Սանահին վանական համալիրում վերականգնման աշխատանքները կշարունակվեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+32.09 oC

Սանահին վանական համալիրում վերականգնման աշխատանքները կշարունակվեն

12:38 26.08.2021

Դեռևս անցած տարի Հայաստանում ԱՄՆ դեսպանատան դրամաշնորհային ծրագրի (ֆինանսավորման) շրջանակում պատվիրակվել էին ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի վարչական տարածքում գտնվող Սանահին վանական համալիրի հարավարևելյան հուշարձանախմբի՝ Սբ. Հարություն, Սբ. Հակոբ եկեղեցիների և Տուտեորդու խաչքարի ուսումնասիրման, նախագծային և վերականգնողական աշխատանքները։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և Ալավերդու համայնքապետ Սասուն Խեչումյանի ուղեկցությամբ այցելել են Սանահին վանական համալիր՝ ազդարարելու վանական համալիրի հյուսիսային հուշարձանախմբի՝ Զաքարյանների դամբարան-մատուռի և Արղության-Երկայնաբազուկների դամբարանի ամրակայման, նորոգման ու վերականգնման նախատեսվող աշխատանքների մասին: Մշակութային պահպանության աշխատանքներն ամբողջականացնելու նպատակով ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից հավելյալ հատկացվել է 192.000 ԱՄՆ դոլար: Հարավարևելյան հուշարձանախմբի աշխատանքներն իրականացնելու համար 2019 թ. հատկացվել էր 100.000 ԱՄՆ դոլար:

Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն ասել է. «Մեզ համար մեծ պատիվ է մասնակցել համամարդկային հուշարձաններից մեկի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Սանահին վանական համալիրի պահպանմանն ուղղված միջոցառմանը: Նմանատիպ ծրագրերի իրականացումն ու մշակութային կոթողների վերականգնումը լավ դրսևորում է հայ-ամերիկյան բարեկամության ամրապնդման համար»: Փոխնախարարը հույս է հայտնել, որ համագործակցությունը կլինի ոչ միայն մշակութային, այլև կընդլայնվի նաև գիտակրթական ոլորտում:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Թրեյսիի մեկնաբանմամբ՝ դրամաշնորհային ծրագրի շրջանակում ընտրվել է Սանահինը՝ որպես մշակութային առանձնահատուկ հուշարձանախումբ:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարությանը համագործակցության համար և հավելել. «Նմանօրինակ ծրագրերն օգնում են, որ սերունդները իմանան հայ ժողովրդի հարուստ պատմությունը, և ամրապնդում են բարեկամությունն ու գործընկերությունը մեր երկրների միջև»:

ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը 2005 թ.-ից 1 մլն դոլար է հատկացրել՝ Հայաստանի տարբեր բնակավայրերում իրականացնելու մշակութային պահպանության ծրագրեր, այդ թվում՝ Դաշտադեմի միջնադարյան ամրոցի, Մեղրու Սբ. Հովհաննես եկեղեցու, Արենի 1 քարանձավի, Գառնու միջնադարյան կամրջի և այլ հուշարձանների վերականգնման աշխատանքների համար:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը ևս շնորհակալություն է հայտնել ներդրումների համար և նշել. «Հայրենիքի սրբավայրերի պահպանությունը նվիրական գործ է. հետևողականորեն պահպանելու ենք վերականգնված հուշարձանը»:

Միջոցառումից հետո դեսպան Թրեյսին այցելել է Դսեղ՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան՝ ծանոթանալու մեծանուն գրողի կյանքին և գործունեությանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Կալաշնիկովի» ինքնաձիգեր, ատրճանակ, պայթուցիչներով նռնակներ․ ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում Վայոց ձորի մարզում

12:32 19.08.2025

«Կալաշնիկովի» ինքնաձիգեր, ատրճանակ, պայթուցիչներով նռնակներ․ ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում Վայոց ձորի մարզում

Քրեական ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության ծառայողների կողմից բնակչության շրջանում տարված բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 15-ին Վայոց Ձորի մարզի Ճգնաժամային կառավարման կենտրոն զանգահարել է մի տղամարդ ու հայտնել, որ Ագարակաձորի կամրջի տակ զենք-զինամթերք է թողել։ Մեկնած իրավապահները հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգեր, պահեստատուփեր, ատրճանակ, հրացանի փող՝ իր մեխանիզմով, տարբեր տեսակի նռնակներ՝ պայթուցիչներով, 9 հատ տրոտիլ, և […] ...

Զելենսկու հետ հանդիպումից հետո Թրամփը զանգահարել է Պուտինին

12:24 19.08.2025

Զելենսկու հետ հանդիպումից հետո Թրամփը զանգահարել է Պուտինին

Սպիտակ տունը X-ի իր էջում հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լուսանկարը, որտեղ նա գտնվում է Օվալաձև աշխատասենյակում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Կադրում նաև պետքարտուղար Մարկո Ռուբիոն և փոխնախագահ Ջեյ Դի Վենսն են։ CNN-ը հայտնել է, որ Թրամփը Պուտինի հետ խոսել է բարձրախոսով։ Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Թրամփի, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու […] ...

Ինչ են միմյանց նվիրել Թրամփն ու Զելենսկին

12:15 19.08.2025

Ինչ են միմյանց նվիրել Թրամփն ու Զելենսկին

Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նվերներ են փոխանակել Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ. Զելենսկին գոլֆի մական է նվիրել, ամերիկացի առաջնորդին՝ Սպիտակ տան խորհրդանշական բանալիները, հայտնում է Զելենսկիի գրասենյակը։ «Զելենսկին Միացյալ Նահանգների նախագահին նվիրեց գոլֆի մական, որը նրան նվիրել էր Ուկրաինայի զինված ուժերի կրտսեր սերժանտը։ Դոնալդ Թրամփը ընդունեց նվերը և տեսանկարահանեց՝ շնորհակալություն հայտնելով ուկրաինացի զինվորին […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 18-19-ը

12:05 19.08.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 18-19-ը

Բացահայտվել է 161 հանցագործություն, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 41 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 14 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 11-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության, 10-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, 8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան […] ...

SHANTNEWS

12:00 19.08.2025

SHANTNEWS

Փաշինյանն ու Փեզեշքիանը նեղ կազմով հանդիպում են ունեցել

11:52 19.08.2025

Փաշինյանն ու Փեզեշքիանը նեղ կազմով հանդիպում են ունեցել

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի դիմավորման արարողությանը հաջորդեց նեղ կազմով հանդիպումը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ...

BACK_TO_TOP