08:09 27.08.2021
Ինձ համար ակնհայտ է, որ Սյունիքում Գորիս-Կապան ճանապարհը փակելը ադրբեջանական իշխանությունների կողմից նախապես պլանավորված բացահայտ հանցանք է ՀՀ ողջ քաղաքացիական բնակչության դեմ: Այդ հանցանքը նրանց զինված ծառայողները պարզապես իրագործել են իրենց իսկ հորինած սադրանքի հիման վրա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Արդեն 2-րդ օրն է ադրբեջանական զինված ծառայողները փակ են պահում Գորիսից Կապան տանող ՀՀ միջպետական ճանապարհը:
Արդյունքում՝ մյուս բնակավայրերից գրեթե ամբողջությամբ կտրվել են գյուղեր՝ Գորիսի Որոտանը, Շուռնուխը, Բարձրավան գյուղերը, Կապանի Նոր Առաջաձոր գյուղի մի թաղամասը:
Նշված գյուղերում առաջացել են սննդամթերքի ու առաջին անհրաժեշտության ապրանքների, բժշկական ծառայությունների հասանելիության լրջագույն սահմանափակումներ՝ մարդկանց կանգնեցնելով հումանիտար ճգնաժամի իրական վտանգի առաջ:
Ադրբեջանական զինված ծառայողների բացահայտ հանցավոր արարքների պատճառով լրջորեն սահմանափակվել է հատկապես այդ գյուղերի քաղաքացիական բնակչության (այդ թվում՝ երեխաներ, կանայք, տարեցներ) ազատ տեղաշարժը:
Դրա արդյունքում լրջորեն ծանրաբեռնվել է Սյունիքի Տաթև-Կապան ճանապարհը:
Ադրբեջանական զինված ուժերի այս արարքները ՀՀ-ում առաջացրել են մարդու իրավունքների զանգվածային խախտումներ՝ մարդկանց ազատ տեղաշարժը, բժշկական ծառայությունների հասանելիությունը, խաթարվել է քաղաքացիական բնակչության բնականոն կյանքը և միջազգայնորեն երաշխավորված այլ կենսական իրավունքներ:
Դրանից բացի, լրջորեն սահմանափակվել է տարբեր ապրանքներ, այդ թվում՝ գործարար նպատակներով տեղափոխող բեռնատար մեքենաների տեղաշարժը Իրանից Հայաստան և հակառակը: Այսինքն՝ կաթվածահար է եղել Հայաստան-Իրան ճանապարհով ազատ տեղաշարժը:
Իմ անմիջական ղեկավարությամբ երեկ ու այսօր փաստահավաք աշխատանքները, ահազանգերի ու իրավիճակի վերլուծությունները ակնհայտ ցույց են տալիս, որ Գորիս-Կապան ճանապարհի 2 հատվածները փակվել են ադրբեջանական բարձրագույն իշխանությունների հրահանգով:
Նրանք են այս հանցավոր արարքների ուղղակի պատասխանատուն, որ ամբողջությամբ խաթարել են մարդկանց անվտանգությունը, խաղաղ կյանքն ու անդորրը, առաջացրել են լարվածություն ողջ հասարակությունում:
Այս արարքները հետևողականորեն հաստատում են իմ ավելի ու ավելի հիմնավոր դարձած պնդումները, որ ադրբեջանական զինծառայողների ինքին ներկայությունը ՀՀ գյուղերի մոտ ու Սյունիքում ճանապարհներին խախտում է կյանքի իրավունքը, ազատ տեղաշարհը, սեփականության իրավունքը, բնականոն կյանքը և այլ կենսական իրավունքներ:
Մեր պետությունը պետք է գործի «ամեն րոպեն» թանկ է սկզբունքով ու թիրախային օգտագործի միջազգային մեխանիզմները:
Իմ աշխատակազմի Երևանի կենտրոնական ու Սյունիքի մարզային ստորաբաժանումները ողջ օրվա ընթացքում կապի մեջ են եղել բնակիչների, տեղական ինքնակառավարման մարմինների հետ: Երեկ ու այսօր ընթացքում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերն իրականացրել են ՀՀ քաղաքացիական բնակչության անվտանգության ապահովման անփոխարինելի դեր:
Մենք իրական վիճակի մասին զեկույցները, փաստահավաք աշխատանքների օբյեկտիվ արդյունքները պարբերաբար ենք ուղարկում միջազգային մարմինների, այդ թվում՝ անհատապես այդ մարմինների պաշտոնատար անձանց՝ ՄԱԿ, ԵԽ, ԵՄ, ԵԱՀԿ և այլն, ինչպես նաև ՀՀ մարմիններին»:
12:32 19.08.2025
«Կալաշնիկովի» ինքնաձիգեր, ատրճանակ, պայթուցիչներով նռնակներ․ ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում Վայոց ձորի մարզումՔրեական ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության ծառայողների կողմից բնակչության շրջանում տարված բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 15-ին Վայոց Ձորի մարզի Ճգնաժամային կառավարման կենտրոն զանգահարել է մի տղամարդ ու հայտնել, որ Ագարակաձորի կամրջի տակ զենք-զինամթերք է թողել։ Մեկնած իրավապահները հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգեր, պահեստատուփեր, ատրճանակ, հրացանի փող՝ իր մեխանիզմով, տարբեր տեսակի նռնակներ՝ պայթուցիչներով, 9 հատ տրոտիլ, և […] ...
12:24 19.08.2025
Զելենսկու հետ հանդիպումից հետո Թրամփը զանգահարել է ՊուտինինՍպիտակ տունը X-ի իր էջում հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լուսանկարը, որտեղ նա գտնվում է Օվալաձև աշխատասենյակում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Կադրում նաև պետքարտուղար Մարկո Ռուբիոն և փոխնախագահ Ջեյ Դի Վենսն են։ CNN-ը հայտնել է, որ Թրամփը Պուտինի հետ խոսել է բարձրախոսով։ Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Թրամփի, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու […] ...
12:15 19.08.2025
Ինչ են միմյանց նվիրել Թրամփն ու ԶելենսկինՎլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նվերներ են փոխանակել Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ. Զելենսկին գոլֆի մական է նվիրել, ամերիկացի առաջնորդին՝ Սպիտակ տան խորհրդանշական բանալիները, հայտնում է Զելենսկիի գրասենյակը։ «Զելենսկին Միացյալ Նահանգների նախագահին նվիրեց գոլֆի մական, որը նրան նվիրել էր Ուկրաինայի զինված ուժերի կրտսեր սերժանտը։ Դոնալդ Թրամփը ընդունեց նվերը և տեսանկարահանեց՝ շնորհակալություն հայտնելով ուկրաինացի զինվորին […] ...
12:05 19.08.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 18-19-ըԲացահայտվել է 161 հանցագործություն, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 41 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 14 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 11-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության, 10-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, 8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան […] ...
11:52 19.08.2025
Փաշինյանն ու Փեզեշքիանը նեղ կազմով հանդիպում են ունեցելՊաշտոնական այցով Հայաստան ժամանած ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի դիմավորման արարողությանը հաջորդեց նեղ կազմով հանդիպումը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ...