21:37 25.08.2021
Թուրքիայի Ամասիայի թանգարանում հայկական մշակութային ժառանգության նմուշները ցուցադրվում են, բայց դրանց ծագումը լռության է մատնվում։ Այս մասին «Twitter»-ի թուրքական տիրույթում ահազանգում է օգտատերերից մեկը՝ նշելով, որ հայկական ժառանգությունը ընդգրկվել է Բյուզանդիայի պատմության ցուցասրահում ու դրանց հայկական ծագման մասին ոչ մի խոսք չկա։ Անգամ բաց վիճակում ցուցադրվող հնագույն հայերեն Աստվածաշունչ գրքերի համար որևէ տեղ նշված չէ, որ հայերեն են։ Այս մասին փոխանցում է Ermenihaber-ը։
«Ամասիայի թանգարանի «Արևելյան Հռոմեական / Բյուզանդական կայսրություն» բաժինը լի է սխալներով։ Անփորձությունն, անտեղյակությունն, անտարբերությունն ու գիտակցաբար տեղեկությունները կոծկոլու միտումը խառնվել են իրար։ Ահա այս երկրում անցյալի հանդեպ անվերջ վախի ևս մեկ օրինակ․ Մարիամ Աստվածածնի այս արձանը, ըստ պնդման, պատկանում է Արևելյան Հռոմեական կայսրության ժամանակներին։
Արևելյան Հռոմեական կայսրության անվան տակ ներկայացվում են Ամասիայից ու շրջակա տարածքներից բերված և 19-րդ դարին պատկանող արձաններ, սրբապատկերներ, Աստվածաշունչ մատյաններ։ Բայց ոչ մի բացատրություն չկա այն մասին, թե դրանք որտեղից ու ինչ ճանապարհներով են այդտեղ հասել, իսկ եթե կա, շատ թերի, կցկտուր է։ Աստվածաշունչները հայերեն են, բայց հայերեն լինելու վերաբերյալ այցելուներին ոչ մի տեղեկություն չի տրվում», – գրել է Բաշաք անունով օգտատերը։
Նա նաև տարակուսանք է հայտնել թանգարանի մյուս բաժիններում ներկայացվող տեղեկությունների իսկության վերաբերյալ․ «Եթե ինձ ծանոթ թեմաներում վիճակն այսպիսին է, ինչպիսի՞ սխալներ կարող են լինել այն բաժիններում, որոնց վերաբերյալ գիտելիքներ չունեմ։ Ինչպե՞ս կարող եմ հավատալ այստեղ իմ կարդացած բացատրություններին։ Արդյոք այս թանգարանը որևէ ճիշտ տեղեկություն ներկայացնո՞ւմ է», – նկատել է նա։
Amasya Müzesi Doğu Roma/Bizans bölümü hatalarla dolu. Cahillik, iş bilmezlik, umursamazlık ve kasti bilgi saklama iç içe geçmiş. Sergileme tercihleri sıkıntılı. Bu ülkedeki bitmeyen geçmiş korkusunun örneği olarak gösterilebilir. Bu Meryem Ana heykeli Doğu Roma dönemine aitmiş!?! pic.twitter.com/gUfMlVdptb
— Başak (@carnafauna) August 24, 2021
15:14 19.08.2025
Կարտոֆիլի հանրապետական միջին բերքատվության կանխատեսում15:06 19.08.2025
Հայաստանն ու Իրանը սահմանին երկրորդ կամուրջ կառուցելու համաձայնություն են ձեռք բերելՀայաստանն ու Իրանը սահմանին երկրորդ կամուրջ կառուցելու համաձայնություն են ձեռք բերել: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ մամուլի համար հայտարարությունների ժամանակ: «Հաշվի առնելով մեր պետությունների միջև օրեցօր աճող փոխադրումների ծավալը՝ համաձայնություն ենք ձեռք բերել Հայաստան-Իրան սահմանին երկրորդ կամուրջ կառուցելու վերաբերյալ»,-ասաց Փաշինյանը: Վարչապետը նշեց նաև, որ Հայաստանի և Իրանի […] ...
14:50 19.08.2025
4 անձ ձերբակալվել է․ հայտնաբերվել են կոկաինով, մեթամֆետամինով, հերոինով փաթեթներ․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողներն օգոստոսի 14-ին, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, մայրաքաղաքի Շինարարներ-Արզումանյան փողոցների խաչմերուկում ձերբակալել և, ավտոմեքենայով հանդերձ, Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 36, 40, 42 և 45 տարեկան չորս տղամարդու։ 36-ամյա երևանցու խուզարկությամբ հայտնաբերվել է կոկաինով փաթեթ, 40 տարեկանի խուզարկությամբ՝ մեթամֆետամինով փաթեթ, իսկ 45-ամյա տղամարդու […] ...
14:42 19.08.2025
Արտատարածաշրջանային ուժերի ներգրավումը Հարավային Կովկասում կարող է ավելի բարդացնել վիճակը․ ՓեզեշքիանՀարավային Կովկասում խաղաղությունը Իրանի համար ռազմավարական առաջնահերթություն է։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Հայաստան այցի ժամանակ։ «Իրանի համար Հարավային Կովկասում խաղաղությունը ռազմավարական առաջնահերթություն է, և մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին։ Իրանի դիրքորոշումը եղել է Կովկասում սահմանների անփոփոխելիությունը, քանի որ մենք գտնում ենք, որ այդ փոփոխությունները կարող են գեոպոլիտիկ […] ...
14:35 19.08.2025
Միրզոյանը և Արաղչին ստորագրել են երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիրԻրանի նախագահի այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին ստորագրել են երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիր՝ նախատեսված 2025-2027 թթ․ համար։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...
14:26 19.08.2025
Հայաստանն ու Իրանը համաձայնել են հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակիՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը համաձայնել են աշխատանքներ իրականացնել՝ Հայաստանի և Իրանի հարաբերությունները բարձրացնելու ռազմավարական գործընկերության մակարդակի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իրանի նախագահի հետ մամուլի համար հայտարարությունների ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը վստահություն հայտնեց, որ Իրանի նախագահի այցը նոր լիցք ու որակ կհաղորդի երկու երկրների բարեկամական հարաբերություններին: Փաշինյանը նկատեց՝ […] ...