստրալիայից մինչև ԱՄՆ, այս տարի մասնակցել է սփյուռքահայ ուսուցիչների 2021 թվականի վերապատրաստման ծրագրին, որը կազմակերպել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Վերապատրաստումներն իրականացրել է «Ֆիչըր» ընկերությունը` «ՊրոԴեՖորմ» զարգացման մասնագիտացված հարթակի համագործակցությամբ:
Ծրագրի փակման առցանց արարողությանը մասնակցել և ուսուցիչներին ողջունել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ նշելով, որ ավարտին է մոտեցել ուսուցիչների վերապատրաստման 21-րդ հերթական և 2-րդ հեռավար շրջանը:
«Սա ուղիղ մեկ ամիս տևած լարված աշխատանք էր թե՛ մասնակիցների, թե՛ կազմակերպիչների համար: Վստահ եմ՝ հեշտ չէր աշխատանքային օրվանից հետո 4.5 ժամ նստել համակարգչի առջև, ջանասիրաբար լսել և մտապահել ամբողջ տեղեկությունը: Դուք իրավամբ կատարում եք չափազանց կարևոր աշխատանք և այդ պատճառով չեք խնայում ձեր ժամանակը և ջանքերը»,- նշել է նախարարի տեղակալը։
Նրա խոսքով՝ այս տարվա ուսումնական ծրագիրը որոշակի չափով տարբերվում էր նախորդ տարիների ծրագրերից: Այն, ըստ Արթուր Մարտիրոսյանի, ուրվագծել է սփյուռքում հայեցի կրթության և դաստիարակության մեր այսօրվա պատկերացումները: Մասնավորապես, շեշտը դրվել է հայ մշակույթի պատմության և հայոց պատմության վրա, հրավիրվել են սփյուռքում աշխատող և ուրույն մեթոդներ մշակած մի քանի մասնագետներ, ձևավորվել է տնօրենների վերապատրաստման փորձնական խումբ:
«Այս վերապատրաստման դասընթացների շրջանակում մենք փորձել ենք հնարավորինս արտացոլել կրթության ոլորտում առկա մարտահրավերները: Հուսով եմ, որ կարողացանք օգտակար լինել ձեզ, իսկ ձեր միջոցով՝ նաև հայ երեխաներին: Վստահեցնում եմ, որ մենք կվերլուծենք հարցման արդյունքները, արված առաջարկությունները և դիտողությունները, որպեսզի հաջորդ անգամ դասընթացները լինեն առավել թիրախավորված, նպատակային և օգտակար»,- նշել է նախարարի տեղակալը և շնորհակալություն հայտնել բոլոր դասախոսներին, որոնք անխոնջ աշխատել են այս մեկ ամսվա ընթացքում՝ ուսուցիչների հետ կիսելով իրենց գիտելիքներն ու փորձը: Արթուր Մարտիրոսյանն առաձնահատուկ շնորհակալություն է հայտնել «ՊրոԴեՖորմ» զարգացման մասնագիտացված հարթակի հետ վերապատրաստումներն անցկացրած «Ֆիչըր» ընկերությանը՝ գործընթացը բարձր մակարդակով իրականացնելու համար։
Ծրագրի փակման արարողությանը «Ֆիչըր» ՍՊԸ և «ՊրոԴեՖորմ» խմբի ներկայացուցիչ Արսեն Սիմոնյանը ներկայացրել է հակիրճ հաշվետվություն։ Նա նշել է, որ վերապատրաստման ծրագրին մասնակցել է 22 երկրի 115 ուսուցիչ, 39 դասավանդող/հյուր, ինչպես նաև 11 աջակցող անձնակազմ։ Ծրագրի ընթացքում ուսուցիչներին մատուցվել է 840 ժամ դասընթաց։
Վերապատրաստումն իրականացվել է 7 առանձին ծրագրերով՝ նախկին 6-ի փոխարեն. «Ուսուցում մանկապարտեզում» (120 դ/ժամ), «Ուսուցում մեկօրյա դպրոցում» (120 դ/ժամ), «Հայերենի տարրական ուսուցում ամենօրյա դպրոցում» (120 դ/ժամ), «Հայոց լեզվի և գրականության դասավանդում» (120 դ/ժամ), «Տնօրենների վերապատրաստում» (80 դ/ժամ), «Հայոց պատմություն» (120 դ/ժամ), «Հայ մշակույթի պատմություն և արվեստ» (120 դ/ժամ)։ «Հայոց պատմության» և «Հայ մշակույթի պատմության և արվեստի» դասավանդումը՝ որպես առանձին ծրագրեր, ներառվել են առաջին անգամ։
Նշենք, որ վերապատրաստումներն իրականացվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի, Ա. Իսահակյանի և Հ. Թումանյանի թանգարանների, «Կենաց տուն» և «Կայթ» կրթամշակութային կենտրոնների սերտ համագործակցությամբ։
Այս տարի վերապատրաստման համար ԿԳՄՍ նախարարությունը հատկացրել է 6.5 միլիոն դրամ: Վերջին երկու տարիներին՝ 2020 և 2021 թթ., կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, վերապատրաստումն իրականացվում է հեռավար ձևաչափով։
Հավելենք, որ 20 տարվա ընթացքում ծրագրով վերապատրաստվել է շուրջ 1100 ուսուցիչ 40 երկրից (Արգենտինա, Ուրուգվայ, ԱՄՆ, Աբխազիա, Բելառուս, Բուլղարիա, Ռուսաստան, Գերմանիա, Եգիպտոս, Թուրքիա, Ավստրիա, Ավստրալիա, Իրան, Իրաք, Քուվեյթ, Սիրիա, Լիբանան, Հունաստան, Ղազախստան, Ուկրաինա, Ֆրանսիա, Էստոնիա, Բրազիլիա, Կանադա, Բելգիա, ԱՄԷ, Իսպանիա, Եգիպտոս, Շվեյցարիա, Վրաստան, Իսրայել, Ռումինիա, Լիտվա, Լատվիա, Կանադա, Դանիա, Շվեդիա, Կիպրոս, Չեխիա, Նիդեռլանդներ):
14:50 19.08.2025
4 անձ ձերբակալվել է․ հայտնաբերվել են կոկաինով, մեթամֆետամինով, հերոինով փաթեթներ․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողներն օգոստոսի 14-ին, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, մայրաքաղաքի Շինարարներ-Արզումանյան փողոցների խաչմերուկում ձերբակալել և, ավտոմեքենայով հանդերձ, Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 36, 40, 42 և 45 տարեկան չորս տղամարդու։ 36-ամյա երևանցու խուզարկությամբ հայտնաբերվել է կոկաինով փաթեթ, 40 տարեկանի խուզարկությամբ՝ մեթամֆետամինով փաթեթ, իսկ 45-ամյա տղամարդու […] ...
14:42 19.08.2025
Արտատարածաշրջանային ուժերի ներգրավումը Հարավային Կովկասում կարող է ավելի բարդացնել վիճակը․ ՓեզեշքիանՀարավային Կովկասում խաղաղությունը Իրանի համար ռազմավարական առաջնահերթություն է։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Հայաստան այցի ժամանակ։ «Իրանի համար Հարավային Կովկասում խաղաղությունը ռազմավարական առաջնահերթություն է, և մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին։ Իրանի դիրքորոշումը եղել է Կովկասում սահմանների անփոփոխելիությունը, քանի որ մենք գտնում ենք, որ այդ փոփոխությունները կարող են գեոպոլիտիկ […] ...
14:35 19.08.2025
Միրզոյանը և Արաղչին ստորագրել են երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիրԻրանի նախագահի այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին ստորագրել են երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիր՝ նախատեսված 2025-2027 թթ․ համար։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...
14:26 19.08.2025
Հայաստանն ու Իրանը համաձայնել են հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակիՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը համաձայնել են աշխատանքներ իրականացնել՝ Հայաստանի և Իրանի հարաբերությունները բարձրացնելու ռազմավարական գործընկերության մակարդակի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իրանի նախագահի հետ մամուլի համար հայտարարությունների ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը վստահություն հայտնեց, որ Իրանի նախագահի այցը նոր լիցք ու որակ կհաղորդի երկու երկրների բարեկամական հարաբերություններին: Փաշինյանը նկատեց՝ […] ...
14:06 19.08.2025
Քարակերտ-Արտենի ավտոճանապարհին այրվել է վերամբարձ կռունկՕգոստոսի 19-ին, ժամը 11։21-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Քարակերտ գյուղում այրվում է ավտոկռունկ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Քարակերտ-Արտենի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:54-ին, մարվել՝ 12:27-ին։ Այրվել է «MAZ» մակնիշի […] ...